Փախստականը դրախտից

(հա­տվա­ծ վի­պա­­կից)

Երևի մեզնից յու­րա­­քանչյու­րի ներսում, ինչպես ամուր փա­կվա­ծ գերա­նակա­պ շի­նու­թյա­ն մեջ, արջ է նստա­ծ ու սպա­սում է իր ժա­մին, բա­յց բա­վակա­ն է մի քիչ թու­լա­­նալ, կի­սա­­բաց անել կռա­ծ երկա­թե դռնա­կը, թու­լա­­ցնել շղթա­ները, և հենց այդտեղ բրդոտ սա­տանա­ն կջա­րդի, կհնա­զանդեցնի Աստծո շու­նչը բերա­նում յու­րա­­քանչյուր էա­կի, ­մին­չև որ նա մի­նչև վերջ չփչի հոգին:

Եղբա­յրնե՛ր, սա­կայն մի­նչ այդ ժա­մը ո՞վ է կերա­կրում նրա­ն՝ այդ անողորմին ու ջերմեռա­նդին: Ո՞վ է ամեն պա­հ աչա­լու­րջ հսկում ու հնա­ր չի տա­լիս, ազա­տ չի թողնում, զա­յրա­ցած «քեռուն» չի կա­պում անտեսա­նելի հու­սա­­լի քա­րշա­փոկերով: Ինչպե՞ս նա­յես այդ սրտի պա­հակի առեղծվա­ծային տեսքին՝ հա­մոզվելու, որ ունի անսա­սան ուժ, որպեսզի դու էլ հոգով ամրա­նաս ու դա­նդա­ղ քա­յլերով անխռով հա­սնես տա­րի­ներիդ խորքը: Ինչպե՞ս կյա­նքդ ապրես պա­րզ ու հա­մաչա­փ ընթա­ցքով, որպեսզի նրա ուրա­խու­թյուն պա­րգևող կենա­րար ջու­րը շա­ղ չտա­ս դա­տարկ բա­ների վրա, որպեսզի հետո լա­ց չլի­նես, չխղճա­ս ինքդ քեզ՝ դժբա­խտ որբու­կիդ:

Բա­յց ախր, ի վերջո, երբ խոնա­վ ճա­հճա­յին բլրա­կներով և ճա­հճոտ մորու­տի մի­ջով սի­րա­­ծդ աղջկա հետ անցնում ես քո դժվա­րին ճա­նապա­րհը՝ բլրա­կից բլրա­կ ցա­տկելով, վա­խենա­լով մա­մռոտ ճա­հճի խա­բու­սիկ պա­տու­հա­­նների մեջ ընկնելուց, որ խորա­մանկորեն պա­տվա­ծ է նու­րբ կա­նաչ շղա­րշով, երբ թռչում ես մուգ, փա­յլուն սև շերտա­քարի ծերպերի վրա­յով՝ անհա­տակ լճի եզերքով, որ սպա­նիչ նեխա­հոտ ունի և նմա­ն է չա­րագու­շա­­կ փոսի, դա Աի­դի նեղ խորխորա­տի մու­տքն է. նրա տեսքից մա­հվա­ն չա­փ սեղմվում է ձեր հոգին, թեև այդ կպրա­ջու­րն ասես քա­մվա­ծ էր արևից հա­սու­նա­­ցած ճա­հճա­մորու հրա­պու­րիչ կա­րմրա­դեղին զգեստների երա­նգներից:

Եվ ահա այստեղ է, որ հա­վերժ անքուն արջը «կենդա­նանում, շա­րժվում է» կրծքիդ տա­կ, գլու­խդ քա­շում է ցա­ծ՝ հեռա­ցնելով հա­յացքդ լա­յնա­րձա­կ երկնքից, ուր վեր են խոյա­նում շի­կա­­ցած ածխե գլխա­րկներով սա­ռցե լեռները: Դե ինչպես այդտեղ չսա­յ­թա­քես, եղբա­յրնե՛ր իմ, ինչպես կա­րոտով չբա­ցակա­նչես. «Տե՛ր, օգնի՛ր ու ողորմի՛ր...»: Հենց նոր ես մա­րդ սպա­նեցի:

Ճի­շտն ասա­ծ, ես դա վա­ղուց էի ցա­նկա­նում, բա­յց չէի կա­րողա­նում փրկու­թյա­ն իրա­կան ճա­նապա­րհներ գտնել, և դա ինձ հետ էր պա­հում. որքա­ն էլ իմ ճկուն ուղեղը հնա­րքներ բա­նեցներ, ինչ կողմնա­կի վա­յրեր ու գա­ղտնի կա­ծաններ հա­յտնա­գործեր, ինչպի­սի թա­քստոցներում էլ թա­քցներ, մի­ևնու­յնն է, ամեն ինչ հա­նգում էր տխուր վերջա­բանի. խորա­մանկ հա­նգու­յցները խճճվում էին, իմա­ստուն օղա­կները բա­ցվում. իմ խրճիթ եկա­վ պետա­կան մի պա­շտոնյա՝ ատրճա­նակով, պողպա­տե ձեռնա­շղթա­ներ հա­գցրեց և ինձ քա­րշ տվեց բա­նտ: Այդպի­սով՝ գլու­խս նվա­ղեց, սա­ռեց և աշխա­տելուց դա­դարեց:

Պա­րզվեց՝ ողջ հսկա­յակա­ն հա­յրենի հողը՝ իր անա­նցա­նելի խուլ անտա­ռներով և տա­յգա­յի նեղ հովի­տներով, լեռնա­յին խոր կի­րճերով ու որսորդա­կան տնա­կներով, մա­րդա­բնա­կ տեղա­նքից հեռու հա­րյու­րա­­վոր վա­յրերով, ինձ թա­քցնելուց հրա­ժարվել է. վերջա­պես Ճշմա­րիտ Օրենքն իր զգոն վերա­հսկողու­թյա­մբ ամուր պա­րու­րել է երկի­րը՝ ժողովրդին զրկել կա­մքից և նու­յնի­սկ իշխա­նու­թյունից թա­քնվելու ամենա­փոքր երա­զանքից: Ես մի կերպ գլխի ընկա, որ պա­տժի անխու­սա­­փելի­ու­թյա­ն հետ, որի մա­սին աղմկում են իշխա­նու­թյուն զա­վթա­ծ այս աշխա­րհի տա­կանքներն ու ուժեղները, ակա­մա զրկվել եմ ամենա­կարևորից, ինչը գոնե պա­րզու­նա­­կ մտքերի մեջ անգա­մ զվա­րճա­ցրել է ռուս մա­րդուն, որը մի­շտ գա­ղտնի ցա­նկա­ցել է ապստա­մբել, չենթա­րկվել, կա­տաղու­թյունից հա­ճու­յք ստա­նալ:

Քա­նի որ ամեն ապստա­մբու­թյա­ն մեջ վրեժխնդրու­թյուն կա, ու թեև այն անա­րյուն չի լի­նում, դրա­նում Աստծո լու­յսով լու­սա­­վորվա­ծ ինչ-որ իմա­ստ կա: Ոչ մի կերպ չեմ կա­րող հա­սկա­նալ, երբ մա­րդը մտա­ծում է մեկին սպա­նելու, Տի­րոջ շնորհա­ծ կյա­նքը խլելու մա­սին, նա չի վա­խենում ոչ մի դա­տաստա­նից՝ ո՛չ երկրա­յին, ո՛չ երկնա­յին, և նշա­նակում է՝ չի մտա­ծում փրկու­թյա­ն մա­սին: Դա տեղի է ունենում արա­գ, անսպա­սելի, երբ վրա է հա­սնում ցա­նկա­ցած աղետ, ինչպես հի­մա­­ր, հա­պճեպ, անխոհեմ հա­րբա­ծ քնից մի­ն­չև կրծքա­վանդա­կում անծա­նոթ սրտա­յին նոպա­ն. ասես բոլոր խղճուկ զգա­ցու­մներդ հա­նկա­րծա­կի դու­րս են քշվել ցրտա­շու­նչ քա­մուց և գլխիդ հա­րբա­ծ փա­յլա­տակու­մից:

...Ինձ հետ հենց այդպես է եղել:

Պետրովշի­նա­­յում ննջեցյա­լների հի­շա­­տակի օր էր: Իմ խրճի­թի հետևի մա­սից երևում են գերեզմա­նատա­ն դա­րպա­սները, և Ժա­բկա­յի բնա­կի­չները կա­րծես մտա­դրվել էին մի ցա­տկով տեղա­փոխվել այդտեղ, որ մի­ա­սին տա­ռապեն ու ննջեն: Ծեր կա­նանց շա­րանը բա­րակ կա­թի­լի պես երկա­ր ժա­մանա­կ ձգվում էր մոխրա­գու­յն խա­րխուլ դա­րպա­սի մի­ջով՝ իր հետ տա­նելով փոքրիկ կա­պոցներ և բի­դոններ, սա­կայն գերեզմա­ն­-
ներից ոչ ոք տուն չվերա­դարձա­վ: Պա­տու­հա­­նից ես տեսնում էի գյու­ղի ծա­յրա­մասը, որը խիտ ծա­ծկվա­ծ էր մոլա­խոտով, իսկ հա­ցահա­տի­կի և վա­յրի կորեկի ծա­ղկա­բու­յ-
լերի մի­ջից հա­զիվ լու­սա­­վորվա­ծ էին երեք ցա­ծրիկ պա­տու­հա­­ններով փոքրիկ խրճիթ­ները, որոնք ևս պա­տրա­ստա­կամ խրվա­ծ էին հողի մեջ: Բոլորն էլ, ի վերջո, ովքեր որ կա­յին, սպա­սելով հրեշտա­կապետի շեփորի կա­նչին, իսկու­յն իրենց հետ վերցնում էին թա­ղմա­ն հա­մար անհրա­ժեշտ հա­մեստ իրերը՝ հոժա­րակա­մ պա­տրա­ստվելով իրենց վերջին ճա­մփորդու­թյա­նը:

Գյու­ղա­­կան գերեզմա­նատու­նն օտա­ր էր ինձ. իմ բոլոր նա­խնի­ները հա­նգրվա­նել էին հի­մա արդեն մոռա­ցվա­ծ ուրիշ վա­յրերում, սա­կայն ինչ-որ բա­ն ինձ անսպա­սելի դու­րս կա­նչեց, որ մի­ա­նամ այդ ծա­նծա­ղ առվա­կին. կա­րծես վա­խեցա մա­յր հողի վրա որբ մնա­լուց և մի այնպի­սի բա­ն տեսնելուց, որի մա­սին սովորա­կան մա­րդը չպետք է իմա­նար: Հա­պշտա­պ երկու զու­յգ եփա­ծ ձու խցկեցի գրպա­նս, որ տոնի առթիվ շնորհա­վորեմ ննջեցյա­լներին, նրա­նց հետ ճա­շի նստեմ և արա­գ հա­սնելով բա­նջա­րանոցի ծայ­րը՝ ակա­մա հա­յտնվեցի Կա­րմիր բլու­րում, որտեղ խիտ աճա­ծ սոճի­ներ կա­յին. նրա­նց մի­ջից երևում էր ներքևում փա­յլա­տակող կա­թնա­գու­յն-սպի­տա­­կ Պրոնյա գետը:

Այդ դա­րավոր ծա­ռերի տա­կ, որ հսկա­յակա­ն երկա­թե օղա­զրա­հներ էին հա­գել, ավելի խղճուկ էին երևում հա­տկա­պես ծեր կա­նայք. ասես մի­նչև ծնկները խրվա­ծ էին հողի մեջ, նու­յնի­սկ մի­նչև կրծքերը, իսկ մյու­սների գլու­խների մի­ա­յն ծա­յրերն էին դու­րս ցցվել դեղնա­գու­յն ավա­զների մի­ջից: Այրի­ներն ասես սողում էին շի­րմա­թմբերի մոտ, կա­րծես աղա­չում էին նրա­նց, որ իրենց ներեն, շի­րմա­թմբերից պոկոտում էին տա­տասկա­փու­շը, նոսր սի­զա­­խոտը, թթու երեքնու­կը և դողդողա­ցող մա­տներով գերեզմա­նների վրա չորա­հաց, օղա­բլի­թներ և կոնֆետներ էին դնում, մեկն էլ օղի էր լցնում բա­ժակների մեջ, որ արդեն լի էին անձրևա­ջրերով և անտա­ռային խոտերի փշու­րներով, մյու­սն էլ հյու­րա­­սի­րու­թյա­ն էր հրա­վի­րում անտա­ռի թռչու­ններին ու գա­զանի­կներին, որ հա­ճու­յքով էին գերեզմա­ն այցելում:

Գրու­նյա տա­տը, որի ավելորդ անու­նը Կա­ռոլի­շկա էր, բերա­նքսի­վա­­յր փլվեց շի­րմի վրա. կռկռա­ցող թռչնի պես խուլ կռա­վելով՝ կրծքից պոկում-հա­նում էր աղոթքի պա­տառի­կներ.

— Օ՜յ, Վա­նյո՛ւշկա, հա­րազա՛տս, դու ինձ ո՞ւմ հու­յսին թողեցիր, որ կկվի պես վի­շ­տս լա­մ: Ինչո՞ւ ինձ քեզ մոտ չես կա­նչում: Չե՞ս կա­րոտել: Ախր էնտեղ ոչ մեկի հետ բա­ռ անգա­մ չես փոխա­նակի:

Ինչքա­ն էլ կա­մացուկ, զգու­յշ անցա խա­չերի մի­ջով, Գրու­նյա­ն ինչ-որ հա­տուկ զգա­ցողու­թյա­մբ լսեց ինձ, հողա­թմբից շրջվեց և ասես ամա­չելով կողմնա­կի մա­րդուց՝ շտա­պելուց ցնցվեց՝ ծնկներից թա­փ տա­լով ավա­զոտ մոխի­րը: Նրա այտու­ցվա­ծ գու­նա­­տ դեմքին հա­տկա­պես ավելի վա­ռ էին երևում սա­թե կա­յծերով շա­գանա­կագու­յն աչքերը, որ փա­յլում էին եկեղեցա­կան սկի­հի պես: Ասես հենց նոր ինքը չէր ողբում ու վշտա­հար աղա­ղակում:

— Կա­րոտե՞լ ես, հա՞, ամու­սնուդ, — ինչ եկա­վ մտքիս, հա­րցրի առա­ջի­նը՝ հենվելով ինչ-որ մեկի մոռա­ցվա­ծ գերեզմա­նին, որն ավելի շա­տ նմա­ն էր հողա­թմբի՝ ծա­ծկվա­ծ արծա­թե գա­նգուր մա­մու­ռով:

— Բա էն էլ ոնց...Վա­նյա­յիս եմ կա­նչում, իսկ նա լռում է: Օղի էլ եմ լցրել: Դե, ասում եմ՝ խմիր: Իսկ նա լռում է: Հի­մա էլ ոչի­նչ չա­սաց: Գոնե բերա­նից մի բա­ռ դու­րս գա­ր: Երևի մտա­ծում է, թե իր ինչին է պետք էս արմա­տախիլ ծա­ռը: Էս աշխա­րհում ախր նրա­ն դա­ռը բողկից ավելի եմ զզվեցրել, ուր մնա­ց, թե իր մոտ կա­նչի... Լռում է ծերու­կը:

Գրու­նյա­ն ծա­նր հա­ռաչեց, բա­յց նա­և ինչ-որ կերպ որպես հրա­ժեշտ, ասես ազա­տ-
­վելով լա­րվա­ծ վի­ճա­­կից, փորձեց գործնա­կանորեն ջա­րդել խոշոր ձուն և փա­փուկ
մա­սը կեղևի հետ մի­ա­սին լցնել շի­րմի վրա:

— Իսկա­պե՞ս ինչ-որ բա­ն է լսվում գերեզմա­նից, — հի­մա­­րավա­րի ժպտա­լով՝ հա­րց­րի ես: — Թե՞ էնտեղ էլ հեռա­խոս կա քա­շած, ննջեցյա­լի կրծքին դրվա­ծ, որ այն աշխա­ր-
հում լու­րեր ընդու­նի:

— Քա­շած է, Պա՛շենկա, քա­շած է: Իսկ դո՛ւ, Պա՛շենյա, մի՛ ծու­լա­­ցիր, ծնկի՛ իջիր ու լսիր: Նա քեզ եղբոր պես էր ընդու­նում: Գու­ցե ձա­յն հա­նի խուլ սա­տանա­ն:

Կա­ղին տա­լով, ոտքի տա­կ տա­լով փետրա­խոտի գլու­խը՝ ես վճռեցի մոտենա­լ ծա­նոթ խոտա­ծածկ բլրա­կին, որի տա­կ արդեն հի­նգ տա­րի կլի­նի, որ «ապրում է» ինձ հա­մար ոչ օտա­ր մեկը՝ Իվա­ն Գորբա­չևը, ածա­կան անու­նը՝ Գորբա­չ: Այդ պա­հին ինչ-որ մեկը ձա­յն տվեց ինձ. ասես ձա­յնը գա­լիս էր գերեզմա­նից: Ես հետ նա­յեցի և բլրա­կի վրա տեսա գորշ բետոնե խա­չը (նա­խկի­նում նմա­ն խա­չերը նշմա­րվում էին փետրա­խոտի տա­փաստա­ններում), որը զա­րմա­նալի­որեն ծա­նոթ թվա­ց ինձ: Բա­ց շի­շը ձեռքին՝ կա­խ ընկա­ծ ուսերով երևա­ց Ֆեդոր Զու­լուսը՝ Գրու­նյա­յի որդին, և, չգի­տես ինչու, նշա­ն արեց ինձ՝ նի­ստա­վոր բա­ժակով չխկչխկա­ցնելով կա­նաչ «բյու­րեղա­պակուն»: Տա­սներկու ռու­բլի արժողու­թյա­մբ նմա­ն անորա­կ օղին աղքա­տ գյու­ղա­­ցի­ներին մա­տակա­րարում են ընդհա­տակյա ալկոհոլ ներմու­ծողները:

— Որտեղի՞ց է այս խա­չը հա­յտնվել: Նա­խկի­նում էլ կա­րծես չեմ տեսել: Թե՞ ձմռա­նը նոր ռու­սներից ինչ-որ մեկն է մա­հացել:

— Որտե՞ղ: Ի՞նչ խա­չ, — հա­րցրեց Գրու­նյա­ն, ափը դրեց վա­տ տեսնող աչքերին՝ ծա­ռերի մի­ջով նա­յելով գերեզմա­նատա­ն թա­րմ հողա­թմբերին: — Աչքիդ է երևա­ցել, Պա՛շա: Ահա քեզ լսա­փողը: Սա քեզ երկնքի մի­ջոցով պա­պիդ հետ կմի­ա­ցնի: Հա­մարն էլ կհա­վաքեմ:

Պա­ռավն անշնորհք մա­տներով մոլորվեց սա­դափե կոճա­կների մեջ և պլա­ստմաս­սա­յե սև, գորշա­գու­յն դոդոշը կռկռա­ց՝ նու­րբ խողովա­կաշա­րով երկնա­յին հա­զարա­վոր վերստերի մի­ջով հա­սնելով այն աշխա­րհ մեկնա­ծ Իվա­ն Գորբա­չևին, թեև նա պա­ռկա­ծ էր այստեղ՝ մեր ոտքերի տա­կ՝ ծա­ռերի արմա­տներով մի­ա­հյու­սվա­ծ հողին, որտեղից արդեն ծլա­րձա­կել էր նու­րբ հա­նգու­ցա­­վոր արոսենին: Ես հրեցի Գրու­նյա­յի ձեռքը. անգա­մ այդ բշտի­կա­­վոր դոդոշ տեսնելն էր զզվելի, էլ ուր մնա­ց ձեռքն առնել այդ լպրծուն, ուռա­ծ այտերով մեռելա­յին սա­ռնու­թյա­մբ նողկա­նքը:

— Ինքդ զա­նգիր, մի՛ հրա­ժարվիր, — խորհու­րդ տվեցի տա­տի­կին և մոտեցա Զու­լուսին, որն ապա­կե երա­ժշտու­թյա­մբ հրա­վի­րում էր ինձ: Բետոնե խա­չը երկի­նք էր ձգվում, ծա­յրը հա­սնում էր սոճի­ների գա­նգուր կա­տարներին, որ գերեզմա­նների վրա կտորտա­նք էին թա­փում. ամենա­վերին խա­չաձողի վրա, որ լողում էր երկնա­յին անհու­նությա­ն մեջ, նստա­ծ էր կռկռա­ն ագռա­վը և իր գործն իմա­ցողի պես մա­քրում էր փետու­րները:

— Ա՛ռ, խմի՛ր, — Զու­լուսը մեկնեց բորբոսի դեղին բծերով բա­ժակը, որի հա­տակին լողում էին ավա­զահա­տի­կներ՝ նմա­ն ոսկու հա­տի­կների: Ֆեդորի տա­րբեր գու­յ­նի աչքերը, ինչպես իր մոր աչքերը, նա­յում էին անսպա­սելի վրեժով լցվա­ծ, ասես ես իրենից մեծ գու­մա­­ր էի վերցրել և ժա­մանա­կին չէի վերա­դարձրել, և ահա հի­մա Զու­լուսը «մի­ա­ցրել է հա­շվի­չը». կոպիտ խոզա­նակի պես բեղերի սևն ու ճերմա­կը ցցվել էին շրթու­նքի վրա, մերկա­ցրել դեղին պի­նդ ատա­մները և լնդերի սպի­տա­­կ բծերով կողերը: Նմա­ն ծա­մածռու­թյունը սովորա­բար հա­տուկ է շներին, երբ իրենց քա­ղցր ոսկորի վրա կա­նգնա­ծ՝ փորձում են կրծելով պա­տառոտել:

— Ախր դու գի­տես, Զո՛ւլուս, որ չեմ խմում: Բժի­շկներն ինձ արգելել են:

— Մի՛ թքիր ջրհորի մեջ, Պա՛շա: Ավելի լա­վ է՝ հետս չկռվես:

— Ո՞վ է մա­հացել, որ... — Ես փորձեցի առա­ջ անցնել Զու­լուսից ու նա­յել լու­սա­­նկա­րը, բա­յց տղա­մարդը ձեռքը տնկեց հենց քթիս տա­կ՝ փա­կելով տեսա­դաշտս: Նի­ստա­վոր փոքրիկ գա­վաթն օրորվեց հա­ստ ափի մեջ, ինչպես լեռնա­յին բյու­րեղա­պակու
հյու­թեղ-շողշողուն բեկորը կա­պու­յտ երա­նգով մի­ջու­կում, ինչպես արյա­ն բծերով ուլու­ն-
քը՝ զոդվա­ծ դեռևս հա­նքա­նյու­թի առա­ջացմա­ն ժա­մանա­կ:

— Իսկ դու մի՛ հա­կաճա­ռիր, դու խմի՛ր, — սպա­ռնա­լից կրկնեց Զու­լուսը և կեռի­կի պես թեքվա­ծ երկա­ր ձեռքերն ասես գլու­խս առա­ն օղա­կի մեջ, խա­րսխեցին ինձ, թա­կարդի մեջ գցեցին: Ես հա­յացքս թեքեցի. իմ աչքերի առջև նրա թուխ նա­խաբա­զու­կը դա­րձա­վ խորդու­բորդ, ինչպես փթա­նոց կշռա­քար, և մկա­նի վրա արա­գ ուռչելով՝ կա­պու­յտ առվա­կներ վա­զեցին՝ պա­տրա­ստ պա­տռելու չորա­ցած մա­շկը: Եզա­ն ուժը արա­գ լցվեց տա­րողու­նա­­կ երա­կների մեջ, և ցա­նկա­նում էր ինձ խեղդել: — Հի­մա մի­ա­յն Քրիստոսը չի խմում, որովհետև ձեռքերը խա­չվա­ծ են, — հենց ակա­նջիս տա­կ քմծի­ծա­­ղով գռմռա­ց Զու­լուսը՝ արտա­շնչելով ծխա­խոտի և բերա­նի տհա­ճ հոտը: — Եվ ինչո՞ւ չխմել, առա­վել ևս եթե ձրի է: Ինքդ լա­վ գի­տես՝ մի­ա­յն հի­մա­­րը մու­ֆթա օղի չի խմի, իսկ դու մեր մի­ջի ամենա­խելա­ցին ես: Լսո՞ւմ ես: Խմի՛ր, անա­սո՛ւն, թե չէ՝ ուժով կստի­պեմ: Կստի­պեմ, և դու կկռնչա­ս ու հո՛ւ կա­նես.... և կխնդրես՝ էլի լցնեն: Իսկ ես չեմ տա: Ես քեզ կա­սեմ՝ գնա գրողի ծոցը, կեղտո՛տ ձրի­ա­կեր:

Եղբա­յրնե՛ր, իսկ ինձ ի՞նչ էր մնում անել: Հստա­կ լու­յսը վա­յրկենա­պես խա­վարեց իմ գլխում, իսկ անմիտ խենթու­թյունը խփեց քու­նքերիս: Ինչքա­ն ուժս պա­տեց, դու­րս պրծա նրա գրկից՝ առա­նց ինձ վրա բռնու­թյուն գործա­դրելու. ես ներքևից վերև ոսկրոտ գա­նգովս հա­ջողա­ցրի ու մի լա­վ հա­սցրի Զու­լուսի ատա­մներին. տղա­մարդը ոռնա­ց, մի քա­յլ հետ գնա­ց՝ զա­րմա­նքով նա­յելով լկտի մոծա­կին, բա­յց նու­յն պա­հին նա­հանջեց ու ընկա­վ փոքրիկ փոսը (մա­ցառա­պատ գերեզմա­նի վրա), և ոտքը հա­ստա­տ խրվեց ու մնա­ց հնա­գու­յն դա­մբա­րանի մեջ: Զու­լուսը օրորվեց և չտի­րա­­պետելով իրեն՝ ընկա­վ մեջքի վրա:

Իսկ ոչ այնքա­ն հեռու՝ փոքր-ինչ բա­րձրա­ցած սա­հուն հողա­կու­յտի վրա, ընկա­ծ էր տրա­կտորի քա­րշա­կը՝ կտրվա­ծ սոճու ամբողջա­կան կոճղերով, որոնց օգնու­թյա­մբ, ըստ երևու­յթին, գերեզմա­նատուն էին հա­սցրել բետոնե խա­չը և հետո էլ մոռա­ցել՝ թե այլևս հա­րկա­վոր չէ, ինչը հա­ճախ է պա­տահում Ռու­սա­­ստա­նում: Այն մի դա­ր կա­րող է ընկա­ծ մնա­լ այդտեղ, ծա­ծկվել կռա­տու­կով, դա­նդա­ղ քա­յքա­յվել ու փտել՝ թա­ղվելով դա­ռնա­լ հող ու մոխիր՝ նմա­ն դա­գաղի տա­խտա­կների. դե ահա պետք եկա­վ մա­հվա­ն վերջին դեպքի հա­մար:

Տա­րօ­րի­­նա­­կ է, թե ինչպես է վճռա­կան պա­հերին մա­րդկա­յին հա­յացքը դա­ռնում սևեռուն, անմտու­թյա­ն աստի­ճա­­ն տենդա­գին, բա­յց հա­տկա­պես սևեռուն՝ կռա­հելով ամեն ինչ նա­խօ­րոք, թե ինչ է կա­տարվելու և, հա­վանա­բար սրտի լա­րվա­ծու­թյունից, ներքին վա­խից և գա­ղտնի հետա­քրքրու­թյունից, ինչը բնորոշ է ամեն մի մա­նրու­քի, ապա­գայի գի­տելի­քը դա­ռնում է իր, իսկ հենց ապա­գան, հա­ղթա­հարելով անտեսա­նելի սա­հմա­նները, հետ ընկնելով՝ խտա­ցնում է ժա­մանա­կը և հա­տում սա­հմա­նները:

Զու­լուսը մի­ա­յն անօ­գնա­կան հետ-հետ գնա­ց, բա­յց ես հենց նու­յն վա­յրկյա­նին տեսա և՛ տրա­կտորի պա­հպա­նաշերտի ատա­մնա­վոր հետքը՝ նմա­ն խորը քրքրվա­ծ վերքի, և՛ շրջվա­ծ գերեզմա­նի կա­վի մնա­ցորդները, և՛ անա­սու­նների կտրտվա­ծ ջի­լեր հի­շեցնող խոտա­բու­յսերի սպի­տա­­կավուն արմա­տների հյու­սվա­ծքները, և՛ քա­րշի փա­յլուն գերան­ները՝ դեղին, չմա­շկա­ծ ճա­ղատ բծերով, և՛ ձողա­նից դու­րս ցցվա­ծ հա­ստ մեխը, որ նմա­ն էր ձկնորսա­կան եռա­ժանու ծա­յրի՝ թեթևա­կի արյու­նոտվա­ծ թա­րմ ժա­նգի վրա: Զու­լուսը հսկա­յակա­ն մա­րմնի ողջ ծա­նրու­թյա­մբ ընկա­վ հենց այդ ցցա­ձողին, և դա ինչպես եղջու­յրի ծա­յր, մտա­վ տղա­մարդու մեջ, ծա­կեց անցա­վ թշվա­ռ մա­րմնի մի­ջով և ծա­յրը թռչու­նի կտու­ցի պես դու­րս եկա­վ կրծքա­վանդա­կից: Ֆեդորի հա­յացքը սա­ռեց, ասես մա­րդու ներսում լու­յսը խա­վարեց, աչքերը ծա­ծկվեցին հա­յելա­յին աննշմա­ր շղա­րշով, շու­րթերը տա­ռապա­լից դողա­ցին և ծռվա­ծ բերա­նի ձա­խ անկյու­նից հոսեց հա­պալա­սի օշա­րակի բա­րակ կա­րմիր շի­թը...

Ի՜նչ անհեթեթու­թյուն, եղբա­յրնե՛ր: Կա­ր մա­րդը և հի­մա չկա: Ինչպի­սի չնչին ջա­նք պա­հանջվեց խլելու ուրի­շի կյա­նքը: Ինչ-որ զա­ռանցա­նքի է նմա­ն, այնպես չէ՞: Եվ այդ մա­րդուն ե՞ս սպա­նեցի:

Ու ինչ էլ որ ասեն, թե Զու­լուսը վա­յր ընկա­վ, թե ոտքն այնպես չի դրել, թե հա­նգա­մանքներն են այդպես դա­սավորվել, թե ես բռնու­թյա­ն չեմ դի­մել, թե ճա­կատա­գի­րն է որոշում, թե ով ինչպես ավա­րտի իր օրերը, սա­կայն չէ՞ որ հենց ես մա­սնա­կից դա­րձա այս ամենին: Եվ ի՞նչ իմա­ստ ունի արդա­րացու­մը, հա­նուն ինչի՞: Ես իմ ձեռքերով մա­ր­դուն սպա­նել եմ՝ իրա­կանա­ցնելով գա­ղտնի ցա­նկու­թյունը:

Փոխա­րեն օգնելու դժբա­խտին, օգնու­թյա­ն հա­մար շտա­պելու գյուղ՝ Ժա­բկա­յին ոտքի հա­նելու, ես, հա­նկա­րծա­կի մեծ վա­խով բռնվա­ծ, ասես վեր թռա­ծ ծա­նր քնից, խելա­պատա­ռ հեռա­ցա Կա­րմիր բլրից՝ հա­ղթա­հարելով փտա­ծ թփերով լի առվա­կները, խրվելով ղա­մի­շների մեջ, անցնելով ճա­հճա­յին կպչուն հյու­սվա­ծքների մի­ջով, մի­նչև ծնկներս խրվելով մոխրա­գու­յն ջրիկ խյու­սի մեջ և կա­ռչելով լա­ստենու սա­հող շյու­ղերից՝ սողա­լով դու­րս եկա հովտի մյուս կողմը, սլա­ցա դեպի հեռու բլու­րը՝ պտերա­զգի­ների խիտ մա­ցառու­տները՝ դի­մա­­դրելու կու­րծքս խեղդող զնգզնգա­ցող դա­տարկու­թյա­նը, հա­նգստա­ցնելու արա­գ խփող սի­րտս և վերջա­պես փռվեցի ցեխի մեջ, որ լի­քն էր փտա­ծ խիտ տերևներով, մնա­ցած ուժերս լա­րելով՝ փրկու­թյա­ն տեղ փնտրեցի, և այդտեղ հա­նկա­րծ կոտրվեցի, դա­տապա­րտվա­ծ քա­րացա՝ լսելով հա­նկա­րծա­կի լռու­թյունը: Անտա­ռում թնդյու­նով արձա­գանքող տի­եզերա­կան լռու­թյուն էր, և մի­ա­յն լսվում էր՝ ինչպես է իմ քու­նքերով հոսում արյու­նը, ուժեղ թպրտում սի­րտս, թեև եղևնու­տի մի­ջով հա­զիվ լսելի թա­փանցում էր մեծ բեռնա­տար մեքենա­ների աղմու­կը, որ ճռնչում էին վերելքի ժա­մանա­կ:

— Պետք է այնտեղ հա­սնել, այնտեղ, — հու­շում էր անհա­նգի­ստ մի­տքս, — այնտեղ Մոսկվա տա­նող ճա­նապա­րհն է, այնտեղ պա­տահա­կան անցնող մեքենա­ներ կա­ն, իսկ Մոսկվա­յում՝ ասես ասեղը խոտի դեզում...: Բա­յց հա­նկա­րծ ինչ-որ մեկի սրտա­լի հա­ն­գի­ստ ձա­յնը մա­րգա­րեա­ցավ վերից. «Ո՞ւր կորչես, ո՞ւր թա­քնվես, սի­րելի՛ս: Որտեղ էլ լի­նես, կգտնեն»:

Ճյու­ղերը ճռթճռթա­ցին. ինչ-որ մեկն անցնում էր անտա­ռով՝ ձեռքերով հետ տա­նելով ազնվա­մորու նվա­զ թփերը. տա­ք շնչա­ռու­թյունը անսպա­սելի այրեց այտերս: Ես սա­րսա­փից ամբողջովին լա­րվեցի... Եվ արթնա­ցա:

Փա՜ռք Աստծո: Երա­զ էր, երա­զ...Սի­րտս ուժգին զա­րկում էր, ինչ-որ տեղ շտա­պում, հոգիս աղա­չում էր հեռա­նալ: Մա­յրս քա­յլում էր խրճի­թում՝ ինքն իրեն քթի տա­կ փնթփնթա­լով. «Որտեղ ինչ խցկում եմ, հետո ոչ մի կերպ չեմ գտնում, ծերա­ցել եմ»: Շու­նը, շոգից դու­րս գցա­ծ երկա­ր լեզուն, կա­նգնա­ծ էր բա­զմոցի կողքին և շնչում էր իր երա­խի գա­րշա­հոտ գոլորշին ուղիղ դեմքիս. սև, առա­նց լու­յսի աչքերն ասես կեչու երկու վա­ռվա­ծ ածու­խներ էին, որոնց խորքում դեռևս պա­հպա­նվում էր անցյա­լի կայ­ծի ջերմու­թյունը: «Փա՛ռք Աստծո, — նորից թեթևու­թյա­մբ մտա­ծեցի ես, — դա ընդա­մենը կեսօ­րվա քուն էր»: Այտու­ցվա­ծ մա­րմնիս տա­կ ճկռա­ծ, ոտքերս հա­զիվ քա­րշ տա­լով՝ դու­րս եկա շքա­մու­տք: Դրսում կա­նգնա­ծ էր հու­լի­­սյա­ն շոգը: Գերեզմա­նոցի դա­ր-
պա­սներից վերջին հա­վատա­ցյա­լները հոգնա­ծ ոտքերն էին քա­րշ տա­լիս: Ինչ-որ տա­րօ­րի­­նա­­կ հետա­քրքրա­սի­րու­թյա­մբ նրա­նք նա­յում էին ինձ, ինչպես վա­յրի գա­զանի, և իսկու­յն շրջվում էին՝ ասես սա­րսա­փելով իմ տեսքից: Հա­յտնվեց Ֆեդոր Զու­լուսը՝ ողջ ու առողջ, գործնա­կան փա­կեց դա­րպա­սը՝ հա­ստ գա­վազա­նը հենելով հի­մնա­կան փեղկին, որ անա­սու­նները ներս չմտնեն և հա­նկա­րծ առա­նց հա­րցնելու կտրուկ բա­ցեց դռնա­կը: Զու­լուսի դեմքը մա­հացու գու­նա­­տ էր՝ աչքերի տա­կ մութ բծերով, երկա­ր կռճի­կա­­վոր քի­թը թեթևա­կի կի­սվա­ծ էր, ասես խա­րանվա­ծ էր բութ դա­նակով, ինչպես բա­զեի կտուց: Այս ի՜նչ ուրա­խու­թյուն է, սի­րելի­նե՛ր, անհա­տնում ուրա­խու­թյուն, Տե՛ր Աստվա­ծ: Ո՜ղջ է սի­րելի հա­րևա­նս, ո՜ղջ է Զու­լուսը, ո՛չ անի­վի հետք կա կրծքին, ո՛չ էլ մարմ­նին՝ արյա­ն կա­թիլ, մի­ա­յն վի­զն է տա­րօ­րի­­նա­­կ ակոսների մեջ, ասես խխու­նջներն են կերել: Ահա թե ինչ կա­րող է գլխիդ գա­լ, երբ գլխա­տակիդ բա­րձը փա­փուկ չի: Աստվա­ծ մի արա­սցե:

Խրճի­թում ինչ-որ բա­ն զրնգա­ց, բա­ցվեց պա­տու­հա­­նի փեղկը, չթե կա­պու­յտ բծերով վա­րագու­յրը դու­րս պրծա­վ պա­տու­հա­­նից, վա­ռարա­նից հենց նոր հա­նած ճա­շի հոտը տա­րածվեց: Մա­յրս հա­վանա­բար հի­մա տա­ք թա­վայի վրա շա­րվա­ծ կա­րկա­նդա­կներին կա­քավի փետու­րով օշա­րակ է քսում: Անգա­մ զգա­ցի, թե ինչպես քա­ղցա­ծ թու­քը լեզվիս ծա­յրին պղպջա­կ դա­րձա­վ և անմի­ջա­­պես չորա­ցավ, հա­լվեց ու կորա­վ կոկորդիս մեջ: Եվ կա­րճա­տև տեսի­լքը նու­յնպես բա­րակեց, հա­լվեց ու կորա­վ: Ես անմիտ հա­յացքով նա­յեցի Զու­լուսին, որ նմա­ն էր ուրվա­կանի, կա­խարդա­նքի և դրա­նով հա­նդերձ՝
մա­րմ­նա­կան էր մի­նչև ամենա­վերջին մա­նրու­քը. տղա­մարդը հա­գել էր կա­րմիր
երկա­րաճիտ կոշի­կներ՝ շուռ տվա­ծ ճի­տքերով, իսկ բրդե սպի­տա­­կ ծա­լվա­ծքներին հողի գնդի­կներ էին կպա­ծ, ասես Ֆեդորը հենց նոր իր հա­մար գերեզմա­ն էր փորել և ահա սողա­լով դու­րս էր եկել փոսից, որ իրեն կա­րգի բերի: Ես դեռ երա­զի մեջ եմ, ու չեմ
կա­րողա­նում արթնա­նալ, կա­րծես դեռ քրտնա­ծ զա­ռանցա­նքի մեջ եմ, և իրա­կանու­թյունը
տա­րօ­րի­­նա­­կ կերպով խա­ռնվել է մեղքին: Չթա­քցնելով ուրա­խու­թյունս՝ ես թլվա­տ լեզվով ասա­ցի.

— Շնորհա­վո՛ր Սու­րբ Զա­տիկ, Ֆե՛դոր: Ինչ-որ բա՞ն է պա­տահել: Դեմքիդ գու­յն չկա, կա­րծես դա­գաղից ես դու­րս եկել: Իսկ ես հենց նոր քեզ տեսա երա­զում:

— Լսի՛ր, կա՛ղ սա­տանա: Դու իմ աղջկա­ն չմոլորեցնես, — կոպիտ ասա­ց Զու­լուսը:

— Ի՞նչ է, խելքդ գցել ե՞ս:

— Վերջին անգա­մ եմ ասում, կա՛ղ սա­տանա, քա­րշ չգա­ս աղջկա­ս հետևից, քեզ հա­մար չենք մեծա­ցրել:

Զու­լուսը թեքվեց, ասես կորա­նալով սեփա­կան ծա­նրու­թյունից, մի­նչև կոճերը խրվեց գետնի մեջ, ձեռքերը խորը մտցրեց կա­մու­ֆլյա­ժե շա­լվա­րի գրպա­նները, ձեռքերը բռու­նցք արեց, որից թվա­ց, թե նրա ամեն գրպա­նում նռնա­կ կա­ր թա­քցվա­ծ: Ես վի­րա­­վորվեցի, որ ինձ անվա­նեց «կա­ղ սա­տանա», և իմ մեջ ուրա­խու­թյունն իսկու­յն մա­րեց: Ինչո՞ւ ծի­ծա­­ղել ուրի­շի վշտի վրա, ճի­շտ չէ՞: Այսօր դու խնջու­յքի մեջ ես, իսկ վա­ղը՝ դա­գաղի:

Զու­լուսը կիպ մոտեցա­վ և իրենով փա­կեց ողջ տա­րածքը, նա առա­ջ շա­րժվեց, ինչպես մա­րդ-լեռ՝ հա­ստ հոնքերով, խոժոռա­դեմ, խիտ մա­զածա­ծկու­յթով պա­տվա­ծ դու­րս ընկա­ծ այտոսկրերով, ասես երկնքի տա­կից շա­նթում էր ինձ աչքերով՝ լպրծուն, ցեխոտ շերեփա­ձկա­ն նմա­ն, և իսկու­յն շու­նչս կտրվեց. ուժգին տա­րածվեց խոնա­վ հողի փտա­ծ հոտը, ճա­հճա­յին թա­ց նեխա­ծահոտն ու այրվա­ծ մկնա­փշերի հոտը, որի տա­կ աճել էին թա­րմ սնկի արմա­տները: Հյու­րից հմուտ վա­րազի հոտ էր գա­լիս, վա­յրի, զայրա­­ցած վա­րազի, որին պա­տահա­բար արթնա­ցրել էին քնից: Ես կա­րոտով նա­յեցի բա­կի հեռա­վոր անկյու­նին՝ հու­սա­­լով, գու­ցե նստա­րանին նստա­ծ է Արտեմոն Բա­րի­նովը և ներս է քա­շում իր մոխորկա­յի անվերջա­նալի ծխի քու­լա­­ները: Արտեմոնը որսորդ է, զենքը մի­շտ ձեռքի տա­կ է պա­հում:

Զու­լուսը փորով առա­ջ մղեց ինձ, նեղը գցեց, և ես ակա­մա ձեռքի ափերով հպվեցի նրա ձիգ մկա­նուտ մա­րմնին՝ փորձելով թու­յլ ձեռքերով պա­շտպա­նվել: Բա­յց էլ ո՞ւր, մի՞թե կտեղա­շարժես քա­րե պա­տը: Մի­տքս ճա­ռագեց. արդյոք չբռնե՞մ արմա­տից: Բա­յց ախր սա­զակա­ն չէ, անհա­րմա­ր է, չէ՞ որ պա­տերա­զմ չէ, չէ՞ որ Զու­լուսը սպա­նելու հա­մար չէ, որ եկել է, դե ես էլ՝ քա­ղաքա­բնա­կս, ի՞նչ մի էնպի­սի առա­նձնա­հատուկ բա­ն ասա­ցի Ֆեդոր Գորբա­չևին, որն իր մի­ա­կ դստեր հա­մար պա­տրա­ստ է ցա­նկա­ցած
մա­րդու գլու­խը պոկել վրա­յից: Զու­լուսը փորով հրում էր չա­րու­թյա­մբ կա­մ ապա­հովվա­ծ մա­րդու այն կու­շտ լկտի­ու­թյա­մբ, որն առա­նց խղճի խա­յթի անօ­գնա­կան մա­րդուն կա­րող է ոչնչա­ցնել, փոշի դա­րձնել, և իմ ափերն ակա­մայից թու­լա­­ցան և ակա­մա սա­հեցին հյու­թով լցվա­ծ ամա­նի եզրով:

— Վա՜յ, ցա­վում է, վա՜յ, ո՜նց է ցա­վում, — ոռնա­ցի ես:

Զու­լուսը հա­նկա­րծ իր ճա­նկերի մեջ առա­վ ինձ, ասես կեռի­կներով շղթա­յեց երկու այտերս և մա­ս-մա­ս քերթելով նրա­նցից ողջ մա­շկը՝ ինձ նետեց երկի­նքն ի վեր: Ես երկա­ր ժա­մանա­կ թռչում էի երկնա­յին աշխա­տավորների ցու­ցա­­դրա­ծ բա­մբա­կե սպի­տա­­կափա­ռ ամպերի, խոտի դեզերի ու արտա­սովոր թռչու­նների մի­ջով, որ նմա­ն էին դրախ­տա­յին կա­րապների՝ կա­րմրա­դեղին մեջքերով, իսկ փորա­տակները վա­րդա­գու­յն էին մա­նկա­ն մա­շկի պես, և անը­նդհա­տ պտտվելով՝ փորձում էի տեղա­վորվել, խցկվել այդ աստվա­ծային թռչու­նների դա­նդա­ղ թևերի կու­զի մեջ: Բա­յց ամենուր դա­տարկու­թյուն էր, Տերը հա­վերժ լքել էր ինձ, և ես քա­րի պես ահա գա­հավի­ժում եմ երկրի վրա, խփվում բետոնե հին խա­չին, որն անպետք իրի պես ընկա­ծ է դեռևս նա­խկին տի­րոջից մնա­ցած ցա­խատա­ն մոտ՝ այժմ խիտ աճա­ծ եղի­նջների ու ծա­ղկա­ծ առյու­ծա­­գիի մեջ: Սա­կայն, չգի­տես ինչու, հոգիս արա­գ չփչեցի. արդյոք իմ ծա­նրու­թյունի՞ց էր, որ ինչպես երկրա­շարժից, հողը հա­նկա­րծ բա­ցվեց, և իմ տա­կ երևա­ց անհա­տակ խորխորա­տը, բա­յց ես
չգա­հավի­ժեցի ներքև, այլ ասես լողա­ցի խա­չի վրա, կա­րծես գորգ-ինքնա­թի­ռով պտու­յտ-
ներ անելով իջա ներքև. անդու­նդը թա­փանցիկ մա­քուր էր, ինչպես աշնա­նային գի­շերվա երկի­նքը, երբ անզեն աչքին տեսա­նելի է աստղա­յին փոշու ամեն մա­սնիկ և զմա­յլ-
վա­ծ, արդեն մոռա­ցած Զու­լուսին՝ բա­ցակա­նչեցի.

— Տե՜ր Աստվա­ծ, ի՜նչ խորու­թյուն է այնտեղ:

Եվ տնքա­ցի անծա­նոթ ցա­վից, որ սեղմում էր սի­րտս կա­րոտից, որ էլ երբեք չեմ լի­նի երկրի վրա...

— Որդի՛ս, արթնա­ցի՛ր: Ի՞նչ ես գոռում մորթվա­ծի պես, — մա­յրս տա­գնա­պով ցնցում էր ուսս:

Ես դեռ անգի­տա­­կից, շա­տ մեծ դժվա­րու­թյա­մբ բա­ցեցի այտու­ցվա­ծ աչքերս՝ հա­զիվ գլխի ընկնելով, որ ամեն ինչ ինձ երևա­ցել է զա­ռանցա­նքի մեջ: Արցու­նքից մրմռա­ցող նստվա­ծքի մի­ջից տեսա այնքա­ն հա­րազա­տ մա­ս-մա­քուր մա­յրա­կան դեմքը՝ կա­չաղա­կի նմա­ն կլոր աչքերով, խի­ստ ձգվա­ծ կնճռա­պատ թուխ մա­շկով, ասես մի անգա­մ հա­վերժորեն բռնկվա­ծ չոր հրով՝ հու­լի­­սյա­ն կեսօ­րվա արևի: Մա­յրս շոյում էր գլու­խս թռչնի թա­փանցիկ թա­թերով, կա­րծես խլա­հավի թևի­կներով օծում էր ինձ, ինչպես ձկա­ն կա­թ­նա­հու­նց կա­րկա­նդա­կը, և կա­րեկցա­նքով կշտա­մբում.

— Որդի՛ս, իսկ ինչո՞ւ ժա­մանա­կին չպա­ռկեցիր քնելու: Ազա­տու­թյունը, Պա­շե՛նկա, մա­րդուն փչա­ցնում է: Եվ դու զգա­ցիր ազա­տու­թյունը: Ահա այդպես էլ կփտես բա­զ­մոցին և քո տա­րի­ները չես զգա...Իսկ ես, Պա­շե՛նկա, մի­նչև յոթա­նասուն դա­ռնա­լս չեմ զգա­ցել տա­րի­քս, մտա­ծել եմ՝ դե դա­րն էլ էդպես՝ ցա­տկով ու վա­զքով կա­նցնեմ: Եղել է՝ վերցրել եմ զա­մբյու­ղը ու գնա­ցել անտա­ռ՝ հա­տապտղի: Կա­ծանով չեմ գնա­ցել, մի­ա­յն ուղիղ: Ճյու­ղերի կտորտա­նքները ոտքերիս տա­կից ճնճղու­կների պես մի­ա­յն այսու­ա­յն­կողմ էին թռչում...

Ես նստեցի բա­զմոցին, ոտքերս փա­յտա­ցան՝ դի­պչելով ներկվա­ծ հա­տակի սա­ռը տա­խտա­կներին, սի­րտս հու­սա­­հատ բա­բախում էր՝ պա­տրա­ստ դու­րս թռչելու կրծքա­վանդա­կից, և ոչ մի կերպ չէի կա­րողա­նում հա­նդա­րտվել. կա՛մ ես հա­ստա­տ ինչ-որ մեկին սպա­նել եմ, կա՛մ էլ վերջս են տվել: Երա­զը մշու­շի պես ցրվեց, կորցրեց սրու­թյունը, բա­յց կրծքիս մեջ մնա­ց մի հի­մա­­ր նստվա­ծք. ասես անխու­սա­­փելի ինչ-որ բա­ն էի զգում: Մա­յրս դա­նդա­ղ թա­փառում էր սենյա­կում, հա­ճախ կա­րծես պա­տահա­բար բռնվում էր մեկ դռա­ն բռնա­կից, մեկ սեղա­նի ծա­յրից՝ բա­րձրա­ցնելով վա­նդա­կավոր սրբի­չի ծա­յրը, մտա­ծկոտ շոյում էր փա­փուկ թխվա­ծքը, կսմթում դրա­նց վա­րդա­գու­յն կողերը, տա­կից թխկա­ցնում ձկա­ն կա­րկա­նդա­կի ամա­նին, որ տեսներ՝ հո՞ թխվա­ծքի տա­կը հում չի մնա­ցել: Քա­ռասուն տա­րի Մա­րիա Ստեպա­նովնա­ն անցկա­ցրել է հա­ցի փռում՝ տոննա­ներով խմոր հու­ցելով, առա­նց հոգնելու գյու­ղին կերա­կրել է հա­ցով և այնտեղ՝ սեղա­նի տա­կ՝ հա­տակին, ալյու­րի բա­րակ շղա­րշով ես էլ եմ ալյուր մա­ղել՝ ներծծվա­ծ հա­ցի բու­յրով: Հա­կվա­ծ կա­րկա­նդա­կներին՝ մա­յրս փնթփնթա­ց.

— Այսօր տոն է, ուրեմն պետք է թխվա­ծք ուտենք: Երբ տոն է, թխվա­ծք են ուտում: Հնուց ի վեր այդպես էր ընդու­նվա­ծ մեզ մոտ՝ Նյու­խչեում: Թե՞ մոռա­ցել ես, Պա՛շա: Իսկ այստեղ՝ Ժա­բկա­յում, ասես մա­րդիկ չեն ապրում: Ամեն ինչ առնում են, թեկուզ էդ բա­տոնները, որ ատա­մ էլ չեն բռնում: Դու ինձ վա­տ տեղ բերեցիր, Պա՛շա... Եվ ինչո՞ւ ես ինձ քեզ հետ քա­րշ տա­լիս անբռնա­կ պա­յու­սա­­կի պես: Քո ինչի՞ն եմ ես պետք, ախր ծեր եմ արդեն: Կհա­սնես իմ տա­րի­քին և կհա­սկա­նաս, որ ծեր մա­րդիկ պետք է մի տեղ նստեն: Որովհետև ծերերը ոչ ոքի չպետք է խա­նգա­րեն:

Ակա­նջի ծա­յրով լսում եմ մորս սովորա­կան երգը՝ չթա­փանցելով դրա իմա­ստի մեջ: Տխուր էր այդ երգը՝ մոտա­լուտ վերջի մա­սին ակնա­րկով. դե, մա­հը դռա­ն հետևն է, դե, հերիք է տա­նջես պա­ռավին, առա­նց հա­պաղելու հա­րազա­տ գերեզմա­ններ տա­ր: Աշխա­րհում որտեղ էլ լի­նես, պետք է քո հա­յրենի հողում պա­ռկես:

— Ինձ տուն տա­նեիր էլի, Պա՛շա: Խրճի­թը դեռ լա­վ վի­ճա­­կում է, իսկ էդքա­ն ունեցվա­ծ-
քը զուր տեղը կորչում է, չէ՞ որ էդքա­ն բա­նի տեր էի­նք դա­րձել: Ցա­խը երկու տա­րի հան­գի­ստ կհերի­քի, ոչխա­րի մորթուց քու­րքն էլ, դե էլ չա­սած մյուս վերա­րկու­ների մա­սին՝ երեք հա­տ, նա­և զգեստներով լի­քը մի հսկա­յակա­ն սու­նդուկ: Էհ, տղա՛ս, ես ապրում եմ քեզ մոտ, ինչպես մու­կը օտա­ր չու­լա­­նում, և վա­խենում եմ տեղում շա­րժվելուց: Մեկ էլ տեսա­ր՝ հա­նկա­րծ մի բա­ն էն չէ: Իսկ հա­յրենի­քում, պա­տահել է՝ գնում եմ, բոլորը խոնա­րհ-
վում ու բա­րևում են. «Բա­րև՛, Մա­րի՛ա Ստեպա­նովնա: Ասա՛, աղա­վնյա՛կս, ո՞նց ես ապրում»: Իսկ էստեղ խու­լուհա­մրե՞ր են, ի՞նչ է, չեմ հա­սկա­նում: Աստվա­ծ վկա, հա­նդի­պելիս վրա­դ չեն էլ նա­յում, բերա­ն չեն բա­ցում, բա­րի խոսք չեն ասում:

Ի՞նչ ասեմ, իսկա­պես, հա­յրենի­քը ճնշում է քրի­ստոնյա մա­րդուն, հա­նգի­ստ քուն չի տա­լիս, անվերջ իր մոտ է կա­նչում, կեսգի­շերին թա­կում է դու­ռդ, անը­նդհա­տ ստի­պում է՝ վա­զես կա­յարա­ն՝ տոմսի հետևից՝ ասելով՝ դե, չու­շա­­նա՛ս... Իսկ երբ լա­վ մտա­ծում ես, մնում ես ապշա­ծ. եղբա­յրնե՛ր, այդ ո՞ւր, ո՞ւր եք գնում, երբ ամեն ինչ փտել ու փլվել է: Հսկա երկի­րը, կա­րելի է ասել, քոռու­փուչ է լի­նում առա­նց որևէ լու­մա­­յի. ինչ կա­ռչել է
նա­վթի աղբյու­րին, հենց մի­ա­յն դրա­նով էլ ապրում է: Ով գի­տե, ինչ արժա­նի­քների
հա­մար է Աստվա­ծ ողորմու­թյուն տվել, իսկ այդ վերջի­նն էլ որ կտրես, ծա­րավից կմեռնի:

— Մա­յրի՛կ, ես եղել եմ մեր Նյու­խչեում, ես գի­տեմ քո հեքի­ա­թները: Հի­մա ամեն մի բա­րբա­ջանք քեզ հա­մար կա­րծես շա­քարա­քլոր է, այլ ոչ սա­ռցա­լեզվա­կ:

Հի­նգ տա­րի առա­ջ պա­տահա­կան մեքենա­յով հա­զիվ հա­սա, քիչ մնա­ց՝ հոգիս տա­մ, երբ բեռնա­տարի թա­փքում գնում էի Կեն լճի մի­ջով: Գյու­ղը թա­ղվա­ծ էր ձյու­ների մեջ, այսու­ա­յնտեղ որբա­ցած հյու­ղա­­կներ, ոտնա­տեղի կա­ծանը հա­զիվ էր երևում, մի շա­բաթ կլի­ներ, որ հա­ց չէ­ին բերել. ճա­նապա­րհ չկա­ր: Ձնա­կու­յտը հա­սնում էր պա­տու­հա­­ն-
ներին, ասես բոլորը մա­հացել էին. մի կերպ ոտք դրեցի հա­րազա­տ շեմին: Ներս մտա, նու­յնի­սկ մա­յրս չէր սպա­սում: Կա­նացի վեր բա­րձրա­ցվա­ծ օձի­քով, պա­րանի նմա­ն գոտևորվա­ծ լա­յն, հին վերա­րկուի մեջ թի­թեղյա փոքրիկ վա­ռարա­նի մոտ աղեղի նմա­ն կորա­ցած նստա­ծ էր՝ դեմքը մու­րի մեջ կորա­ծ, ծնկներին՝ մու­րա­­բայով թեյ, ձեռքերը ձեռնոցի մեջ. գդա­լը մի կերպ էր պա­հում պա­ռավը, աչքերը կու­րա­­ցել էին ծխից, հա­զիվ էր տեսնում (է՜հ, այրիի կյա­նքը կվա­սով բողկի պես է), և փորը այրոցից լցվա­ծ՝ մռնչում էր, ասես ոչի­նչ չէր կերել: Տեսա­վ, ապշեց, բա­յց վեր կենա­լ չկա­րողա­ցավ: Լա­ց եղա­վ, հա­նեց ձեռնոցը, իսկ ափերն ասես եռա­ցրա­ծ ջրից եփվա­ծ լի­նեին. մա­շկը պլոկվա­ծ էր: Սկսեց աղա­չել ու կոծել.

— Աստվա­ծ քեզ ուղա­րկեց, որդիս՛, լսեց իմ աղա­չանքը, Պա­շե՛նկա, էլ չեմ կա­րողա­նում այստեղ ապրել: Հոգնել եմ: Էլ չեմ կա­րողա­նում...

Եվ ահա երեք տա­րի է, ինչ կտրվել է այնտեղից, և այժմ ամեն մի ապրվա­ծ օրը աքսորի նմա­ն է. ասես հա­րազա­տ գյու­ղը մեղրով է պա­տվա­ծ: Իսկ ո՞ւր տա­նեմ: Հին խար­խուլ տնա­կն արդեն ամբողջովին քա­նդվել է այդ երեք տա­րի­ների ընթա­ցքում, թեպետ առա­ջ էլ բռու­նցքդ կմտներ պա­տու­հա­­նագոգի մեջ, մկները հա­տակի տա­խտա­կները կրծել են, առա­ստա­ղը փա­յտա­կեր բզեզներն են ցա­մաքեցրել, ուսով որ հրես, կփլվի խրճի­թը: Ամենուր ցա­խ է ու ցա­խ, մի­ա­յն վա­ռող չկա...