Գարուն
Դա նա է: Դա նա է:
Սառցաբեկորները փշրվում-թափվում են՝
ճայթյունով եւ շառաչյունով փքված գետը:
Փայլ եւ հոսք, հրմշտոց, բախվում են...
Նագատինսկայա գետափին գարուն է:
Անբաններ եւ շներ, եւ ագռավների մրուր,
շչակը հրդեհաշեջ կարմիր մեքենաների,
ճչացող երեխաներ՝ մորաքույր, մորաքույր,
եւ սառցե փոթորկուն գրկախառնումների
միջից երեւում է առաջին շնչահեղձը:
Դա նա է:
Ծիածանի ստվերը մինչ պղտորը հատակի,
ջինսե բաճկոնը դատարկ է,
մեռած ջրից բաճկոնը քրքրված,
ցեխ՝ մազերի մեջ, աղբ, մնացորդներ ծխախոտի:
Նագատինսկայա գետափին գարուն է:
Դեմք չկա, եւ ոչ էլ կոշիկները կան.
բարձրանում են հրշեջների աստիճանները,
գետամիջում, ջրերին դեմ-հանդիման,
աստիճաններով մագլցում են հրշեջները:
Մանկական ուրախություն, շողացող բղավոցներ,
սաղավարտներին արեւը սարսափ ֆիլմ նկարեց
օհո՜, աստիճաններով հրշեջը սուզվում է.
խուսանավիր, լողացիր, լուծվիր-հրշեջ,
իսկ հրշեջը լարված, փնտրում ու փնտրում է...
Բայց ավելի բարձր է պետք, դեպի բաճկոնը: Դա նա է:
Դա գարնան բերկրանքն է եւ հառաչանքը,
որ հրապուրված ամբոխի գլխավերեւում է,
որ աստիճաններով բարձրանում
եւ երկնքին ձուլված լողում է:
Սառցաբեկորները փշրվում-թափվում են՝
ճայթյունով եւ շառաչյունով փքված գետը:
Փայլ եւ հոսք, հրմշտոց, բախվում են...
Նագատինսկայա գետափին գարուն է:
Անբաններ եւ շներ, եւ ագռավների մրուր,
շչակը հրդեհաշեջ կարմիր մեքենաների,
ճչացող երեխաներ՝ մորաքույր, մորաքույր,
եւ սառցե փոթորկուն գրկախառնումների
միջից երեւում է առաջին շնչահեղձը:
Դա նա է:
Ծիածանի ստվերը մինչ պղտորը հատակի,
ջինսե բաճկոնը դատարկ է,
մեռած ջրից բաճկոնը քրքրված,
ցեխ՝ մազերի մեջ, աղբ, մնացորդներ ծխախոտի:
Նագատինսկայա գետափին գարուն է:
Դեմք չկա, եւ ոչ էլ կոշիկները կան.
բարձրանում են հրշեջների աստիճանները,
գետամիջում, ջրերին դեմ-հանդիման,
աստիճաններով մագլցում են հրշեջները:
Մանկական ուրախություն, շողացող բղավոցներ,
սաղավարտներին արեւը սարսափ ֆիլմ նկարեց
օհո՜, աստիճաններով հրշեջը սուզվում է.
խուսանավիր, լողացիր, լուծվիր-հրշեջ,
իսկ հրշեջը լարված, փնտրում ու փնտրում է...
Բայց ավելի բարձր է պետք, դեպի բաճկոնը: Դա նա է:
Դա գարնան բերկրանքն է եւ հառաչանքը,
որ հրապուրված ամբոխի գլխավերեւում է,
որ աստիճաններով բարձրանում
եւ երկնքին ձուլված լողում է:




