Երեք հայացք

1

Ձմեռվա փեղկեր չդրինք էլի —
մայիսին միշտ էլ ցրտեր լինում են,—
իսկ հողից, ահա, անկախ ցրտերից,
նարգիզն է ձգում բարակ ցողունը:
Հերկի եզրին ու ձյունի պես ճերմակ,
միայնակ հերոս՝ սեւահողերում,
սնված ջրով ու գոմաղբով, ինչպես
արտացոլումը՝ մտապատկերով:


2

Սենյակը՝ տանը անմարդաբնակ,
եթե մոտենաս կույր պատուհանին,
ասես ծղոտի դեզում թաքնված,
լրիվ շրջոնքած բոժոժիկ լինի:
Փոքրիկ ճաք՝ հսկա տարածության մեջ,
ուր լույսն է մութի ետեւից ընկել՝
արարելով իր աշխարհը փոքրիկ
ու պտտելով լռությունն ընտել:


3

Կաթիլն անձրեւի, քրտինքն ապակու,
եւ կարմրաճերմակ կախկխված տեղ-տեղ
սնձենու ողկույզն ու չոր բամբակը —
նատյուրմորտի ու պեյզաժի միջեւ:
Կիսակյանք, նույնը՝ կիսամոռացում,—
պաշտպանություն է կարելի վերքից,
ոչինչ՝ օղակներն իրար հետ կապող.
թափանցիկ թաղանթ այլ ժամանակի: