Դպրոցական

...Տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա.
Ի՞նչ գիտի իրականում նա անցյալի մասին:
Կար նա, հիշում եմ, ճարպիկ ու ճարտար։

Դպրոցականը ճարպիկ գժվում է Բալզակի
«Չարաճճի պատմություններ»-ի համար ու գրում «Կազակ»,
զվարճացնում է անմիտ դարձագիրը,
բայց ուրախ է նա նաեւ երկրորդ բառով:
Երրորդ բառը` ինքնին պարզ,
ժպիտ է առաջացնում, «ժպիտներ քեզ» —
դպրոցականն է գրատախտակին վերլուծում,
ու դասարանն է ծիծաղից թուլանում:
Սրանք են դասընկերներն ու ընկերները
անվախ՝ մինչ առաջին գլխի հարվածը,
ու անզգույշ այսուհետ՝ մինչ առաջին
թաղումներն ու ազդելը նյարդերին:

Դպրոցականը ճարպիկ չի սիրում իշխանությանը խորհրդային,
համարում է համաքաղաքացիներին
կարմիր վիշապի բերանն ընկած:
Վստահում է նա գլխավորին.
«Ապրում ենք՝ ոտքերի տակ երկիր չզգալով,—
հասկանո՞ւմ ես — ու մեզ ինչ-որ
խեղճուկրակ բաներ են տրված,
գուցե Չինաստանից էլ վատ»:

Ճարտար էր նա, բայց, ավաղ, դարձավ ձանձրալի։
Եղբայրներն էլ մնացած կորան տեսադաշտից:
Մեջքին չի քրքջում ոչ ոք ու
կանգնել չի ուզում՝ զգուշացնելու։

Ճարպիկ էր նա ու ընկա՛վ հալից: Այդպես է՝
սե լա վի. երբ նա մերկանում է,
առանց արցունքների չես նայում հայելուն,
որ հուսահատ սեքսն է դատապարտում:
Հրեշը բերանն իր գարշահոտ բացեց,
դուրս գալ՝ ընկնել անկշռության մեջ,
այնպես որ նախկին աշակերտին՝
ո՛չ ազատության, ո՛չ օգուտի խոստում:

Տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա,
բայց մինչեւ նա վերջապես չհամրանա,
հապճեպ եզրակացություն չանենք:
Գուցե կլինի՞ հաջող մի ելք։