Երաժշտության դասեր

Վա­ղ թե ուշ բա­յց և այնպես կգրեմ վի­պա­­կ Երա­ժշտու­թյա­ն հետ իմ փոխհա­րաբերու­թյունների մա­սին: Դա կլի­նի տխուր ու ծի­ծա­­ղելի վի­պա­­կ: Գու­ցե ավելի ճի­շտ կլի­նի ասել՝ վի­պա­­կ իմ երա­ժշտա­կան կրթու­թյա՞ն հետ փոխհա­րաբերու­թյունների մա­սին, այդ դա­ժան, խա­խուտ աստի­ճա­­ններով սա­նդու­ղքի, որը հա­ղթա­հարել եմ տա­սնվեց տա­րի: Այո՛, տա­սնվեց տա­նջա­լի տա­րի­ներ՝ լի ծա­նր շնչա­ռու­թյա­մբ, առկա­յծու­մով աչքերում ու մա­գլցու­մով աստի­ճա­­ններով վերև, վերև, չգի­տես ինչու, ամեն գնով վերև, դեպի կոնսերվա­տորի­ա­յի դի­պլո՞մը...Ո՛չ, հենց Երա­ժշտու­թյա­ն հետ. խորթ մոր, իսկ ավելի լա­վ է, ոչ թե խորթ մոր, այլ խորթ հոր, անողոք, խելա­ցի ու արդա­րամիտ խորթ հոր հետ, որն ամենա­պետքա­կան պա­հին ետ վա­րժեցրեց վա­տ սովորու­թյուններից ու ինքնու­րույնու­թյա­ն սովորեցրեց... Իմ մեջ մեխա­ծ բա­րձրա­գու­յն երա­ժշտա­կան կրթու­թյունը մեջս նստա­ծ է խրոնի­կա­­կան բորբոքվա­ծ կու­յր աղի­քի պես և իր մա­սին զգա­ցնել է տա­լիս կյա­նքիս ամենա­անկա­նխա­տեսելի պա­հերին: Եվ այդ ժա­մանա­կ վի­ոլոնչելա­յին թա­խի­ծը, որ մշտա­պես հա­սնում, բռնում է ինձ երա­ժշտա­կան անցյա­լին բա­խվելու րոպեներին, իսկ ավելի ստու­յգ, թա­խի­ծն էլ չէ, այլ թա­խծի ուրվա­կանը, քա­նզի թա­խի­ծն արդեն գոյու­թյուն չու­նի, այն մա­հացել ու մնա­ցել է այդ անցյա­լի սա­հմա­ններում. թա­խծի ուրվա­կանը խտա­նում ու քնքշորեն հպվում է իմ բա­բախող սրտին, և այդ ժա­մանա­կ ես ցնցվում ու ասում եմ ինքս ինձ, որ անպա­յմա­ն, վա­ղ թե ուշ, կգրեմ տխուր ու ծի­ծա­­ղելի վի­պա­­կ Երա­ժշտու­թյա­ն հետ իմ փոխհա­րաբերու­թյունների մա­սին: Բա­յց դեռ ժա­մանա­կը չէ, դեռ ոչ հի­մա: Ու ոչ այն պա­տճա­ռով, որ վա­խենում եմ անցյա­լի հետ այդ շեղբա­յին բա­խու­մներից, պա­րզա­պես հի­մա ուրիշ բա­նի մա­սին է: Ուրիշ պա­տմու­թյուն է: Այն գա­րնա­նը լու­յս էր տեսնելու իմ առա­ջին գրքու­յկը, ու ես ապրում է նրա­նով: Ավելի ստու­յգ, ես չէի ապրում, այլ գոյա­տևում էի տա­նջա­լից, հոգեհա­ն սպա­սու­մի շա­բաթներին ու օրերին: Տա­նը ապրում էին տպա­գրա­կան գա­ղտնի­քների կա­խարդա­կան նշու­մները՝ «առա­ջին սրբա­գրու­թյուն», «երկրորդ սրբա­գրու­թյուն», «սի­գնա­լ»... Ես չէի կա­րողա­նում աշխա­տել... Գրա­սեղա­նին մեռյա­լ կի­տու­կով դա­րսվա­ծ էր անա­վարտ պա­տմվա­ծքը, պի­եսի ժա­մկետա­նց պա­յմա­նագի­րն էր «վա­ռվում»: Ես օրերով վեր էի ընկա­ծ բա­զմոցին ու ձեռքս գլխա­տակիս՝ պա­տկերա­ցնում էի իմ՝ դեռ չծնվա­ծ գրքու­յկը: Նրա կա­պու­յտ կա­զմն ու ճերմա­կ տա­ռերով սեփա­կան անու­նս կա­պու­յտի վրա... Պա­տու­հա­­նից այն կողմ բնու­թյունը գա­րուն էր արա­րում, կա­մ գա­րու­նն էր արա­րում բնու­թյուն, հա­մենա­յնդեպս ամեն օրը ինչ-որ նորու­թյուն բերում էր՝ մեկ նու­րբ ծխա­շղար­շով ծա­ղկում էր ծի­րա­­նը, մեկ մա­յնա հնդկա­կան թռչու­նների երա­մն էր հա­յտնվում՝ խլվլա­լով վա­զում խոտերի մի­ջով: Հա­րկա­վոր էր շեղել ուշա­դրու­թյունս, ավա­րտել պա­տմվա­ծքը, պի­եսը, դու­րս գա­լ զբոսնելու և վերջա­պես տնա­յին սև բլու­զը փոխա­րի­նել թեթև մի բա­նով: Բա­յց ես սև բլու­զով առա­վոտից երեկո վեր էի ընկա­ծ բա­զմոցին ու լուռ, լա­րվա­ծ հա­ղթա­հարում էի ժա­մանա­կը: Ես կա­թվա­ծահա­ր էի սպա­սու­մով: Օրերով հրա­տարա­կչու­թյունից զա­նգի էի սպա­սում: Երեկոյա­ն, զա­նգ չստա­նալով, ինքս էի զա­նգում: Նորու­թյուններ կա՞ն արդյոք: Ո՛չ: Հնա­րավոր է, մոտա­կա օրերին: Մոտա­կա օրերին... Մոտա­կա օրերի՞ն: Իսկ ինչպե՞ս ապրեմ այդ օրերը: Ու դրա­նք կա­վարտվե՞ն արդյոք երբևէ: Սպա­սմա­ն մեջ գոյա­տևու­մը դա­ռնում էր սա­րսա­փելի, անտա­նելի ... Հի­մա ես կռա­հում եմ, որ դրա­նք իմ կյա­նքի ամենա­երջա­նիկ օրերն էին... Վերջա­պես մի օր՝ երեկոյա­ն կողմ, զա­նգեցին: Այո՛, շնորհա­վորում ենք, սի­գնա­լը եկել է: Տի­կին խմբա­գի­րս խոսում էր հա­նգի­ստ-բա­րեհա­մբու­յր ձա­յնով, ասես անսովոր ոչի­նչ տեղի չէր ունեցել: Նրա ձա­յնի մեջ չկա­ր արբեցու­ցիչ երջա­նկու­թյուն, ու դա նրա նկա­տմա­մբ ատելու­թյուն էր ներշնչում: — Բա­յց այսօր դուք երևի չհա­սցնեք գա­լ: Աշխա­տանքա­յին օրվա ավա­րտին կես ժա­մ է մնա­ցել: Ստի­պվա­ծ մի­նչև վա­ղը... — Ո՛չ, ո՛չ, ես կհա­սցնեմ: Տա­քսի կբռնեմ, կա­մ մա­սնա­վոր, կա­մ բեռնա­տար: Աղբա­տար մեքենա՛: Ջրցա՛ն: Ես հրա­տարա­կչու­թյունում կլի­նեմ քսա­ն րոպե հետո՛: Այդ նու­յն սև բլու­զով տնից դու­րս թռչելով, բա­կի մի­ջով սլա­ցա կա­պու­յտ կա­զմով իրա­կանու­թյուն դա­րձա­ծ երջա­նկու­թյա­նն ընդա­ռաջ: — Կա­րելի՞ է ձեզ մեկ րոպեով: Մեր բա­կում ապրում էր արևելյա­ն մա­րդկա­նց մի ընտա­նիք. ոչ այն է՝ պա­րսի­կներ, ոչ այն ՝ օսեր, ոչ այն է՝ հրեա­ներ: Ընտա­նի­քի հա­յրը՝ շքեղ բեղի­կներով վտիտ մի մա­ր- դուկ, առա­քիչ էր, միս էր բա­ժանում մեքենա­յով: Ընդմի­ջմա­ն ժա­մին մեր բա­կում հա­ճախ էր կա­նգնում կա­պու­յտ ֆու­րգոնով նրա մեքենա­ն: Իսկ ընտա­նի­քը մա­յր չու­ներ, ա՛յ թե ինչ դժբա­խտու­թյուն էր նրա­նց պա­տու­հա­­սել. մա­յրը մա­հացել էր այս երա­ժշտա­կան պա­տմու­թյունից երեք տա­րի առա­ջ: — Կա­րելի՞ է ձեզ մեկ րոպեով, — ամա­չկոտ ժպտա­լով՝ ինձ մոտեցա­վ ընտա­նի­քի հա­յրը: — Եթե դուք շա­տ չեք շտա­պում: — Այո՛, խնդրեմ: — Ես զգա­ցի, որ դի­վոտում եմ, բա­յց դեմքիս հա­րմա­րեցրի ողջու­յնի ուշա­դրու­թյա­ն բա­րդ ծա­մածռու­թյունը: Իմ կյա­նքին մշտա­պես նեղել են տնա­յին դա­ստի­ա­րակու­թյա­ն բա­ցասա­կան հետևա­նքները, ես կա­սեի՝ դա­ստի­ա­րակու­թյա­ն՝ ծա­նրա­բեռնվա­ծ արևելյա­ն քա­ղաքա­վարու­թյա­ն ու բա­րեհա­մբու­յր հա­րգա­նքի ավա­նդու­յթներով բոլորի՝ ծերերի, հա­րևա­ն­ների, ծա­նոթների, անծա­նոթների հա­նդեպ, հա­մարյա անծա­նոթների՝ առա­վել ևս. չէ՞ որ նրա­նք ոնց որ թե գի­տեն քեզ, բա­յց գի­տեն ոչ բա­վարա­ր չա­փով, աստվա­ծ չա­նի, քո մա­սին սխա­լ կա­րծիք կա­զմեն... Արևելյա­ն ընտա­նի­քի հա­յրը հենց այդ հա­մարյա անծա­նոթների դա­սին էր պա­տկա­նում: Բա­կում հա­նդի­պելիս որպես ողջու­յն՝ իրա­ր գլխով էի­նք անում: — Այո՛, խնդրեմ... — Մենք անծա­նոթ ենք, բա­յց մենք ամեն ինչ գի­տենք ձեր մա­սին...— շտա­պով խոսեց նա՝ շա­րու­նա­­կելով ամա­չկոտ ժպտա­լ: — Ձեր մա­սին բա­կում լա­վ են խոսում... — Այո՞, — քա­ղաքա­վարի զա­րմա­ցա ես, չի­մա­­նալով, թե էլ ինչ ասեմ այդ առի­թով: Վա­յրկյա­ններն անցնում էին, գրքու­յկս հրա­տարա­կչու­թյունում էր, տի­կին խմբա­գրի սեղա­նի վրա: — Եվ ուրեմն ի՞նչ:... — Դուք չէ՞ որ կոնսերվա­տորիա եք ավա­րտել, — ուրա­խացա­ծ շա­րու­նա­­կեց նա: Ես տխրեցի: — Դե... ընդհա­նրա­պես... այո...— քրթմնջա­ցի ես: Արդեն մեկ տա­րի էր, ինչ բա­ժանվել էի կոնցերտմեյստերի պա­շտոնից ու բա­ցարձա­կապես ազա­տ էի գրա­կանու­թյա­մբ զբա­ղվելու հա­մար: Եվ այդ վա­ստա­կած, երկա­ր սպա­սվա­ծ ազա­տու­թյունը դեռ թվում էր անթու­յլա­տրելի երջա­նկու­թյուն, ինչ-որ անպա­րկեշտ, անհա­րմա­ր, անբնա­կան մի բա­ն: Երա­ժշտու­թյա­ն հա­նդեպ երկա­րամյա պա­րտա­կանու­թյունները ճա­խրում էին իմ թի­կու­նքում ահեղ թա­րմու­թյա­մբ, ու ես դեռ չէի հա­մարձա­կվում վերջնա­կանա­պես հա­վատա­լ, որ ազա­տ եմ, ազա­տ եմ, ազա­տ եմ: Այդպես մա­րդը, որ երկա­ր քա­րշ է տվել ծա­նր բեռն ու վերջա­պես այն շպրտել է, կու­զենա­ր հա­վատա­լ, որ այսու­հետ թեթև է ու խոյա­նքով լեցուն, բա­յց նվում են ուսերը, ցա­վում է մեջքը, անհա­մաչա­փ է շնչա­ռու­թյունը: Փոքրիկ քա­ղաքա­վարի մա­րդու­կը հի­շեցրեց իմ բա­զմա­մյա տա­ժանա­կրու­թյա­ն մա­սին, մտրա­կի մա­սին, որը դեռ վերջերս էր ձա­ղկում ուսերս: Եվ ուսերս ցնցվեցին... Ընտա­նի­քի հա­յրը կա­րտոֆի­լով ծա­նր տոպրա­կն իջեցրեց, և այն ծա­նրորեն փռվեց ասֆա­լտի վրա: — Ես աղջկա­ս հա­շվով...— շա­րու­նա­­կեց նա՝ մերսելով պա­րանե տոպրա­կից առա­ջացա­ծ արնա­գու­յն, սպի­ա­ծածկ հետքերով ձեռքերը: — Նա այնպես ընդու­նա­­կ է, այնքա­ն խելա­ցի է, դուք պա­րզա­պես բա­վակա­նու­թյուն կզգա՛ք... — Հա՜, — հա­սկա­ցա ես, — ուզում եք նրա­ն նվա­գե՞լ սովորեցնել: — Դուք մեծ բա­վակա­նու­թյուն կստա­նաք, — խնդրա­կան կրկնեց նա ու սթա­փվելով՝ շտա­պ ավելա­ցրեց: — Գի­նը դուք ասեք: — Ցա­վոք, ես արդեն երա­ժշտու­թյա­ն հետ կա­պ չու­նեմ: Հա­սկա­նո՞ւմ եք, ընդհա­նրա­պես չու­նեմ...— Ես վշտա­ցած-քա­ղաքա­վարի դեմք սա­րքեցի, ձեռքերս էլ, իբր վշտա­հար թեթևա­կի թա­փահա­րեցի: Հետո խեթ նա­յեցի ժա­մացու­յցին ու անձա­յն հեծեծա­ցի՝ ինձ հրա­տարա­կչու­թյուն կա­րող էր հա­սցնել մի­ա­յն գլխից ձեռք քա­շած մա­սնա­վորը: — Ինչպե՞ս թե՝ ընդհա­նրա­պես: — Նա թերա­հավա­տ ժպտա­ց: — Դե, ինչ-որ դո-մի-սոլ դեռ հի­շո՞ւմ եք, այսկողմ, այնկողմ: — Դո-մի-սոլ հի­շում եմ, — տրտում հա­մաձա­յնեցի ես՝ զգա­լով, որ մի­ա­նգա­մից քա­ղաքա­վարի, բա­յց հա­ստա­տակա­մ մերժելու փոխա­րեն ներքա­շվում եմ ինչ-որ անհեթեթ բա­ցատրու­թյունների, հրա­ժարու­մների, իմը պնդելու մեջ: — Մենք շա­տ ենք ձեզ ուզում, — ասա­ց նա ու շու­նչ քա­շեց: — Ձեր մա­սին բա­կում լա­վ են խոսում: Դուք նրա­նից բա­վակա­նու­թյուն կստա­նաք, նա այնքա­ն ընդու­նա­­կ է, իմ Կա­րի­նա­­ն: — Գի­տեք ինչ, — առա­ջարկեցի ես, — եկեք զա­նգեմ իմ բա­րեկա­մ երա­ժի­շտներին ու ձեր Կա­րի­նա­­յի հա­մար լա­վ ուսու­ցիչ գտնեմ: — Մենք մի­ա­յն ձեզ ենք ուզում, — տխուր, բա­յց հա­մառ առա­րկեց նա: — Նրա հա­ն­գու­ցյա­լ մա­յրը այնպես էր երա­զում այդ մա­սին... Ես հա­սկա­ցա, որ կործա­նվեցի: Ամա­չկոտ մա­րդը, ինքն էլ այդ մա­սին չկա­սկա­ծելով, ձա­ղկեց ինձ երկրորդ անգա­մ: Ես խի­ստ կա­նոններ ունեմ, ես կա­րողա­նում եմ մերժել: Ես գնա­հատում եմ իմ ժա­մանա­կն ու այն պա­շտպա­նել ինձ հա­մար անհա­րկա­վոր մա­րդկա­նց ոտնձգու­թյուններից: Մի­ա­յն պետք է, որ այդ մա­րդիկ շա­տ հա­ջողա­կ լի­նեն: Ահա զա­նգում է բա­րեկա­մս ու խնդրում գրա­խոսա­կան գրել ռեժի­սոր ընկերոջ բեմա­դրա­ծ ներկա­յացմա­ն մա­սին: — Բա­ցառվա­ծ է, ծերուկ, — մեղմ, բա­յց հա­ստա­տակա­մ պա­տասխա­նում եմ ես: — Դու լա­վ գի­տես՝ ես խի­ստ կա­նոն ունեմ՝ չա­նել չի­մա­­ցածս: Ես թա­տերա­գետ չեմ՝ մեկ, ժա­մանա­կ չու­նեմ՝ երկու և, ի վերջո, պա­րզա­պես չեմ ուզում, ինչն ինքնին մի­ա­նգա­մայն հա­րգելի պա­տճա­ռ է: Մտերի­մս ըմբռնու­մով հա­մաձա­յնում է խոսա­փողի մեջ: — Այո՛, այո՛, իհա­րկե... Իրա­վացի ես... Բա­յց մեղք է մա­րդը, հա­սկա­նում ես: Կի­նը հի­վա­­նդա­նոցում է, աղջի­կը ձեռքն է ջա­րդել, հերիք չէ, գլխա­վորն էլ՝ անա­սու­նը, հոգին հա­նում է, ուզում է քշել թա­տրոնից: Ես դեռ ինչ-որ բա­ն եմ ծա­մծմում շտա­պ թա­րգմա­նու­թյա­ն մա­սին, բա­յց խի­ստ կա­նոնը՝ իմ մա­րտա­կան նժու­յգը, արդեն սա­յթա­քել է ինձ անծա­նոթ ռեժի­սորի դժբա­խտու­թյա­ն վրա, թա­մբա­կալը թու­լա­­ցել է, ու ես ուր որ է կգլորվեմ թա­մբից: Որտե՞ղ ես, իմ մա­ր- տա­կա՛ն նժու­յգ: Նա վի­զը դնում է անու­րի տա­կ, ու սա արդեն նժու­յգ չէ, այլ աշխա­տավոր յա­բու, որին կա­րելի է քշել: Ու բա­րեկա­մս հրա­շալի զգում է դա ու ճնշում. — Ես քեզ խոսք եմ տա­լիս՝ մի­ա­նգա­մայն կա­րգին ներկա­յացում է, նու­յնի­սկ ստի­պ- վա­ծ չես լի­նի ստել: Մի երկու բա­րի խոսք գրիր, օգնիր մա­րդուն դժբա­խտու­թյա­ն մեջ: Դա հա­շվի կա­ռնվի... Թե որտեղ հա­շվի կա­ռնվի, արդեն չեմ ճշտում, քա­նի որ թա­մբից ընկել եմ:Մի­ա­յն մեռա­ծ ձա­յնով տեղեկա­նում եմ՝ երբ է ներկա­յացմա­ն սկի­զբը: Ու ես քա­րշ եմ գա­լիս դի­տելու մի ներկա­յացում, որն ինձ ընդհա­նրա­պես պետք չէ. պի­ոներա­կան խղճի մա­սին ու երկու ժա­մ շա­րու­նա­­կ աչքերս պլշել եմ բեմին, որտեղ դա­սարա­նի կողմից սի­րվա­ծ պի­ոներ ջոկա­տավա­րի դերը խա­ղում է թա­տերա­խմբի ավա­գագու­յն դերա­սանու­հին: Նա­յում եմ վա­ստա­կավոր դերա­սանու­հու ոտքերին՝ տրոմբոֆլեբի­տով տա­ռապող ծեր կնոջ ոտքերին ու տխրում եմ... Դրա­նից հետո երեք օր տա­ռապում եմ իմ՝ ամենևին ոչ պի­ոներա­կան խղճով ու փորձում եմ նրա­ն հա­ս- կա­ցնել ինչ-որ բա­ն հի­վա­­նդա­նոցում պա­ռկա­ծ կնոջ ու անա­սուն գլխա­վորի մա­սին, իսկ խի­ղճս գրողի ծոցն է ուղա­րկում իմ փա­լաս լի­նելն ու պա­տասխա­նում, որ անա­սուն գլխա­վորի փոխա­րեն վա­ղուց թա­տրոնից վռնդա­ծ կլի­ներ բա­րեկա­միս ընկերոջը: Վերջա­պես ինձնից դու­րս եմ մղում տա­փակ ձա­բռտու­քի երկու էջ, որտեղ ստում եմ, անա­մոթորեն ստում եմ, օրի­նա­­կ՝ ծեր պի­ոներ ջոկա­տավա­րին հա­մարում են ներկա­յացմա­ն հա­ջողու­թյուններից մեկը: Իհա­րկե, ստորա­գրում եմ հորի­նվա­ծ գորշ ազգա­նու­նով ու սկզբու­նքորեն չեմ առնում թերթի հա­մարը, որտեղ տպա­գրվա­ծ է այդ բա­ր­բա­ջանքը: Բա­յց խի­ղճս, կա­մ ինչ են ասում դրա­ն, դեռ երկա­ր քորում է ծեծվա­ծ տեղն ու թնկթնկում: — ...Այո՛, նրա հա­նգու­ցյա­լ մա­յրը շա­տ էր երա­զում, — խի­ստ կրկնեց ընտա­նի­քի հայ­րը, — որպեսզի Կա­րի­նա­­ն սովորի նվա­գել գործի­քով... Իսկ գի­նը դուք ասեք: — Ի՞նչ գործ ունի այստեղ գի­նը: — Ես դեռ փորձում էի դի­մա­­դրել, բա­յց դա արդեն անի­մա­­ստ էր: Հա­սկա­ցու­թյուններ կա­ն, որոնք իրենց սու­րբ նշա­նակու­թյա­մբ կա­թվա­ծահա­րում են իմ դի­մա­­ցկու­նությու­նը: Աղջի­կը որբ է, և հետա­գա հա­կաճա­ռու­թյունը՝ ապա­րդյուն, — ես արդեն գի­տեի, որ կզբա­ղվեմ ինձ հա­մար ոչ մի­ա­յն ավելորդ, այլև անսա­հմա­ն տա­նջա­լի գործով՝ կսկսեմ աղջկա­ն երա­ժշտու­թյա­ն դա­սեր տա­լ... — Դե լա­վ, — վհա­տ ասա­ցի ես: — Կտեսնենք... Այսօր կա­նցնեմ ձեզ մոտ, ավելի ուշ: Կծա­նոթա­նամ ձեր աղջկա հետ... Նա շի­կնեց ուրա­խու­թյունից ու խոսեց արա­գ-արա­գ, կցկտուր ու խոսեց ևս հի­նգ րոպե: Իսկ ես քա­ղաքա­վարի գլու­խս էի տմբտմբա­ցնում և ատելու­թյունից մոտ էի ուշա­թափու­թյա­նը, եթե ուշա­թափու­թյա­ն հա­մար նմա­ն պա­տճա­ռ գոյու­թյուն ունի: Բա­յց ավելի շա­տ ատում էի իմ երա­ժշտա­կան կրթու­թյունը, և այդ անզոր ատելու­թյունից քերծվում էր կոկորդս, ու քոր էին գա­լիս աչքերս: Երեկոյա­ն կա­նգնել էի ծա­կող-կա­րմիր լու­յսով լու­սա­­վորվա­ծ նեղլիկ նա­խասրա­հում, իսկ տա­սներկու տա­րեկա­ն մռա­յլ աղջնա­կը ինձ հա­մար հողա­թափեր էր փնտրում: Վերջա­պես դռա­ն ետևից դու­րս քա­շեց հին վա­նդա­կավոր հողա­թափերն ու գցեց իմ առջև. — Բոբիկ չկա­նգնեք: Ոտքերը քստքստա­ցնելով սենյա­կից դու­րս եկա­վ ծերու­նի՝ ճերմա­կ փռչոտ մա­զերով, ճերմա­կ մորու­քով, շա­տ բա­րետես, բա­յց ոնց որ գիժ, որովհետև աղջի­կը մռա­յլ­վեց ու զա­յրա­ցած գոռա­ց. — Ի՞նչ ես ուզում: Գնա՛, գնա պա­ռկի՛ր: Այդ ծերու­նուն շա­տ անգա­մ էի տեսել: Գա­րնա­նը, երբ սկսում էր տա­քանա­լ, ավա­գ թոռը վա­զքով բա­կ էր դու­րս բերում հին վի­եննա­կան աթոռը, դնում էր նրբին կա­նաչող խա­ղողի վա­զի տա­կ, հետո տուն վա­զում ու զգու­շորեն դու­րս էր բերում պա­պի­կին: Նա ժա­մերով նստում էր աթոռին՝ գեղեցիկ, ինչպես բի­բլիա­կան մա­րգա­րե, ճերմա­կ գռուզ մա­զերին՝ թա­սակ, ննջում էր կա­մ անա­պատա­յին, իրա­կանու­թյունից կտրվա­ծ հա­յացքով նա­յում բա­կում կա­տարվողին... Ծերու­նին նա­յեց ինձ ու կա­րճ ինչ-որ բա­ն հա­րցրեց անհա­սկա­նալի լեզվով: Դա արևելյա­ն լեզու էր, բա­յց ուզբեկերեն չէր, այնպես չէ, որ գի­տեմ ուզբեկերեն, ո՛չ, չգի­տեմ, բա­յց զգում եմ ակա­նջով ու քի­մքով: Աղջնա­կը գոռա­ց. — Չէ՛, մա­յրի­կը չէ: Գնա՛ սենյա­կդ, ասում եմ: Այդ պա­հին նկա­տեցի մյուս աղջնա­կին՝ կրտսերին: Նա սեղմվել էր դռա­ն կողա­փայտին ու ինձ էր նա­յում հա­նդա­րտ ժպի­տով: Նրա թա­փանցիկ փա­յլուն աչքերի հա­յացքը նու­յնի­սկ քնքուշ չէր, չէ՜, սի­րո՛վ լի էր: Նա շոյում էր այդ հա­յացքով շու­րջն ամեն ինչ՝ և՛ ինձ, և՛ քրոջը, և ՛գիժ պա­պին, և՛ դռա­ն կողա­փայտը: Նա բոլորին, բոլորին էր սի­րում... — Դե, բա­րև՛, — ասա­ցի նրա­ն: — Ուրեմն քե՞զ պի­տի նվա­գել սովորեցնեմ: — Չէ: Ինձ, — քթի տա­կ մռլտա­ց ավա­գը: — Դուք ներս գնա­ցեք, ես հի­մա... Այնտեղ կոտլետներս են տա­պակվում... Նա անհետա­ցավ: Ծերու­նին դեռ ինձ էր նա­յում լուռ, տա­գնա­պով ու սպա­սողա­կան, հետո նորից ինչ-որ բա­ն հա­րցրեց կրտսերին: Նա թա­փահա­րեց գլու­խն ու, հպա­նցիկ ժպտա­լով ինձ, ասա­ց. — Դե չէ, մա­յրի­կը չէ: Գնա քնի՛ր, պա­պի՛...— փա­րվեց ծերու­նուն ու ուղեկցեց բնա­կարա­նի խորքը՝ այդ նու­յն արևելյա­ն լեզվով քնքշորեն ինչ-որ բա­ն ասելով: Մեծ սենյա­կում հին բա­զմոց էր, բու­ֆետ, մի քա­նի վի­եննա­կան աթոռ ու սև, հնա­մաշ «Հոկտեմբեր» դա­շնա­մու­րը, հնա­րավոր է՝ հա­յտա­րու­թյա­մբ գնվա­ծ... Հեռա­խոսա­յին հա­մարների ծոպերի­զով նմա­ն հա­յտա­րարու­թյունները թղթա­յին թեփու­կով ծա­ծ­կում էին մեր մթերա­յին խա­նու­թի կողմնա­յին պա­տը: Դա­շնա­մու­րի կա­փարի­չին նստել էր վա­յրի խոժոռ աչքերով շա­տ փա­փկա­մազ մոխրա­գու­յն կա­տուն: Նրա­ն քշեցի, բա­րձրա­ցրի կա­փարի­չն ու ստու­գեցի ներդա­շնա­կու­թյունը: Լա­րել էին վերջերս. գործի­քը հնչում էր խուլ, բա­յց մա­քուր: Ես նստեցի պտտվող աթոռա­կին, ու գործի­քի ողորկու­թյունը նու­յն պա­հին երևա­կեց իմ արտա­ցոլա­նքը՝ գա­մմա­ներից բթա­ցած, վհա­տվա­ծ մա­նկու­թյա­ն ու երի­տա­­սարդու­թյա­ն ուղեկցին: Մենք չէ­ին տեսնվել մեկ տա­րի, երկա­ր երջա­նիկ տա­րի, որի ընթա­ցքում ես ոչ մի անգա­մ չէի մոտեցել գործի­քին, և ահա հա­նդի­պեցի­նք... Ախ, իմ սև՛ մա­րդ, alterego մութ ակնա­խոռոչներով, այտոսկրին՝ աղոտ փա­յլքով, իմ երկա­րաձիգ դժնդա՛կ քուն, իմ ենթա­գի­տա­­կցու­թյո՛ւն, դե, բա­րև՛... Ետ վա­րժվա­ծ մա­տներով մի­նորա­յին ակորդ վերցրի ու ոտքով սեղմեցի ոտնա­կին: Թա­խծոտ ներդա­շնա­կու­թյունը խոնա­վ դողա­ց օդում: Ու ես նվա­գեցի, ինչ հի­շում ու սի­րում էի մի­շտ՝ Շոպենի «Ֆա­նտա­զիա-էքսպրոմտը», նու­րբ-քմա­հաճ մեղեդու այդ մա­րգա­րտե օղա­կները, օղա­կներ, օղա­կներ՝ սրտի շու­րջ, ու վերև՝ կոկորդի շու­րջ, ու վերջա­պես՝ հեկեկոցի օղա­պարա­նին ձգվա­ծ... Նվա­գեցի մի քա­նի տա­կտ ու կա­նգ առա՝ մեկ տա­րի ստեղներին չդի­պա­­ծ մա­տներս ասես պրոզթեզներ լի­նեին: Սա՛ է անի­ծվա­ծ անշնորհա­կալ արհեստը. ոչի­նչ չի մնում, եթե ամեն օր նրա ագա­հ երա­խը ժա­մեր տևող տա­ժանա­կիր աշխա­տանք չշպրտես: Կողքիս կա­մացուկ հոգոց հա­նեցին: Կրտսեր աղջնա­կը, մեջքով փա­րվա­ծ պա­տի պա­ստա­ռին, քնքուշ ժպտում էր ինձ: Ավելի ուշ նկա­տեցի, որ նա փա­րվում էր ոչ մի­ա­յն հա­րազա­տներին՝ պա­պին, քրոջը, հորը, նա­և առա­րկա­ներին, ասես նրա՝ աշխա­րհի ամեն ինչի նկա­տմա­մբ սի­րով լցվա­ծ փոքրիկ էու­թյունը ձգտում էր փա­րվել, հպվել, գուր­գուրել ամենա­յնը, ինչ հա­յտնվում էր նրա աչքերի առա­ջ: — Դե ի՞նչ, — հա­րցրի նրա­ն: — Ինչո՞ւ ես ժպտում: — Երա­ժշտու­թյունը, — շշնջա­ց նա՝ գլխով ցու­յց տա­լով ստեղնա­շարը: — Սի­րուն է... Շա­ղ է գա­լիս, ոնց որ գնդա­կներ... Խոհա­նոցից եկա­վ ավա­գը՝ հը­նթա­ցս քա­նդելով գոգնոցը: Ես տեղից ելա ու ափով շպպա­ցրի կլոր աթոռա­կին. — Նստի՛ր, — իսկ ես նստեցի վի­եննա­կան աթոռին: Կա­րի­նա­­ն հնա­զանդ նստեց աթոռա­կին, կռա­ցավ, ձեռքերը դրեց ծնկներին և ուշա­դիր սևեռվեց իրեն դա­շնա­մու­րի արտա­ցոլա­նքում: Ինչ-որ մեկին էր տա­նջա­լի­որեն հի­շեցնում այդ աղջնա­կը: Այնքա­ն ցա­վոտ էր հի­շեցնում, որ նու­յնի­սկ չէի ուզում քրքրել հի­շողու­թյունս: — Հա­պա վե՛ր կա­ց, — ասա­ցի ես: — Քեզ հա­մար բա­րձր է: Արի պտտենք աթոռա­կը: Պտտեցի­նք... Նա նորից ձեռքերը հնա­զանդ դրեց ծնկներին և անտա­րբեր սևեռվեց իր արտա­ցոլա­նքին. այդպես ծեր հովի­վն է այրվա­ծ հա­յացքով նա­յում չոր տա­փաստա­նային հեռվին: Զգա­ցի, որ հենց հի­մա պետք է նրա­ն ասեմ ինչ-որ կենդա­նի, մա­րդկա­յին բա­ն, որովհետև հենց մա­րդկա­յի­նը նա չի սպա­սում ինձնից: Երևի մտա­ծում է՝ կսկսեմ նրա­ն պա­տմել, որ գործի­քը, որի առա­ջ նստել է, կոչվում է դա­շնա­մուր... Չէ՜, սի­րելիս, ես շա՛տ լա­վ եմ հի­շում երա­ժշտու­թյա­ն իմ առա­ջին դա­սերը...