ճամփորդը հենված իր գավազանին...
* * *
ճամփորդը հենված իր գավազանին
առվի ափին ու շուքի տակ ուռու
ամպի շուրթերով փչում է քամին
ու մեկը ասես կապույտ գմբեթ է
կարկատում հեռու երկնակամարում
մանրահատ ցրոնք սերմնագռավների
կամ թե մարդիկ են մեկը ձիավոր
ու խաղողի խիտ վազերի միջով
ընտել քարայծն է սլանում արդեն
ու կույսը հետքից ձեռքով է անում
ու վուշն իր կապույտ լույսն է բաժանել
առվին գերանդուն ու գավազանին
ճամփորդին որի անունը մահ է
գլխավերեւում ուռին է փարթամ
երգում են մարդիկ հեռվից չի լսվում,
ուռենի-կույսն ու քարայծը անշարժ
ու կռնատ քամու շունչն է սվսվում
մեղուն մանվածք է անում անթերի
ու ճամփորդն է լուռ կանգնած խոտերին
անաչք մարմին ու անմարմին դեմք է
թափուր թիկնոցում որ նույնպես չկա
մատուռի փորում քահանան վեր է պարզում ձեռքերը
վախենում մանկուց եւ աղոթում է իր սարսափ-աստծուն
բայց աստված չունի ու կյանքը նաեւ այս ոչ մեկինն է
եւ կույսը առուն չի անցնի արդեն ու չի էլ անցնում
գարնան մեղուներն ու աշխարհն արար
երազ են եկել անթափանց քարին ու չեն շտապում
կսահեն կապույտ կրակով կպչուն կավը կհատեն
ու կփլվեն խուլ գիշերների մեջ ու սարսափ-աստված
չի եղել բնավ միայն քիմիան է ժամանակ լափում
ու կույսն է կանչում բլրի գագաթից
ու թռչող նետ է քարայծը այնտեղ