Կարաոկե

Լռություն է շուրջս համակ,
մահվան դուստր ձեռնարկություն.
Միտքն իմ՝ լռությունից ոգեշնչված,
երեկոյան երկինք է ներխուժում:
Արձագանք է փնտրում երկնքում
ու գտնում: Ամենն է իր հունով գնում:

Կարաոկե ու լոնդոնյան փաբ,
երեկոյան երկինքն ինձ ոգեշնչեց,
սեղանի հետեւում օգտակար խեցգետին է,
վատ է վիսկին գարեջրի հետ, այդպես է,—
Միստր Քոքնին է գոռում, որ սառեց։
Ծառն է արտացոլվում հայելիների մեջ:

Միսիս Քոքնին՝ մի քիչ կոտրատվելով,
հարթակ է բարձրանում՝ խոսափողի մոտ,
ծնկներն ու կուրծքը մեղեդուն տալով,
որ հանրահայտ է ինչպես վիսկին,
ձգտում է մերկությամբ փայլել
հիմար կույսերի նման,

ու երգում է: Ինչպես երգել է կարողանում:
Կինը ոչ մեկի, ոչ մի փոխաբերություն:
Կյանքն է աշխուժացնում՝
անհուսորեն տակտից ետ մնալով:
Թե՞ դա մեղեդին է ստում`
վաղաժամ մեռած հեղինակի համար վրիժառու:

Փարատի՛ր վիշտն իմ, փարատի՛ր,
հանդարտի՛ր Ապոլոնին Եսենինի:
Այդքան հեռու չի գնում գետնուղին,
դեպի հյուսիս, թե հյուսիսից,
դա կարելի է լավ պատկերացնել,
տարածված է սպիրտը սպիրտի հետ խմել:

Արեւմտյան հովեր էին փչում այդ տարի,
սկավառակները՝ փոխվում ձայներիզների,
սա երգն է մեր Ուղեկալի ու Սետունի
ՊՏՈւ-ական աղջիկների:
Այնպես են մայլավն ու գուդբայը թեժանում,
որ լույսն էլ մարել չեն մտածում:

Կարաոկե է ամենն այս կոչվում:
Շագանակագույն աչքեր: Երեկոյան՝ շագանակագույն:
Առավոտյան մոխրագույն, սեւ՝ հատակում:
Սա իմ սիրտն է պրոլետարի,
խոսափողը կսեղմեն հինգում,
անամոթ ամեն կիսագնդում:

Բժշկի՛ր ցավն իմ, բժշկի՛ր:
Թույնով նույն ուղիղ կեսգիշերին։
Սերմնաքաղներն են ճերմակ տենդի
թռել-եկել ետեւից ռուսական փառքի,
շատերի համար ձախ կողմում են բանալիներ դնում,
իսկ Մոդեստ Սավրասովի համար՝ աջ։

Լռությունն է նահանջում թափուր:
Փաբն է փակ։ Նահանգն է ննջում:
Ու երգն է օրորոցային մաքուր
լսելի դառնում երկնքում:
Նա մեզ կիրակի է խոստանում,
հիմա արդեն՝ առանց թաղում։