Այս ամենի վերջը չի երեւում...
* * *
Այս ամենի վերջը չի երեւում:
Մայրս սպասում է հորս գործից գալուն:
Մայրս ցինկե տաշտում իր լվացքն է անում,
Ապա լողացնում է ինձ տաշտում նույն:
Վերջ ու վախճան չկա այս պտույտին ամբողջ:
Ու տատիկը նույնիսկ նույն ջահելն է հաստատ,
Ու պապիկը նույնիսկ՝ ողջ ու առողջ,
Ու Նիկիտա Խրուշչովն է դեռ Կրեմլում նստած:
Ու խեղճ շնիկները դեռ հրթիռի մեջ են:
Եվ ինձ նրանց հետոն չէին ասում երկար...
Չգիտեինք, ահա, մեր այսպիսի վերջը:
Բայց ժամանակն այնքան անկշտում է, ագահ:
Ժամանակի թաթը ողջն առնում է իր մոտ,
Ժամանակի աչքը՝ նախանձի թույն:
Բայց ժամանակն ինքն էլ կչքանա մի օր,
Ինչպես մեզ Հայտնության Հրեշտակն է երդվում:




