Ապրիլյան յամբ
Ողջ կյանքում լսել եմ ջուրը ոնց է ճողփում՝
Ցատկոտելով փոքրիկ շատրվաններից
Ընդելուզվելով ջրավազանների սեւի մեջ,
Ոնց են մոմերը շագանակենիների վրա թռչում
Եվ շրխկոցով ընկնում նույն ջրի մեջ: Ոնց է աստղը
ճամփաբաժաններին կրակներ շաղ տալիս:
Ողջ կյանքում մահվանն ասել եմ՝ կգամ,
Եվ ահա ծանոթալու եկավ — ապրիլին,
Այն սառցե եւ արեւոտ այն տարին,
Երբ լուսինը կանաչ ամպերի միջով
Հազիվհազ էր շնչում: Աստղերն ընթացքում
Լողում էին ապակե մշուշում եւ այրվում,
Կարծես վիշտը անտեսելու երգ երգում:
Եվ տարի անցավ, հնարավոր է որ եւ
կյանքը անցավ — պողպատե ժպիտով,
Բայց դա մահն է թեւերը տարածել,
Որոնց իմ թիկունքում դեռ չեմ փակել,
Զի մի այլ աստղ իր փոքրությամբ
Դեռ լողում է եղեւնու եւ սոճու վրայով
Լուսնի անձայն զանգերի ուղեկցությամբ...
Ցատկոտելով փոքրիկ շատրվաններից
Ընդելուզվելով ջրավազանների սեւի մեջ,
Ոնց են մոմերը շագանակենիների վրա թռչում
Եվ շրխկոցով ընկնում նույն ջրի մեջ: Ոնց է աստղը
ճամփաբաժաններին կրակներ շաղ տալիս:
Ողջ կյանքում մահվանն ասել եմ՝ կգամ,
Եվ ահա ծանոթալու եկավ — ապրիլին,
Այն սառցե եւ արեւոտ այն տարին,
Երբ լուսինը կանաչ ամպերի միջով
Հազիվհազ էր շնչում: Աստղերն ընթացքում
Լողում էին ապակե մշուշում եւ այրվում,
Կարծես վիշտը անտեսելու երգ երգում:
Եվ տարի անցավ, հնարավոր է որ եւ
կյանքը անցավ — պողպատե ժպիտով,
Բայց դա մահն է թեւերը տարածել,
Որոնց իմ թիկունքում դեռ չեմ փակել,
Զի մի այլ աստղ իր փոքրությամբ
Դեռ լողում է եղեւնու եւ սոճու վրայով
Լուսնի անձայն զանգերի ուղեկցությամբ...




