Ձեզ ո՞վ է ասել, թե սիրում եմ քերթված։ Չեմ սիրում...

* * *

Ձեզ ո՞վ է ասել, թե սիրում եմ քերթված։ Չեմ սիրում։
Կարդալով վատերը, ճիշտն ասած, ատում եմ խիստ,
Լավ է ափից նավին ձեռքով հղել հաջողություն
Եվ թաքնվել խորանում արձանի հետ՝ անձրեւից խիտ։

Ինչպես էր աղմկում փայլուն վարագույրի նման,
Ծածկում էր հեռուն, ավազի մեջ փոսեր փորփրում,
Պայծառ, փառատենչից զուրկ եւ դուրս բանաստեղծության
Տողերից երկար, անշահ, կենդանի ուրախություն։

Հե՜յ, խառնշտորիր թափված տերեւները չոր ու փուչ,
Թռչկոտիր կուտակված գիրուկ գերանների վրա,
Խոստովանում եմ, միշտ թեք եմ նայել նրանց, որ լուրջ
Գրում են, կասեմ՝ լավն են ավելի մարդիկ առօրյա։

Կարելի է ճիշտ իննսունինը տոկոսով պնդել,
Լավ կլիներ, ըստ իս, որ ոչինչ էլ չգրեին,
Սիրեին զբոսնել կամ թիակով ջուրը ճողփել,
Ինչ լավ է նավակում միշտ անձրեւին ու արեւին։