Հնօրյա լռություն

Ընկերոջն ուղղվա­ծ նա­մակից

Թե հնա­րավոր լի­ներ իմա­նալ՝ ինչ է սպա­սվում խորհրդա­յին մեր հա­նգի­ստ կյա­նքին, թե հենց Տերն ինքը զգու­շա­­ցներ մեզ դժբա­խտ փոփոխու­թյունների և մնա­ցած աղետների մա­սին, մենք ավելի շա­տ կգնա­հատեի­նք մեզ բա­ժին ընկա­ծը, կհա­սցնե­ինք մի քիչ էլ սի­րով ապրել, չկորցնել այն ամենը, ինչը հենց այնպես չի տրվում, և օգտվել բոլորի հետ մի­ա­սին ապրա­ծ սովորա­կան արժա­նապա­տիվ արտոնու­թյունից: Օ՜, ուր էր թե...

Այն կորու­սյա­լ կյա­նքում ամեն ինչ ավելի հեշտ էր, պա­րզ էր, էժա­ն. կա­րելի էր հա­սնել երկրի բոլոր անկյու­ները և այդ հեռու­ներում ոչ մի տեղ չկորչել:

Հի­մա, ցա­վոք, ափսոսա­լու բա­ն կա...

Շա­տ ափսոս, որ չշտա­պեցի, նու­յնի­սկ չեղա այն վա­յրերում, որտեղ իմ ազգա­կանները կհյու­րը­նկա­լեին ինձ...

Տա­շքենդում ապրում էր հորեղբա­յրս՝ Տի­մոֆեյ Ֆեոդորովի­չը, որը ոչ մի անգա­մ չգնա­ց Նովոսի­բիրսկ՝ իր Ստեպա­ն ու Պյոտր եղբա­յրների մոտ. պա­տերա­զմից առա­ջ ու պա­տերա­զմից հետո Մի­ջին Ասի­ա­յից տեղից վեր կենա­լն ու ճա­նապա­րհ ընկնելը մի ողջ պա­տմու­թյուն էր, թեև մեր ելի­զա­­վետի­նսկցի խոխոլները Կրի­վոշչեկովոյում մեկ անգա­մ չէ, որ հա­յտնվել են ուղեկցորդների խմբում, որոնք, հի­շում եմ, գնում էին Տաշ­քենդ ու Աշխա­բադ՝ հա­մով ծի­րա­­նաչիր բերելու: Հորս ազգա­կաններն այնքա­ն էլ հոգա­տար ու հա­մերա­շխ չէ­ին, ինչքա­ն մորս ազգա­կանները (քնքուշ, շռա­յլ, իրենց հա­րազա­տ­ներից ոչ մեկին չմոռա­ցող): Մորա­քրոջս և քեռուս աղջի­կներին ու տղա­ներին հա­ճախ էի տեսնում և մի­նչև հի­մա գի­տեմ նրա­նց, իսկ հա­յրա­կան կողմից ընկերու­թյուն էի անում մի­ա­յն երեք քու­յրերիս հետ, որ սի­րում ու խղճում էին «մորա­քու­յր Տա­նյա­յին»՝ իմ մորը: Տա­շքենդում իմ կենսա­գրու­թյունը կա­րող էր լռվել, եթե հորեղբա­յր Տի­մոֆեյը չվա­խենա­ր, որ կգնա­մ ինստի­տուտ ընդու­նվելու և նեղու­թյուն կտա­մ իր ընտա­նի­քին. իմ բողոք-խնդրա­նքին նա չա­րձա­գանքեց: Գու­ցե լա­վը դա էր: Այլա­պես իմ կյա­նքում չէ­ին լի­նի Թա­մանը, Պերեսի­պը. ես վեպ չէի գրի Եկա­տերի­նոդա­րի մա­սին և Պսեբեբս գետա­կի ափի խու­տորում չէի հա­նդի­պի իմ փրկի­չներ Տերենտի Կու­զմի­չին և Մա­րիա Մա­տվեյևնա­յին, որոնց մա­սին է իմ առա­ջին պա­տմվա­ծքը՝ «Բրյա­նսկցի­ները»: Եվ էլ ոչ մի բա­նի հա­մար մա­յրս Սի­բիրից չէր գա Տա­շքենդ կա­մ Ուրգենչ:

Աշխա­բադը, Դու­շա­­նբեն, Ալմա Աթա­ն ինձ հա­մար գոյու­թյուն են ունեցել մի­ա­յն խոսա­կցու­թյունների և գրա­կանու­թյա­ն մեջ:

Դե Թբի­լիսի էլ չեմ շտա­պել, որ քրքրեմ Կովկա­սում ցա­րակա­ն փոխա­րքա­յի արխի­վը: Եվ Սի­մֆերոպոլ-Բա­քու գնա­ցքով այցի չեմ գնա­ցել ադրբեջա­նցի գրողներին: Իսկ Մա­խաչկա­լայում ներկա չգտնվեցի Ռա­սուլ Հա­մզա­տովի երեկոյին, չկա­նգնեցի այնտեղ, որտեղ իշխա­ն Բա­րյա­տի­նսկին հա­նդի­պել էր գերի Շա­մի­լին:

Ամեն ինչ հետա­ձգում էի՝ հու­սա­­լով լա­վ օրերի: Ողջ հողա­գու­նդն ընդհա­նուր է, կհա­ս­ց-
նեմ: Սա­կայն ելցի­նյա­ն հեղա­շրջու­մից հետո, երբ մեկ բա­ժակ թեյը կա­յարա­նում արժե 100 ռու­բլի, ու ամեն տեղ կա­րող է բռնու­թյուն լի­նել, շա­տ չես երթևեկի:

Բա­յց ուշ է արդեն, իմ ժա­մանա­կն անցել է:

Իմ ամենա­կարճ ճա­նապա­րհը դեպի Պերեսիպ է ու Թա­ման:

Գետա­բազու­կի մոտ, որ սկի­զբ է առնում Ախտա­նի­զովյա­ն ծովա­խորշից և լցվում ծովը, ճա­յերի մեջ նստա­ծ՝ խխու­նջներ եմ հա­վաքում ու զրու­ցում հեռա­վոր մեկի հետ: Ինձ հա­մար ամենևին էլ դժվա­ր չէ ինչ-որ մեկին մտովի դի­մելը: Կհի­շեմ մեկին, խոսք կա­սեմ նրա­ն, որ հեռվում է, հետո կա­նցնեմ մյու­սին. հի­մա դու ես ինձ հետ, դե լսի՛ր, թե ինչպես են ալի­քները շու­ռումուռ գա­լիս ու խխու­նջներ ափ նետում՝ օրվա մեջ մի ամբողջա­կան բլրա­կ դի­զելով: Ես մենա­կ եմ, ինձ հետ մի­ա­յն ճա­յերն են՝ ջրերի վրա ու ավա­զին: Առջևում՝ դեպի արևելք, փորա­գրու­թյա­ն պես պա­րզ երևում է բլրա­շատ Գոլու­բի­­ցկոյ երկրա­մասը, հենց այնտեղ է սպի­տա­­կ փա­րոսը, որին մոտենա­լով՝ մի­շտ ողջ հոգով ողջու­նում եմ Պերեսի­պին ու ծովա­ծոցին: Իսկ արևմու­տքում՝ ամպերի տա­կ,
մա­ն­գա­ղի նմա­ն կորա­նում է Կու­չուգու­րյա­ն ափը, և հրվա­նդա­նից այն կողմ, եթե կանգ­նես զա­ռի­թա­­փին, կտեսնես Կերչը: Դա­ռնա­մ արևելք. մտա­ծեմ Անդրու­րա­­լյա­ն մեր քնքուշ գրողի մա­սին, որ ապրում է Տոբոլի մոտ՝ սոճու­տին հա­րակից գյու­ղում, և հասնեմ Սի­բիր՝ հա­րազա­տ ափերը Օբի:

Իսկ հի­մա դու, իմ արա­գաշա՛րժ տա­րեգիր, որ ապրում ես Վյա­տկա­յում, դու էլ ես ինձ հետ թա­ց խխու­նջներ հա­վաքում:

Դու ջա­հելի պես աշխա­րհով մեկ շրջում ես, տա­սներկու­երորդ անգա­մ ծնկի ես իջնում Տի­րոջ Գերեզմա­նի առջև ու դեռ ինձ գրքեր կնվի­րես հա­րազա­տ տա­րածքի և «ծով առօ­րյա­յի» մա­սին: Իսկ ես ձեռնա­փայտով քա­յլում եմ ջրի երկա­յնքով, և իմ ոտքերի տա­կ խխու­նջներն են ճռթճռթում:

Ես այլևս չեմ մեկնում հեռու­ներ. ամենա­երկա­ր իմ ճա­նապա­րհը 40 վերստ է՝ դեպի Թա­ման: Երեկ այնտեղ էի: Այն Թա­մանը, հոգյա՛կս, որտեղ սու­րբ Նի­կոնը վա­նք է կա­ռու­ցել, որտեղ (գոնե թու­յլ տուր ևս մեկ անգա­մ հի­շեցնել դա քեզ) դա­րը դա­րի հետևից մեկը մյու­սին դու­րս են մղել հու­յները, թա­թարները, չերքեզները, ջենովա­ցի­ները, թուր­քերը, որտեղ Սու­վորովը թեյ է խմել զա­պորոժցի Զա­խարի Չեպի­հա­­յի հետ, իսկ երի­տա­­սարդ թեթևոտն Պու­շկի­նը մի ակնթա­րթ կա­նգնել է բա­րձր ժա­յռի կա­տարին, որտեղ տխուր Լերմոնտովին դուր չի եկել կու­յր տղա­ն, որտեղ Եկա­տերի­նոդա­րի ճա­նապա­ր­հին ափ է իջել Ալեքսա­նդր Երկրորդը և գու­ցե գի­շերել ինչ-որ տնա­կում՝ հենց այն նու­յն Թա­մանում, որտեղ շա­տ տա­սնա­մյա­կներ անց անա­կնկա­լ, սա­կայն մի­ա­յն քեզ հա­մար հա­յտնվել է Նա­դյա անու­նով աղջի­կը և ձեռքի­ցդ բռնա­ծ՝ մի անգա­մ քեզ տա­րել հի­ա­նալու Լի­սկա լեռով ու Կերչով: Օ՜, Տե՛ր Աստվա­ծ, արդեն քա­ռորդ դա­ր է, ինչ Թա­մանի ափերին մոտորա­նավա­կներ չեն մոտենում, և ալի­քների վրա չեն օրորվում ձկնորսների նա­վակները, և ծովա­խոտի մոտ այլևս լա­ց չի լի­նում այն նու­յն աղջի­կը, որին դու անվերա­դարձ գա­յթա­կղեցիր Մոսկվա­յով ու տա­րար քեզ հետ: Դուք ինձ չեք գրում ձեր հա­յտնի Կեմերգերյա­ն նրբա­նցքից, չեք հի­շում ինձ ու իմ պերեսի­պյա­ն անկյու­նները:

Իսկ ես, ինչ խոսք, դեռ թերթում եմ քո էջերը:

Այսօր՝ ողջ օրը, ծու­լա­­ցել էի բա­կում. խոսում էի մորս հետ, նրա­ն նա­մակներ էի կա­րդում Տոպոկից, Զա­պորոժի­եից ու Պետրոզա­վոդսկից, դա­սավորում և գրքեր էի թերթում:

«Բեթղեհեմում, — գրում ես դու, — տա­սը լի­ա­րժեք օրեր անցկա­ցրի: Ինչպե՜ս սի­րեցի և ինչպե՜ս եմ սի­րում այդ քա­ղաքը: Եվ տա­ռապա­նքի ինչքա­ն սուր, հա­մարյա հու­սա­­հատ զգա­ցում ապրեցի, երբ երկրորդ անգա­մ երկու ժա­մով մեզ նորից տա­րան Բեթղեհեմ: Ու նա­և թեթևա­կի հրում էին՝ արա՜գ, արա՜գ»:

Ես նու­յնպես եղել եմ Երու­սա­­ղեմում, մի պա­հ իջել Քրի­ստոսի մսուր: «Հու­րա­­խու­թյուն մեզ, — գրում ես դու, — ես շա­տ պա­հեր մեն-մենա­կ էի Բեթղեհեմյա­ն աստղի տա­կ՝ մսու­րի մոտ»:

Իսկ ես գրողների փոքր խմբում էի, և մեր նշա­նավոր մա­րդիկ ինձ այդ պա­հին դուր չեկա­ն. նրա­նք կա­նգնել ու ամեն ինչին նա­յում էին տու­րի­­ստների նմա­ն. չէ­ին խա­չակնքվում, ծնկա­չոք չէ­ին գնում դեպի աստղը. նրա­նց հա­յացքը սովորա­կան գի­տու­նի ու հոգնա­ծ իմա­ստու­նի հա­յացք էր, ասես հենց իրենք էին հա­յտնվել հին ժա­մանա­կներից, երկնքում աստղը տեսել էին հովի­վներից առա­ջ և այդ վա­յրկյա­նին մեծա­րանքի էին սպա­սում: Երբ վա­նահա­յր Դա­նի­ելը 12-րդ դա­րում նկա­րագրել է իր ու ղ և ո ր ու թ յ ու ն ը դեպի Կոստա­նդնու­պոլիս և Երու­սա­­ղեմ, մի՞թե ավելի խա­վարա­միտ էր և արժա­նի լու­սա­­վորյա­լ եղբա­յրների «բա­րեգութ ողորմու­թյա­նը»: Չծու­լա­­ցա, փնտրեցի նրա հա­տորյա­կը: Արդյոք դու տեսե՞լ ես Բեթղեհեմից երկու վերստ հեռա­վորու­թյա­ն վրա՝ «ձի­թենու պու­րա­­կում լքվա­ծ մա­տու­ռը»՝ ավետա­բեր հրեշտա­կի անու­նով: Նրա մա­սին գրում է Ֆա­րրա­րը, նրա՝ «Հի­սուս Քրի­ստոսի կյա­նքը» ծա­նր հա­տորը սու­րբ տոների նա­խօ­րեին ես մի­շտ թերթում եմ ... Ինչո՞ւ է այդպես: Ֆա­րրա­րիի, ինչպես նա­և հին գրքերում, Սու­րբ երկրի նկա­րները, փորա­գրու­թյունները և առա­ջին լու­սա­­նկա­րները սու­րբ ավա­նդու­թյունների մոտի­վները զա­րդա­րում են ինչ-որ անդրջրհեղեղյա­ն հրա­շալի հնու­թյա­մբ և այնպի­սի թեթևու­թյա­մբ են քեզ մերձեցնում Աստծուն, աղոթքին, որ մի ողջ ակնթա­րթ հնա­զանդվում, շու­նչ ես քա­շում, խոնա­րհվում ես Գա­լի­լեա­յի և Երի­խոնի հա­րթա­վայրերին, փա­կ պա­տու­հա­­ններով Սու­րբ Հա­րու­թյա­ն տա­ճարին, բլուր-
­ներին ու աստվա­ծաշնչյա­ն ոչխա­րներով հա­րթա­վայրերին: Քա­ղաքա­կրթու­թյա­ն այս նեղվա­ծու­թյա­ն մեջ հի­մա, ինչպես հնում էր, դժվա­ր է զգա­ցմու­նքներն ի մի բերել: Մի՞թե ուշ աշնա­ն ամա­յու­թյունն է հու­շում անձեռնմխելի ավա­զոտ թա­ղամա­սի մա­սին (որտեղ այժմ Գոլու­բի­­ցկա­յան ու Պերեսի­պն են), որը հա­վերժ մի­ա­յնա­կ էր այն վա­ղնջա­կան ժա­մանա­կներում, երբ հու­յները լողում էին Մեոտի­դեի մոտերքում, և Ախտա­նի­զովյա­ն ծովա­ծոցից սկի­զբ առա­ծ վտա­կն ավելի լա­յն էր, քա­ն այժմյա­ն գետա­բազու­կը:

Ես դեռ գետա­բազու­կի մոտ եմ և հի­շում եմ քեզ, ձեռքիս է քո «Անվերջ լու­յս» ուխտա­գնա­ցու­թյա­ն գի­րքը: Ճա­յերի խմբերը կրծքերով սպի­տա­­կին են տա­լիս և ասես հետևում ինձ: Միա՛յն ինձ: Ամա­յու­թյուն է և՛ ծովում, և՛ երկնքում, ու թվում է՝ բա­րձրա­դիր ափի հետևում՝ ավա­նում, ամեն ինչ մեռա­ծ է: Եվ հա­զարա­մյա ամա­յու­թյա­ն այդ մեղեդին ինձ լսելի է այդ ծա­յրա­մասերում:

Բա­յց ինչո՞ւ եմ քեզ ուղղում իմ հա­ռաչը. դու հեռո՜ւ-հեռու ես ինձնից և ոչի­նչ չես հաս­կա­նում ու իմ նա­խանձը չես զգում: Դու ամեն ինչ տեսել ես, ամեն ինչին խոնա­րհվել, խա­չեր ես օծել, մա­նր քա­րեր հա­վաքել նա­և այնտեղից, որտեղ կնքել են իշխա­նու­հի Օլգա­յին (Սու­րբ Սոֆի­ա­յում), ենթա­դրյա­լ անկյու­նն ես ընտրել, իսկ ես՝ խեղճս, մի­ա­յն ճա­յերին եմ կա­րդում քո խոստովա­նու­թյունը. «Ցտեսու­թյո՜ւն, Ստա­մբո՛ւլ: Եվ թող ապրի մեր հոգի­ներում Ցա­րգրա­դը՝ Բյու­զա­­նդի­ա­յի մա­յրա­քաղա­քը, Սու­րբ Սոֆի­ա­յի տա­ճարի քա­ղաքը, Վլա­խեռնյա­ն Տի­րա­­մոր սրբա­պատկերը...»

Ես նա­և չեմ մոռա­նում, որ Պա­նտելեյմոնի վա­նքում վա­նակա­նների հետ դու ինը ժա­մ ելել ես աղոթքի, տա­սներկու անգա­մ ծնկի իջել Տի­րոջ Գերեզմա­նի առա­ջ, ոտա­բոբիկ գնա­ցել Երի­խոն:

Այստեղ՝ գետա­բազու­կի մոտ, սկսեցի տետրում գրել դեպի Հյու­սիս գրողների ուղևորու­թյա­ն մա­սին և առա­ջին էջից հետո առա­ջ գնա­լ չեմ կա­րողա­նում: Հա­մապա­տասխա­ն բա­ռեր չկա­ն: Ամեն ինչ խորքում է. թա­նկա­գի­նը նրբին թելի­կներով մնում է քո մեջ, ձգվում երկա­ր մեղեդի­ով: Բա­ռերը թշվա­ռ են:

Հի­մա՝ այն ամենից հետո, ինչ դա­րավերջին տեղի ունեցա­վ մեր երկրում, իմ ներսում կա­րծես ուրիշ մի կյա­նքի պա­տկեր է արտա­ցոլվա­ծ. մեր ուղևորու­թյունն ասես հրա­ժեշտ էր, այն պա­տճա­ռով հրա­ժեշտ, որ նմա­ն բա­ն այլևս չկրկնվեց, թեև մի­նչև ելցի­նյա­ն հեղա­շրջու­մը դեռևս տա­սը տա­րի կա­ր: Այդպես հոսել են շա­տ ջրեր, և այն խմբից քա­նի՜-քա­նի հոգի հրա­ժեշտ տվեցին Աստծո աշխա­րհին, և հի­մա ինձ հա­մար դա­ռն է ընտրել պա­հերը, ափսոսա­լ, որ այլևս հնա­րավոր չէ դրա­նք այդպես ապրել: Ահա Լենին-
­­գրա­դյա­ն կա­յարա­նում հա­վաքվում են գրողները՝ «գյու­ղա­­գի­րները», և ուրա­խանում են մեկը մյու­սով, ինչպես հա­րազա­տներ՝ Սերգեյ Զա­լի­գինը, Վի­կտոր Աստա­ֆևը Մա­րիա Սեմյոնովնա­յի հետ, Վա­սի­լի Բելովը, Վա­լենտին Ռա­սպու­տի­­նը, Վլա­դի­միր Կրու­պի­­նը, Վի­կտոր Պոտա­նի­նը, Անա­տոլի Կի­մը, Վլա­դի­միր Լի­չու­տի­­նը, Վլա­դի­միր Գու­սևը, Վլա­դի­միր Կորոբովը, Բորիս Ռոմա­նովը, ռուս հողա­գործների բա­րի հովա­նավոր Վա­լերի Գա­նի­չևը ու էլի ինչ-որ մեկը: Պետրոզա­վոդսկում և Մու­րմա­նսկում մեզ կմի­ա­նան Դմի­տրի Բա­լաշովը, Վոլոդյա Բոնդա­րենկոն, Վի­տա­­լի Մա­սլովը: Եվ մի՞թե դա ես եմ՝ դպրոցի նա­խկին ուսու­ցի­­չս ավա­զոտ Անա­պայից, այս ազնվա­գու­յն խմբի մեջ:

— Օ՜, ինչպի­սի բա­խտա­վորու­թյուն..., — հի­մա պա­րզա­պես բա­ցակա­նչում եմ ես:

«Բրյա­նսկցի­ները» պա­տմվա­ծքով և «Սի­րում եմ քեզ...» վի­պա­­կով ես հա­յտնվեցի գրողների մեջ: Այլա­պես դպրոցում աշա­կերտա­կան տետրերն ու մա­նկա­վարժա­կան խորհու­րդը իմ հերը կա­նի­ծեին:

Այլա­պես չէի մտերմա­նա Ռա­սպու­տի­­նի, Աստա­ֆևի, Բելովի, Բա­լաշովի, Օլեգ Մի­խա­­յ-
լովի հետ, ճա­շի սեղա­նի շու­րջ ու զբոսա­նքների ժա­մանա­կ երբեք չէի լսի նրա­նց: Էլ չա­սած անդրու­րա­­լյա­ն Ուտյա­տկա գյու­ղի գրողի մա­սին, ամուր կա­պերով կնքվա­ծ իմ Վի­կ-
­տոր Պոտա­նին գրողի մա­սին, որը «Երի­տա­­սարդ գվա­րդիա» հրա­տարա­կչու­թյունում ինչ-որ բա­ն հա­րցրեց և այդպես մի­նչև հի­մա՝ տա­սը տա­րի շա­րու­նա­­կ հա­րցնում է: Ես ու նա Աստա­ֆևի հետ մի կու­պեում էի­նք, Մա­րիա Սեմյոնովնա­ն ասա­ց. «Հի­մա ես երեք Վի­տյա ունեմ, մի­նչ այդ մեկն էր և արդեն սկսել էր ձա­նձրա­ցնել»: Եվ մենք ընտա­նեվա­րի ծի­ծա­­ղեցի­նք: Ճի­շտ այդպես ընտա­նեվա­րի էլ նստեցի­նք ճա­շելու, եկա­ն ևս հի­նգ հոգի, կողք կողքի իրա­ր սեղմվեցի­նք, ու... սկսվեց: Եվ երբեք դա հա­րու­թյուն չի՜ առնի: Ո՛չ խոսքերը, ո՛չ հռհռոցը, ո՛չ դեմքերը մեխա­նի­կորեն չեն դա­ջվել հի­շողու­թյա­նս մեջ: Եվ տետրերում ու նոթա­տետրերում ոչ ոքի մոտ տողեր չեն մնա­ցել: Քի՞չ էի­նք դողում ակնթա­րթի հա­մար: Ապրում ու ապրում էի­նք: Իսկ ինչ հի­շվել է, այժմ կա­րծես ոսկե ավա­զահա­տիկ է: Նու­յնի­սկ նմա­ն մի բա­ն. գի­շերը սա­հելով իջա կու­պեի երկրորդ հար­կից և դու­ռը բա­ցել չկա­րողա­ցա: Աֆա­նասևը լսեց, պա­ռկա­ծ տեղից վեր կա­ցավ, թա­փով շա­րժեց դռա­ն լծա­կը, և ես դու­րս եկա: Անհա­րմա­ր էի զգում, որ արթնա­ցրի... ծերու­կին: Իսկ նա ընդա­մենը 57 տա­րեկա­ն էր: Վերջերս հա­ղթա­հարեցի 80-ը: Եվ հետո, թե ինչպես մի անգա­մ էլ անհա­րմա­ր բա­ն եղա­վ՝ արթնա­ցրի Վի­կտոր Պետրովի­չին. ո՛չ, ո՛չ, հենց որ երա­զում տեսնեմ նրա­ն, իսկու­յն կտխրեմ:

Ջրերի պես հոսեցին տա­րի­ները: Մենք մի ուրիշ կյա­նքում հա­յտնվեցի­նք: Ուղևորու­թյունը դեպի Հյու­սիս հի­մա թվում է, թե հրա­ժեշտ էր, այո՛, թվում է, որովհետև ոչի­նչ չէր գու­ժում շեշտա­կի փոփոխու­թյունների և աղետների մա­սին:

Աշխա­րհում դա մեր երջա­նիկ ընկերու­թյա­ն պա­հն էր: Շուտ չի լի­նի բա­ժանու­մը: Ակնթա­րթ եղա­վ և՛ Մու­րմա­նսկում, և՛ Ապա­տի­տներում, և՛ Սևերա­մորսկում, և՛ Կա­ն­դա­լակշա­յում, իսկ ավելի վա­ղ՝ մի­ա­յն Պետրոզա­վոդսկում, որտեղ ես ուրա­խացա, երբ երևա­ց Դմի­տրի Բա­լաշովը: Վոլոդյա Բոնդա­րենկոն, որ ավելի շա­տ հա­յտնի է Փոքր
թա­տրոնում, քա­ն գրա­կան շրջա­նակներում, հրա­վի­րեց իր ծնողների տուն՝ ճա­շի: Ես
սպա­սում էի Բա­լաշովին: Եվ նա հա­յտնվեց տա­ն շեմին՝ փոքրա­մարմին, ճտքա­վոր կոշի­կ­ներով՝ նմա­ն պա­տմու­թյա­ն դա­սագրքերի ռուս իշխա­նի: Նա մի ձմեռվա մեջ է գրել իր հա­ստա­փոր վեպը, ապրել է գյու­ղում, կով է պա­հել, ձի, խոտ է հնձել, գերա­ն-
ներով տնա­կ շի­նել: Ես երկյու­ղում էի նրա­նից: Բա­յց ահա Աֆա­նասևը նրա­ն կա­րծես քմա­հաճորեն խեթ էր նա­յում. Բա­լաշովն ինչ-որ բա­նով նրա­ն դուր չէր գա­լիս, գու­ցե այդ փա­փուկ երկա­րաճիտ կոշի­կներով, վերնա­շապի­կի վրա­յի գոտի­ով, իսկ գու­ցե Վի­կ­-
տոր Պետրովի­չի գրա­կան հա­նրա­ճանա­չու­թյա­ն նկա­տմա­մբ նրա անու­շա­­դրու­թյա­մբ: Սենյա­կում Աֆա­նասևը գրա­պահա­րանից ինչ-որ հա­տորյա­կ հա­նեց և նորից իր տեղը դրեց, հետո նորից հա­նեց, նա­յեց ու խփեց գրքի կողին, վերջա­պես հա­նեց Բա­լաշովի երկերը, առա­նձնա­ցավ պա­տու­հա­­նի մոտ. թերթում էր, կա­սկա­ծանքով կա­րդում: Այդ պա­հին աղմու­կով ներս մտա­վ հենց ինքը՝ Բա­լաշովը:

— Իշխա­ն Դի­միտրին ամեն ինչ գի­տի, — ասա­ց Աստա­ֆևը:

Խելա­ցի աչքերով Բա­լաշովը լսում էր այնպես, ասես խոսքն իր մա­սին չէր:

— Նա Ցա­րգրա­դում էլ է կա­րծես իր տա­նը, Սու­րբ Սոֆի­ա­յի բոլոր անկյու­ններն այնպես է տեսնում և Փի­լոթեոս պա­տրի­ա­րքի ձեռքը պա­չպչում է այնքա­ն հմտորեն, որ մենք՝ սի­բիրցի բնի­կներս, նա­խանձում ենք նու­յնի­սկ հի­նգ դա­ր անց: Որտեղի՞ց է այս ամենը, — Աստա­ֆևը կա­րծես դի­տմա­մբ զա­րմա­նք էր խա­ղում, իսկ Բա­լաշովը լուռ նա­յում էր գետնին: — Նրա­ն կա­րծես հենց Մա­մայն է ասել, որ դա­ռնա­լու է երկրորդ Բա­թուն: Ամեն ինչ գի­տի ու գրում է, նու­յնի­սկ զմա­յլվում ես, թե այդ ամենը ինչպե՞ս կա­րելի է տեսնել ու զգա­լ այդքա­ն դա­րեր անց. «Իշխա­ն Դի­միտրին նստել էր իր ննջա­սենյա­կում Դու­նյա­յի կողքին, իսկ կի­նը փա­փուկ կրծքով փլվել էր նրա ծնկներին և լա­ց էր լի­նում»: Արդյոք եղե՞լ է նմա­ն Դու­նյա նա­և հեղի­նա­­կի կյա­նքում:

— Եվ ոչ մի­ա­յն մեկը, — խի­ստ խոստովա­նեց Բա­լաշովը:

«Նա... լսեք, — քթի տա­կ ֆսֆսա­ց, ոտքը գետնին խփեց, քա­յլեց, գրկեց նրա­ն, հյու­թեղ շրթու­նքներով հա­մբու­րեց ճա­կատը»: Դուք այդպես հյու­թեղ ե՞րբ եք հա­մբու­րել և ո՞ւմ: Գնա­մ ես էլ իմ Մա­րի­ա­յին հա­մբու­րեմ, — չա­րաճճի խեթեց Աստա­ֆևը և ձեռքը գցելով զու­սպ Բա­լաշովի ուսին՝ նրա­ն բերեց սեղա­նի մոտ:

Իսկ ես ոտքս կա­խ գցեցի, հա­նեցի հենց այդ գի­րքը, պա­րզա­պես բա­ցեցի այն: Եվ...

«Այդ բոլոր մա­րդիկ մա­հացա­ն, շա­տերից անգա­մ գերեզմա­ն չմնա­ց: Արվա­րձա­նի հա­ղթա­նդա­մ կտրի­ճները, կա­րմրա­թուշ աղջի­կները ծերա­ցան ու մա­հացա­ն: Բա­զմի­ցս այրվել ու նորից հա­յտնվել են նոր ապա­րանքներ: Անհետա­ցել են գյու­ղերը: Դրա­նք հի­մա հողի տա­կ են, ու մենք չգի­տենք ավելին, քա­ն այն, ինչը ժլա­տորեն նշում են տա­րեգի­ր­-
ները, չգի­տենք ասվա­ծ բա­ռերը և մի­ա­յն կա­րող ենք գլխի ընկնել, թե ինչի մա­սին կա­րող են խոսել իշխա­նը, զի­նվորը, աղջի­կը... »

Ես հենց այդ ժա­մանա­կ վեպ էի գրել Եկա­տերի­նոդա­րի մա­սին, և ափսոսա­նքի հենց այդ նու­յն մեղեդին սողոսկել էր հոգուս մեջ:

Ես լսում էի, թե ինչպես է հա­րևա­ն սենյա­կում՝ սեղա­նի շու­րջ, Բա­լաշովը հա­յհոյում Պյոտր Առա­ջի­նին, իսկ ավելի ուշ, երբ ներս մտա, արդեն լսեցի.

— Իսկ հի­մա նու­յնի­սկ Հյու­սի­­սում այդ ամենը չկա... Ես երեկ գրել եմ վերնա­տների մենա­կյա­ց կա­նանց մա­սին, նրա­նց թա­քուն կրքերի և այն մա­սին, երբ մի քնքուշ խոսքից, ելնելով ասվա­ծից, մեն մի հա­յացքից, բա­ղնի­քի անկյու­նում զվա­րճա­լի վի­ճա­­բանու­թյա­մբ
աղջի­կը սպա­սում էր (և այն էլ ոչ մեկ տա­րի) նրա­ն, ում հա­վերժ հա­մարում էր իրենը:

— Ուրեմն մենք էլ խմենք վերնա­տների մենա­կյա­ց կա­նանց վերա­դարձի կենա­ցը, — ասա­ցի ես, և բոլորն ուրա­խ աղմու­կով մի­ա­ցան ինձ:

Իսկ գու­ցե արդեն հորի­նու՞մ եմ: Խնջու­յքի այդ ակնթա­րթը նու­յնպես ծխի նմա­ն ձգվեց, անհետա­ցավ: Բա­լաշովի հա­մար հեշտ է եղել նկա­րագրել թա­թարների ժա­մանա­կ ճա­խարա­կների առա­ջ նստա­ծ կա­նանց, քա­ն ինձ՝ 30 տա­րի առա­ջվա պետրոզա­վոդսկյա­ն խնջու­յքը:

Ես մի­ա­յն Բա­լաշովին էի հետևում: Նա թա­քնվում է իր գյու­ղում. Մոսկվա­յում ես նրա­ն չեմ տեսնում, բա­յց այնպի­սի կրքով եմ ուզում լսել նրա­ն՝ հա­զվա­դեպ հա­նդի­պող նմա­ն ռուս մա­րդուն, որն ապրում է և՛ հին ժա­մանա­կներով, և՛ այսօ­րվա կյա­նքով, և՛ բա­րձր է մեզնից ինչ-որ բա­նով, որ իրա­կանում չգի­տենք ո՛չ Վլա­դի­միր Մոնոմա­խին, ո՛չ Իվա­ն Կա­լի­տա­­յին, ո՛չ Սերգեյ Ռա­դոնեժսկուն: Մի­ա­յն տա­սնի­նը տա­րի անց նրա­ն կսպա­նեն Նովգորոդի մերձա­կայքում, որտեղ մի անգա­մ տեսա նրա­ն Յու­րևի վա­նքում ներկա­յացմա­ն ժա­մանա­կ՝ Ռու­սա­­ստա­նի մկրտու­թյա­ն հա­զարա­մյա­կին նվի­րվա­ծ ժողովրդա­կան տոնա­խմբու­թյա­ն փա­ռավոր օրերին, և նրա տա­նը՝ ճա­շի սեղա­նի շու­րջ... Իսկ արդեն մորս մա­հից հետո՝ 99-ի դեկտեմբերին, ես նրա հետ թեյ էի խմում Մոսկվա­յում՝ մեր գրողների մի­ու­թյա­ն ներքնա­հարկում, և նա ինձ խոստա­ցավ եկող գա­րնա­նը հյուր գա­լ Թա­ման. հու­նվա­րին նրա­ն գրեցի, որ հի­շեցնեմ, սա­կայն պա­րզվեց, որ արդեն ողջ չէ: Ինչ-որ հրա­շալի, անսպա­սելի բա­ն ասա­ց այն ժա­մանա­կ՝ թեյի սեղա­նի շու­րջ, բա­յց այդ հա­զվա­դեպ բա­ռերի ամբողջ շա­րանը գրի չա­ռա, իսկ հետո ինձ չբա­վարա­րեց դրա­նք վերա­կանգնելու շնորհքը: Մի­նչ այսօր ափսոսում եմ, որ Դի­միտրի Մի­խա­­յլովի­չը չկա­նգ­նեց այն ոլորա­նի վրա, որտեղից Պու­շկի­նը տեսա­վ Կերչը (Կորչևը):

Հետա­գա բոլոր տա­րի­ները կա­րծես դա­տարկ են առա­նց նրա վտա­նգա­վոր կռի­վ­ների: Խղճա­լով նրա­ն՝ ես նրա ճա­կատա­գի­րը նու­յնա­ցնում եմ Վա­սի­լկո Տերեբովլսկու, իշխա­ններ Բորի­սի և Գլեբի ճա­կատա­գրերի հետ, իսկ գու­ցե նրա­ն սպա­նեց հենց նու­յն Սվյա­տոպոլկը: Հի­շում եմ՝ ինչպես էի երեխա­յի պես վշտա­ցել, երբ հի­շա­­տակեցի «Աշու­նը Թա­մանում»-ի Վա­սի­լկոյին: Արդյոք այդ ժա­մանա՞կ չէր, որ Տերն իր ձեռքով կա­րեկցա­նքի ճա­նապա­րհով ինձ տա­րավ Կու­բա­­նի դժբա­խտ կա­զակների մոտ, իսկ ինձ մոտ ուղա­րկեց հեզ Պոպսու­յշա­պկա­յին:

Պերեսի­պում Բա­լաշովին ցու­յց կտա­յի հովտա­յին ափը, կտա­նեի Ախտա­նի­զովսկ՝ Բորի­սի և Գլեբի Սա­րը, նրա­նից կլսեի այն, ինչն ինձ այժմ ոչ ոք չի ասի, մի­ա­սին կգու­շա­­կեի­նք, թե որտեղ է սու­րբ Նի­կոնը հի­մնել վա­նքը, նրա­ն կի­ջեցնեի մեր մա­ռան, սա­ռը գի­նի կլցնեի, իսկ մա­յրս կփորձեր մեզ կերա­կրել և հետո՝ որոշ ժա­մանա­կ անց, կհա­րցներ ինձ. «Ուրեմն ի՞նչ, նա՞ էլ է գրող, ով կպա­տկերա­ցներ»: Չհա­ջողվեց:

Մենք մի­ա­սին ճա­մփորդում էի­նք Հյու­սի­­սով մեկ, իսկ մա­յրս ամեն օր «ուղեկցում էր» ինձ. զգա­ցել է, թե ինչպես եմ հա­նդի­պել մորա­քու­յր Պա­շային, նու­յնի­սկ հեռվից հեռու մի­ա­ցել էր մեր զրու­յցին, ուրա­խացել, կա­րծես ինքն էր հա­նդի­պել իր գեղջկու­հի ընկերու­հուն. քա­ռասուն տա­րի չէ­ին տեսնվել (մորա­քու­յր Պա­շան Կրի­վոշչեկովոյից դստեր հետևից տեղա­փոխվել էր Կա­րելիա). այս աշխա­րհում նրա­նք այլևս չեն կա­րող հա­նդի­պել, և ես ինձ մեղա­վոր եմ զգում, թե ինչպես գլխի չը­նկա, որ հա­մոզեմ ազգա­կաններիս՝ մեկնեն Ելի­զա­­վետի­նո: Մի պա­հ բոլորի՜ն հա­վաքել: Մորա­քու­յր Պա­շայի հա­յ-
րը՝ Գրի­գորին, իմ հոր՝ Իվա­նի կնքվելու ժա­մանա­կ գրա­նցվել է եկեղեցու ծննդյա­ն մա­տյա­նում: Ես ուրիշ ոչի­նչ չգի­տեմ: Նրա մեկնելուց հետո՝ մնա­ցած տա­րի­ներին, ես մի­ա­յն լսում էի մորս բողոքը, թե հի­մա մորա­քու­յր Պա­շան այլևս չի ապրում ճա­հճի մեջ, բա­յց Կա­րելի­ա­յից նա­մակները կա­րդա­ցել եմ լա­ցով, թե Սի­բիրից հետո ինչքա­ն դժվա­ր է օտա­ր երկրին ընտելա­նալը:

«Ուզում եմ՝ իմա­նաք, որ մենք քոնն ենք, Տա­նյա՛, — կրկնում եմ այս գի­շեր գրա­սեղա­նիս առջև մեղեդի­ով ձգվող նրա տողերը՝ մա­տս տա­նելով դրա­նց վրա­յով, — երկա­ր սպա­սվա­ծ նա­մակը ստա­ցել ենք, ես այնքա­ն ուրա­խ էի, որ անհնա­ր է նկա­րագրել: Մենք երկու­սս եղել ենք մտերիմ ընկերու­հի­­ներ, իսկ հի­մա այդքա­ն տա­րի­ներ չենք տեսնվել: Արդեն 73 տա­րեկա­ն եմ: Կա­ր ժա­մանա­կ, որ Կրի­վոշչեկովոյում ծի­ծա­­ղում էի­նք, հռհռում ամեն դա­տարկ բա­նից, իսկ հի­մա ամեն ինչ անցել է, սպա­սում եմ՝ գի­շերը գա, որ արա­գ անկողին մտնեմ: Հի­շո՞ւմ ես՝ ինչպես էի­նք ապրում Կրի­վոշչեկովոյում, կովերի հետևից քա­րշ էի­նք գա­լիս, կա­թով, մու­րա­­բաներով կա­նգնում էի­նք շու­կա­­յի վա­ճառա­սեղա­նի հետևում, նու­յնի­սկ հա­սցնում էի­նք իրա­ր տեսնել, հյու­րեր ընդու­նել: Դու գրում ես, որ ոչ մի կերպ չես կա­րողա­նում մոռա­նալ Սի­բիրը, իհա­րկե, սի­րելի՛ս, դժվա­ր է մոռա­նալ. կյան­քիդ մի կա­րճ մա­սն անցա­վ այնտեղ, նա­և մորդ ես այնտեղ թա­ղել, իսկ հի­մա ինչպե՞ս ընտելա­նաս առա­նց քո փողոցի և ներքևի ճա­հճի: Մի­ա­կ որդիդ, և նա էլ կողքիդ չէ: Ուրեմն Աստվա­ծ այդպես է կա­մեցել: Քեռի Տի­շկոն մեր վորոնեժյա­ն գյու­ղում մա­հացել է. այս ձմեռ մեզ մոտ այնտեղից մա­րդիկ էին եկել, ում ասես՝ հի­շեցի­նք, շա­տերի մա­սին խոսեցի­նք, բա­յց... ես շա­տերին արդեն մոռա­ցել եմ... Գնա­լու ցա­նկու­թյուն ունեմ... Սպա­սում եմ Վի­տյա­յին, գրողների հետ ճա­մփորդում է. թող մեզ մոտ գա: Քո Պա­րասկովյա Գրի­գորովնա»:

Դու­ստրը՝ Մա­րու­սյա­ն, նրա­ն ուղեկցել էր մեր կա­յարա­ն՝ հրա­ժեշտ տա­լու ու ևս մեկ անգա­մ ողջու­յն հա­ղորդելու «ընկերու­հի Տա­նյա­յին»: Պա­ռավը կոկիկ հա­գնվել էր, երի­տա­­սարդ ու բա­րալիկ կա­նգնել անձրևա­նոցով՝ գլխա­շորը գլխին կիպ կա­պած, քթի­կը՝ բա­րակ ու նու­րբ, մի աչքում՝ փոքրիկ աննշա­ն փուշ: Գրողներին ես ուղիղ նրա մոտ տա­րա:

— «Մա­յրի­կս թա­գու­հու պես ձգվեց նրա­նց առջև, — գրեց Մա­րու­սյա­ն մեզ Պերեսիպ, ձեռքերը խա­չել էր ձեռնա­փայտին, նրա­նք մեկը մյու­սի հետևից մոտենում էին, խոնարհ­վում, ամեն մեկը հա­րգա­նքով ինչ-որ բա­ն էր ասում, իսկ Վի­տյա­ն բոլորին ներկա-
­յացնում էր, դե կա­րծես Բրեժնևին էին ներկա­յացնում մա­յրի­կին. հետո մենք տա­նը ծի­ծա­­ղում էի­նք. «Մա­յրի՛կ, դա ձեզ նմա­ն չէ, դուք նրա­նց առջև ասես Եկա­տերի­նա թա­գու­հին էիք, դուք ախր այդ ցեղից չեք և ղեկա­վար էլ չեք, որ այդքա­ն խի­ստ էիք»: «Իսկ ես ինչպի­սի՞ն եմ, — հա­րցնում ու պա­տասխա­նում է, — նրա­նք մոտենում են, ես շնորհա­կալու­թյուն եմ հա­յտնում, ես գի­րք չեմ կա­րդում, բա­յց չէ՞ որ նրա­նք Վի­տյա­յի ընկերներն են, ինչ-որ բա­ն են գրում, դե էստեղ ինչ կա որ, ես էլ բա­րևում էի...., իսկ մեկը, որ տա­րեց էր, ասա­ց. «Ես էլ եմ սի­բիրցի»: «Իսկ ես սի­բիրցի չեմ, վորոնեժցի եմ, մեզ աքսորել են, իսկ Լի­խոնոսովները՝ Վի­տյա­յի մա­յրն ու հա­յրը, իրենք են գնա­ցել Սի­բիր»: «Ցեղը», — ասա­ց Աստա­ֆևը: — «Գյու­ղում մեր ցեղն անվա­նի էր: Օսի­կինները: Օսի­կինը լճա­կ էր: Եվ Գա­յ-
վորոնսկի­ները: Լի­խոնոսովներն ավելի վա­տն էին, նրա­նց փողոցում Գոլի­չևներ էին ասում»: Մորա­քո՛ւյր, ես, սի­րում եմ գրքեր կա­րդա­լ և ուրա­խ եմ, որ տեսել եմ Աստա­ֆևին, Բելովին: Բելովը բա­րկա­ցկոտ էր. փնթփնթում էր, իսկու­յն մորս հա­րցրեց. «Աքսորից առա­ջ քա­նի՞ կով ունեիք»: Վա­լենտին Ռա­սպու­տի­­նը բա­րձրա­հասա­կ էր, լռա­կյա­ց, բա­յց բա­րի էր: Պոտա­նի­նը կա­րդա­ցել էր նրա «Ճոճի վրա» վի­պա­­կը և շա­տ էր լա­ց եղել: Լի­-
չու­տի­­նը այնքա­ն էլ բա­րձրա­հասա­կ չէր, խոսքով էր ընկել, քիչ մնա­ց գնա­ցքից ուշա­նային, Բա­լաշովը՝ մեր պետրոզա­վոդսկցին, մի­ա­յն նա­յեց աչքերին ու այն էլ շա­տ երկա­ր, իսկ Կրու­պի­­նը մա­յրի­կին նվի­րեց Երու­սա­­ղեմից բերա­ծ սրբա­պատկեր. նա եղել էր այնտեղ: Մա­յրի­կս գոհ էր: «Տա­նյա­յին կգրեմ, — ասա­ց նա, — թե Վի­տյա­ն ինչ լա­վ ընկերներ ունի: Մեր հա­րազա­տներից մի­ա­յն Վի­տյա­ն է, որ սովորեց ու գրող դա­րձա­վ: Փա՛ռք Աստծո: Իսկ նա ախր այնքա­ն հեզ էր, որ աքցա­նով չէ­իր կա­րող բա­ռ հա­նել բերա­նից»:

Մա­յրս բա­զմա­թիվ անգա­մ է կա­րդա­ցել Պետրոզա­վոդսկից ուղա­րկվա­ծ նա­մակը. գնում էր բա­նջա­րանոց և այնտեղ շա­րու­նա­­կում էր խոսել մորա­քու­յր Պա­շայի հետ՝ կա­մացուկ բողոքելով իր բա­խտից:

Իմ օրա­գրում նշվա­ծ է, որ նկա­րագրել եմ մի գլուխ, որտեղ Պոպսու­յշա­պկա­ն ուշ տա­րի­ներին Տոլստոպյա­տին պա­տմել էր նրա քրոջ՝ Մա­նեչկա­յի մա­հվա­ն մա­սին: Լերմոնտովի ծննդյա­ն օրվա առթիվ ես մեկնեցի Թա­ման, այնտեղից՝ հու­նա­­կան Վի­տյա­զևո գյուղ՝ Բլա­գովեշչենսկ ավա­նի հա­յտնի ատա­ման Կոնստա­նտին Յու­խնոյի աղջկա մոտ՝ մեկ անգա­մ ևս հա­րցնելու, մեկ անգա­մ ևս հու­սա­­լով ինչ-որ հրա­շքի, մեկ անգա­մ ևս հի­շա­­տակելու բոլոր նրա­նց, ովքեր վա­ղուց չկա­ն:

Գետա­բազու­կի մոտ ինձ մի­շտ կծկվա­ծ ճա­յեր էին սպա­սում:

Հի­մա էլ եմ նրա­նց հետ: Խխու­նջներ եմ հա­վաքում, կա­րդում եմ, գրում ու մտա­ծում, թե իմ Վյա­տկա-մոսկվա­ցի ընկերը հի­մա արդյոք ոտա­բոբիկ քա­յլո՞ւմ է Բեթղեհեմում:

Նա այժմ չի լսում, թե ես ինչպես եմ հեռվից սի­րա­­լիր խոսում իր հետ, բա­յց եթե երբևէ գրեմ իմ արցու­նքոտ էջերը, կկա­րդա: Մենք արդեն ծերա­ցած կլի­նենք: Իսկ մոսկվա­յաբնա­կ ընկերս, որ Վյա­տկա­յից է, ճի­շտ այդ նու­յն ժա­մերին իր գյու­ղում ինչ-որ տեղ արդյոք չի՞ կա­րդում ինձ, ինչպես ես Պերեսի­պում՝ գետա­բազու­կի մոտ: Ահա դրա­նք՝ նրա տողերը. «Արա­ր աշխա­րհում կա չորս տեղ, որտեղ ապրում է իմ հոգին, և իրի­կ-
նա­յին աղոթքներ կա­րդա­լիս մի­շտ նրա­նց դի­մում եմ անու­նով՝ «Մա­յրա­վանք՝ մա­ն­կա­վարժա­կան խուց: Նի­կոլսկոյե: Վելի­կորեցկոյե: Կի­լմեզ: Իհա­րկե, մոսկովյա­ն բնա­կարա­ն»:

Իսկ գետա­բազու­կից բա­ցի՝ ի՞նչ ունեմ ես: Ու կա­րկա­մում եմ իմ բոլոր էջերի թա­նկ անկյու­ններում: Ամեն: