Կանացի մեղմ լիրիկան
Կանացի ողջ այս մեղմ ու խաղաղ լիրիկան
մեղմ է առժամանա՛կ,
որ հետո հարձակվի, նետվի առաջ հանկարծ,
ցատկի, ցած տապալի:
Ահա նա իր երկար եղունգներն է սրում
ու ջանադրաբար ներկում բերանն ըմբոստ,
մարտականորեն՝ սեւ խոպոպներին անցնում,
կորացնում հոնքերը:
Արտասուք ու հառաչ, բողոք ու հեծեծանք,—
չար բախտն է անիծում:
Ու խեղճ հանգերն ահա՝ կաղլիկ ու անառակ,
շարված են հարթակում:
Գարուն է նրա մոտ մի հավիտենական՝
պաղ աշնան խոստումով՝ տերեւներով թոշնած:
Նոտան հաղթական է, հպարտությունը՝ զուսպ,
լավատեսությունը՝ ընդամենը մի կում:
Այս հիստերիան ու այս ճարտասանությունը,
ժխորն հորմոնների. ժամանա՛կն է արդեն:
Օ, նեւրոտիկին այս վտանգավոր է շատ
գորշ ստվերների հետ խաղի մեջ մտնելը:
Անգամ նա՝ Էրոսը, թաքնվեց վախեցած
ու կրկնակին լոկ ուղարկեց իր տեղակ
վրեժը լուծելու՝ մանր ու քմահաճ,
բռի ու սանձարձակ:
Թե հարց տաս՝ որտեղի՞ց տիեզերական այդ
խավարը քո ներսում, ո՞վ գործեց այդ մեղքը,
կասի՝ կանացի մեղմ ու խաղաղ լիրիկան,
ամբողջ այդ դժո՛խքը:
մեղմ է առժամանա՛կ,
որ հետո հարձակվի, նետվի առաջ հանկարծ,
ցատկի, ցած տապալի:
Ահա նա իր երկար եղունգներն է սրում
ու ջանադրաբար ներկում բերանն ըմբոստ,
մարտականորեն՝ սեւ խոպոպներին անցնում,
կորացնում հոնքերը:
Արտասուք ու հառաչ, բողոք ու հեծեծանք,—
չար բախտն է անիծում:
Ու խեղճ հանգերն ահա՝ կաղլիկ ու անառակ,
շարված են հարթակում:
Գարուն է նրա մոտ մի հավիտենական՝
պաղ աշնան խոստումով՝ տերեւներով թոշնած:
Նոտան հաղթական է, հպարտությունը՝ զուսպ,
լավատեսությունը՝ ընդամենը մի կում:
Այս հիստերիան ու այս ճարտասանությունը,
ժխորն հորմոնների. ժամանա՛կն է արդեն:
Օ, նեւրոտիկին այս վտանգավոր է շատ
գորշ ստվերների հետ խաղի մեջ մտնելը:
Անգամ նա՝ Էրոսը, թաքնվեց վախեցած
ու կրկնակին լոկ ուղարկեց իր տեղակ
վրեժը լուծելու՝ մանր ու քմահաճ,
բռի ու սանձարձակ:
Թե հարց տաս՝ որտեղի՞ց տիեզերական այդ
խավարը քո ներսում, ո՞վ գործեց այդ մեղքը,
կասի՝ կանացի մեղմ ու խաղաղ լիրիկան,
ամբողջ այդ դժո՛խքը:





