Սոնետ
Տառապեցի ամբողջ շաբաթ օրը:
Լվացքի մեքենան չէր միանում:
Խողովակն էր գործին խանգարողը,
կորը, որ անուղիղ անկյունակ էր կազմում:
Պետք էր մի բան անել. միացնել նորը,
կողքից՝ որպես երկրորդ ճյուղավորում,
բայց չէր թողնում նորից այդ անիծված կորը,
ինչպես շրջադարձը օտար բախտագրում:
Օլեգ, շրջադարձից հետո անկարելի
ոչինչ չկա, մեկ էլ՝ ընկար դրախտ,
գեթ մի անգամ կյանքում եւ անզգույշ եղիր:
Չարչարվելով կես օր, թե ավելի
ես վերջապես գտա լուծումը բարդ,
Եվ կանգնած եմ ահա խորխորատի եզրին:




