Ես ինձ պատժում եմ՝ մեղքով սեփական...

* * *

Ես ինձ պատժում եմ՝ մեղքով սեփական
խորտակվելու եմ առմիշտ այսուհետ.
դու գնացել ես, ինչպես ասում են, հեռուն մահական,
դատապարտըված՝ չքվելու հավետ։

Հավատով-ճշտով մեկ դար առնչվել՝
միաժամ ճաքել ես դու երկու կեսի,—
չէ՛, ի՜նձ սիրելի հարինգաափսե,
զուգագրերո՜վ լքվող քո եսի։

Ես չեմ թողնի, որ մահը քեզ հասնի,
եզակի էիր դու՝ հին սեղանի այն,
ամենօրյա եւ տոնական մասի,
գուցեեւ մաշվել, ծաղկել էիր սակայն։

Հեղափոխություն, քաղաքացիական ու
զույգ պատերազմ, ծուռումուռը — սովետի,
իննսունականներ եւ հետո, գլխումս
տեղ չի անում, թե՝ դու ի՜նչ հրաշքով դիմանայիր պիտի։

Ներող կլինես, ինձ էլ, աղն առածը
հաճո է սոխով, ձեթիկով եւ միշտ դանակի տակ,—
մե՛կ դնում էի քո մեջ սառածը,
մե՛կ, պատահում էր, ապխտածը տաք։

Բազմահատ սպասքից միակն էիր դու
ինձ մնացել, դարձած՝ անքանակ,—
ոնց չպահեի՝ պատասխանատուս՝
ի հիշատակ նախնյաց եւ հաղորդվելու համար — ջերմունակ։

Միանգամյա դարի զավակն անդավ ու սին՝
չսպասեց քեզ, դեհ, շիրպոտրեբը,
երեսնականներին քեզ չգցին տորգսին,—
չփոխին ո՛չ շաքարով, ո՛չ հացով երբեւէ։

Դե, մնաս բարով, «Կուզնեցովյան» եւ ի՜մ ընտանեկան,
ժառանգաբար քեզ՝ ինձ չեմ փոխանցի,
բայց հավատում եմ, դրա՛խտ կա առանձին
կայուն իրերի, եւ դա՝ երանությո՛ւն է անծիր։