Արջ եղբայր
(ԸՍՏ ՆԻՎԽԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԻ)
Եղբորս երազում տեսա:
Երազում եղբայրս եկավ մահացած:
Կորել էի անտառում.
միայնակ որսորդ՝ ուզում էի
Թագավոր-արջին սպանել
ու նրանով անշնչացած
Կերակրել բոլոր մարդկանց սոված:
Կորել էի անտառում,
Եղբայրս հայտնվեց ինձ
անտառի մացառուտում՝ ասես կենդանի,
Ու տարավ ինձ իր ետեւից
վրան մի սքանչելի՝ Տիրոջ մոտ անտառի:
Ու տեսնելով ինձ՝
այսպես ասաց Տերն անտառի.
«Չկա ինձ իշխող,
ես եմ տերը միակ այս թավուտների,
Տեր՝ կենդանիներին բոլոր...
Ասա ինձ՝ դրանցից որի՞ վրա էիր
Պատրաստվում կրակել»:
«Ուզում էի արջ-թագավորին սպանել, պարո՛ն»։
«Դե ինչ, թո՛ղ քո ասածը լինի»,—
ու, ձեռքը եղբորս ուղղելով՝
Հրամայեց. «Հագնվի՛ր»:
Եղբայրս գունատվեց սարսափելի,
Բայց գլխով նշան արեց հնազանդության.
ու մորթին հագավ արջի:
Ու հանկարծ եղբայրս չկար:
Եղբորս փոխարեն արջն էր հզոր,
Հայտնվեց ու դուրս եկավ վրանից արագ,
առանց նայելու ինձ՝ նա գնաց անտառ։
Արթնացա ես երազից
ու հիմա ասում եմ ձեզ, որսորդնե՛ր.
Ես լավ է կնոջ պես լինեմ,
նայեմ օջախի կրակին,
Անտառ չգնամ զենքով,
մոռացե՛ք թակարդների ու խայծերի մասին,
Ես չեմ թափի եղբայրական արյուն...
Իսկ դուք շարունակեք, որսորդնե՛ր,
Սպանել մսի համար,
կյանքեր կործանել հանուն ուտելիքի.
Հակառակ դեպքում չեք գոյատեւի:
Եղբորս երազում տեսա:
Երազում եղբայրս եկավ մահացած:
Կորել էի անտառում.
միայնակ որսորդ՝ ուզում էի
Թագավոր-արջին սպանել
ու նրանով անշնչացած
Կերակրել բոլոր մարդկանց սոված:
Կորել էի անտառում,
Եղբայրս հայտնվեց ինձ
անտառի մացառուտում՝ ասես կենդանի,
Ու տարավ ինձ իր ետեւից
վրան մի սքանչելի՝ Տիրոջ մոտ անտառի:
Ու տեսնելով ինձ՝
այսպես ասաց Տերն անտառի.
«Չկա ինձ իշխող,
ես եմ տերը միակ այս թավուտների,
Տեր՝ կենդանիներին բոլոր...
Ասա ինձ՝ դրանցից որի՞ վրա էիր
Պատրաստվում կրակել»:
«Ուզում էի արջ-թագավորին սպանել, պարո՛ն»։
«Դե ինչ, թո՛ղ քո ասածը լինի»,—
ու, ձեռքը եղբորս ուղղելով՝
Հրամայեց. «Հագնվի՛ր»:
Եղբայրս գունատվեց սարսափելի,
Բայց գլխով նշան արեց հնազանդության.
ու մորթին հագավ արջի:
Ու հանկարծ եղբայրս չկար:
Եղբորս փոխարեն արջն էր հզոր,
Հայտնվեց ու դուրս եկավ վրանից արագ,
առանց նայելու ինձ՝ նա գնաց անտառ։
Արթնացա ես երազից
ու հիմա ասում եմ ձեզ, որսորդնե՛ր.
Ես լավ է կնոջ պես լինեմ,
նայեմ օջախի կրակին,
Անտառ չգնամ զենքով,
մոռացե՛ք թակարդների ու խայծերի մասին,
Ես չեմ թափի եղբայրական արյուն...
Իսկ դուք շարունակեք, որսորդնե՛ր,
Սպանել մսի համար,
կյանքեր կործանել հանուն ուտելիքի.
Հակառակ դեպքում չեք գոյատեւի:




