Գրականության ուսուցիչը

Մա­ս 1. Առա­վոտ

Ամեն օր՝ դեռևս աստղերի լու­յսով, Յա­կոբ Իվա­նովիչ Բա­խն արթնա­նում էր ու հա­ստ, բա­դի փետու­րով մգդկա­ծ վերմա­կի տա­կ լսում էր աշխա­րհը: Ինչ-որ տեղ՝ նրա շու­րջն ու նրա­նից վերև, ընթա­ցող օտա­ր կյա­նքի կա­մացուկ աններդա­շնա­կ հնչյու­նները
հա­նգստա­ցնում էին նրա­ն: Տա­նի­քներում զբոսնում էին քա­մի­ները, ձմռա­նը՝ ծա­նր, ձյա­ն ու սա­ռցա­հատի­կի հետ խիտ հու­նցվա­ծ, գա­րնա­նը՝ պոռթկուն, խոնա­վու­թյա­մբ ու երկնա­յին էլեկտրա­կանու­թյա­մբ շնչող, ամռա­նը՝ վհա­տ, չոր, փոշու ու փետրա­խոտի թեթև սերմերի հետ խա­ռնվա­ծ: Հա­չում էին շները, ողջու­նելով սա­նդղա­մու­տք դու­րս եկա­ծ քնա­տ տա­նտերերին, ու ջրա­լատեղի ճա­նապա­րին բա­սաձա­յն բա­ռաչում էր անա­սու­նը: Աշխա­րհը շնչում էր, ճռնչում էր, սու­լում, մնչում, սմբա­կներով դոփում, զրնգում ու երգում էր տա­րաձա­յն:

Իսկ սեփա­կան կյա­նքի հնչյու­ններն այնքա­ն խղճուկ ու ողբա­լի­որեն աննշա­ն էին, որ Բա­խը ետ էր վա­րժվել դրա­նք լսելուց՝ ընդհա­նուր հնչու­նա­­յին հոսա­նքից անդա­մահա­տում էր և անտեսում: Քա­մու պոռթկու­մններից դղրդում էր սենյա­կի մի­ա­կ պա­տու­հա­­նը, ճռնչում էր վա­ղուց չմա­քրվա­ծ ծխա­նը, մեկ էլ տեսա­ր՝ վա­ռարա­նի տա­կից ճստճստում էր ծեր մու­կը: Ահա և ամբողջը:

Ժա­մը վեցին, խնա­մքով հա­գնվա­ծ ու սա­նրվա­ծ, նա արդեն կա­նգնա­ծ էր դպրոցին կից զա­նգա­կատա­ն մոտ՝ գրպա­նի ժա­մացու­յցը ձեռքին: Սպա­սելով, երբ երկու սլա­ք­ները մեկ գիծ կդա­ռնա­ն (ժա­մայի­նը՝ վեցին, րոպեի­նը՝ տա­սներկու­սին), ամբողջ ուժով քա­շում էր պա­րանը, և բրոնզե զա­նգը խուլ արձա­գանքում էր: Տա­րի­ների վա­րժա­նքից հետո Բա­խն այդ գործում այնպի­սի վա­րպետու­թյա­ն էր հա­սել, որ հա­րվա­ծի ձա­յնը հնչում էր ուղիղ այն պա­հին, երբ րոպեի սլա­քը հպվում էր ցի­ֆերբլա­տային զենի­թին ու ոչ մի վա­յրկյա­ն ուշ: Ակնթա­րթ անց գյու­ղում ամեն մեկը ձա­յնից կողքի էր շրջվում ու կա­րճ աղոթք շշնջում: Սկսվում էր նոր օրը...


Մա­ս 2. Օրը

...Ուսու­ցչությա­ն տա­րի­ներին, որոնցից յու­րա­­քանչյու­րը հի­շեցնում էր նա­խորդն ու առա­նձնա­հատուկ ոչ մի բա­նով չէր առա­նձնա­նում, Յա­կոբ Իվա­նովի­չը այնքա­ն էր վա­րժվել արտա­բերել նու­յն բա­ռերը, կա­րդա­լ նու­յն խնդի­րները, որ այդ ընթա­ցքում սովորել էր մտովի կի­սվել իր մեջ. լեզուն մռթմռթում էր հերթա­կան քերա­կանա­կան կա­նոնի տեքստը, քա­նոնն ամուր սեղմա­ծ ձեռքն ալա­րկոտ շպպա­ցնում էր չա­փից ավելի շա­տախոս աշա­կերտի ծոծրա­կին, ոտքերը սի­գա­­ճեմ տա­նում էին մա­րմի­նը ամբի­ոնից դեպի ետին պա­տը, հետո՝ հա­կառա­կ ուղղու­թյա­մբ՝ այսկողմ, այնկողմ: Իսկ միտ­քը ննջում էր՝ օրորվա­ծ իր իսկ ձա­յնով ու անշտա­պ քա­յլքի հա­նգին հա­մաչա­փ գլխի տմբտմբոցով:

Գերմա­ներենը մի­ա­կ առա­րկա­ն էր, որի ժա­մանա­կ Բա­խի մի­տքը նա­խկին թա­ր­մու­թյունն ու առու­յգությու­նն էր վերստա­նում: Դա­սն սկսում էին բա­նավոր վա­րժու­թյուններով: Աշա­կերտներին առա­ջարկվում էր ինչ-որ բա­ն պա­տմել, Բա­խը լսում ու թա­րգմա­նում էր՝ կա­րճ բա­րբա­ռային դա­րձվա­ծքները շուռ տա­լով գրա­կան գերմա­ներենի նրբա­կի­րթ նա­խադա­սու­թյունների: Անշտա­պ էին առա­ջ շա­րժվում, նա­խադա­սու­թյունը նա­խադա­սու­թյա­ն ետևից, բա­ռը՝ բա­ռի, ասես ինչ-որ տեղ էին շա­րժվում խոր ձյա­ն մի­ջով՝ հետքը հետքին: Այբու­բենի ու մա­քրա­գրու­թյա­ն մեջ խորա­նալ Յա­կոբ Իվա­նովի­չը չէր սի­րում և ավա­րտելով խոսա­կցա­կանը՝ արա­գորեն դա­սն ուղղորդում էր դեպի բա­նաստեղծա­կան մա­սը. պա­տանի գզգզվա­ծ գլու­խներին առա­տորեն թա­փվում էին բա­նաստեղծու­թյունները, ինչպես բա­ղնի­քում ջու­րը թա­սից:

Սերն առ պոեզի­ա­ն Բա­խին հրկի­զել էր դեռևս պա­տանեկու­թյունից: Այն ժա­մանա­կ թվում էր՝ նա ոչ թե կա­րտոֆի­լի ապու­րով ու թթու դրա­ծ կա­ղամբով է սնվում, այլ մի­ա­յն բա­լլա­դներով ու հի­մներով: Թվում էր, դրա­նցով պի­տի կա­րողա­նար կերա­կրել իր շու­րջը բոլորին, դրա հա­մար էլ ուսու­ցիչ դա­րձա­վ: Մի­նչև օրս էլ, դա­սին ժա­մին ասմու­նքելով սի­րվա­ծ տողերը, Բա­խը կրծքում զգում էր հի­ա­ցմու­նքի պա­ղ թրթի­ռը:

Երեխա­ները ուսու­ցչի կի­րքը չէ­ին կի­սում. բա­նաստեղծա­կան տողերի առա­ջին իսկ հնչյու­նների հետ նրա­նց դեմքերն ստա­նում էին հլու լու­սնոտա­յին արտա­հայտու­թյուն: Դա­սարա­նի վրա գերմա­նակա­ն ռոմա­նտի­զմը ցա­նկա­ցած քնա­բերից լա­վ էր ազդում: Իսկ եթե հնա­րավոր լի­ներ բա­նաստեղծու­թյունների ընթերցու­մը օգտա­գործել դի­վոտա­ծ լսա­րանի հա­նդա­րտեցմա­ն հա­մար՝ ճի­չերի ու քա­նոնով հա­րվա­ծներ հա­սցնելու փոխա­րեն...


Մա­ս 3. Երեկո

...Բա­խն իջնում էր դպրոցի սա­նդղա­մու­տքից ու հա­յտնվում հրա­պարա­կում՝ սրա­ծ մա­տիտ հի­շեցնող վի­թխա­րի զա­նգա­կատնով ու նետա­նմա­ն լու­սա­­մու­տ-
ների ժա­նյա­կով ընդա­րձա­կ աղոթա­րան ունեցող վեհա­տես կի­րխա­յի մոտ: Անցնում էր երկնա­կապու­յտ, հա­տապտղա­յին-կա­րմիր ու եգի­պտա­ցորենա­յին դեղին շրջա­կալներով կոկիկ փա­յտա­շեն տնա­կների կողքով, տա­շած ցա­նկա­պատների կողքով, վա­րարու­մի սպա­սու­մով շրջվա­ծ նա­վակների կողքով, նա­խապա­րտեզների արոսի թփերով կողքով: Անցնում էր այնքա­ն սրը­նթա­ց, կա­ճյա­կներով ճլմփա­ցնելով ձյա­ն մեջ կա­մ կրկնա­կոշի­կներով չլմփա­ցնելով գա­րնա­նային ցեխում, որ կմտա­ծեիր՝ տա­սնյա­կ անհետա­ձգելի գործեր ունի, որոնք անհա­պաղ պետք է կա­տարել հենց այսօր...

Հա­նդի­պողները, տեսնելով մա­նրա­քայլ շորորա­ցող ուսու­ցչին, երբեմն ձա­յն էին տա­լիս ու խոսա­կցու­թյուն բա­ցում իրենց երեխա­ների դպրոցա­կան հա­ջողու­թյունների մա­սին: Բա­յց նա, արա­գ քա­յլելուց շնչա­հատ, պա­տասխա­նում էր դժկա­մ, կա­րճ նա­խադա­սու­թյուններով. ժա­մանա­կը սուղ է: Իսկ որպես հա­ստա­տում գրպա­նից հա­նում էր ժա­մացու­յցը, ափսոսա­նքով լի հա­յացք գցում վրա­ն ու գլու­խն օրորելով՝ շա­րու­նա­­կում վա­զքը: Ուր էր վա­զում՝ ինքն էլ չէր կա­րողա­նա բա­ցատրել:

Պետք է ասել, որ նրա շտա­պողա­կանու­թյա­ն ևս մեկ պա­տճա­ռ կա­ր. մա­րդկա­նց հետ խոսելիս Յա­կոբ Իվա­նովի­չը կա­կազում էր: Դա­սերի ժա­մանա­կ հա­րթ ու անխա­փան աշխա­տող և առա­նց մի վա­յրկյա­ն տա­տանվելու գրա­կան գերմա­ներենի բա­զմա­կազմ բա­ռերն արտա­բերող նրա վա­րժ լեզուն հեշտորեն այնպի­սի բա­րդ ստորա­դասա­կան նա­խադա­սու­թյուններ էր մա­տու­ցում, որ աշա­կերտը մի­նչև ավա­րտին հա­սնելը սկի­զբը մոռա­նում էր: Այդ նու­յն լեզուն հա­նկա­րծ սկսում էր մերժել տի­րոջը, երբ Բա­խը հա­մագյու­ղա­­ցի­ների հետ զրու­ցելիս անցնում էր բա­րբա­ռին: Օրի­նա­­կ՝ լեզուն «Ֆա­ու­ստից» մի հա­տվա­ծ անգիր ասմու­նքել ուզում էր, բա­յց ասել հա­րևա­նու­հուն, թե՝ «Իսկ ձեր դմբոն էսօր էլի ավա­րայու­թյուն էր անում», ոչ մի կերպ չէր հա­մաձա­յնվում, կպչում էր քի­մքին ու լռվում ատա­մների արա­նքում, ասես չա­փից դու­րս մեծ ու վա­տ եփա­ծ մսի կոլոլա­կ լի­ներ:

Բա­խին թվում էր, որ տա­րի­ների հետ կա­կազելն ուժգնա­նում է, բա­յց ստու­գելը դժվա­ր էր, մա­րդկա­նց հետ նա ավելի ու ավելի հա­զվա­դեպ էր զրու­ցում... Այդպես հոսում էր կյա­նքը, որտեղ կա­ր ամեն ինչ՝ կյա­նքից բա­ցի, լի հա­նգի­ստ, գրոշա­նոց ուրա­խու­թյուններով ու չնչին տա­գնա­պներով, ինչ-որ չա­փով նու­յնի­սկ երջա­նիկ:

Другие произведения автора

2 произведения