Ստրելնա

Դու անցյալում լող ես տվել Ստրելնայում,
բայց չես կարող հիմա անգամ քիթդ խցկել:
Նվազել է եղանակը մեր օրերում,
Իսկ ապրելու մինիմումը, այո, աճել:

Շատ ես այնտեղ աղջիկներին սիրահետել,
/կես դար անցավ, չէ՛, քառասուն տարի արդեն/
որտեղ հիմա պիտի արձան ցցված լիներ-
մի Կիֆարեդ, Դորիֆոր կամ սպորտսմեն...

Ո՛չ մեկինն է այսօր այնտեղ վինոտեկան,
գլիպտոտեկա, գրադարան կա լոկ այնտեղ,
ոչ թե դեղատներ ինչ-որ բլոկյան,
ուր ամեն մի լկտի կարող է ոտք դնել:

Ո՛չ մատչելի աղջիկներ կան պալատի մոտ,
ո՛չ կուրսանտներ. էտիկետ է ու պահակներ...
Մի բան դեռ կա՞ գուցե: Շուռ տուր գրպաններդ...
Չէ՛, ոչինչ չես գտնի այնտեղ, միայն ծակեր: