Կեսգիշերվա մեռյալ, պաղ լռության գրկում...

* * *

Կեսգիշերվա մեռյալ, պաղ լռության գրկում,
Թանձր մթնում վառվող աստղեր կան անքանակ,
Որ նույնքան անհաղորդ ու օտար են հոգուն,
Ինչպես Իսահակի, Հակոբի ժամանակ:

Ու վարդն այն բուրավետ, որ փթթում է կրկին,
Ծիածանը՝ խոնավ երկնքում շողարձակ,
Ստում են սիրո ու երջանկության մասին,
Ոնց Վեսպասիանոսի, Ներոնի ժամանակ:

Եվ շատ փոքրիկ մի սիրտ՝ լի թախիծովով անծայր,
Վրդովված, անհանգիստ, անպաշտպան ու մենակ,
Կտոր-կտոր լինում, տնքում է ուժասպառ,
Ինչպես Քսերքսեսի, Դարեհի ժամանակ: