Վաղուց ինձ նման չեմ արդեն, վաղուց ինձ նման...
* * *
Վաղուց ինձ նման չեմ արդեն, վաղուց ինձ նման
Չեմ՝ ասում եմ, ու շուրջս լսվում է քամին անզիջում,
Որ խառնել է սաղարթը, մեղմիկ իր փողերն է փչում՝
Ագռավի պես պոչին քարշ տալով սառնությունը ամռան։
Վաղուց ինձ նման չեմ, վաղուց ինձ նման չեմ, վաղուց ինձ նման...
Սկավառակը լռվե՛ց... Եվ ահա կեսգիշերը լրիվ
Պարուրվեց վինիլի երանգով, ա՛յ կինո իսկական...
Ես փոխվում, ծերանում եմ, տեսնում եմ, որ մի
Թիթեռնիկ լուսամուտը թակեց, մտավ կյանքն օտարի...
Գուցե ուժս պատի՞, եւ լամպի տակ ընկած այս ուղերձը
Տաղերի վերածեմ։ Թե՞ մեկին հրեշտակը բարի
«Արթնացիր» է գուցե կրկնում... Եվ քամին էլ կարծես թե
Օրորոց է սարքել ծառուղին, մեջն՝ անհոգ երազներ...
Եվ ամառն անտրտում այտը դեմ է տվել լուսնյակին,
Որ ճերմակ է սփռում վինիլե խավարի մեջ անեզր,
Եվ Նրա լռությամբ պարուրվում են տաղերը կրկին...