Վերարկու
Երբ ձնաբուքը խուժեց հայրենիք, ինչպես հրեղեն ձի,
Պետերբուրգի մթանը Բաշմաչկինի վերարկուն հանեցի։
Վերարկուն լավն էր, իսկը իմ ու թոռների չափով,
Բայց նրա հոգին սկսեց անցնել տառապանքի միջով.
Հիշում եմ «Օխ»-ն ու «ուխ»-ը այն սարափելի շորի,
Որի մեջ սպանել էի պառավին, տարել Կիստենեւկային:
Վերարկուն ինձ ուղեկցեց միջով խավարի ու թակարդների,
Նրա մեջ էի Մումուին խեղդելու, տանջելու Կատերինային:
Նրա մեջ էի, ագռավին հաճո, արնահոսում ոնց պատարագ,
Նա մի գնդակով արքայի տոհմը ուղարկեց դրախտ:
Նրանով էի սիրում փայտ կոտրել, վայելել ժամեր երանելի,
Ինձ սարսափելի է հիմա, բայց ապրելն ավելի է սարսափելի:
Հավերժական կրակի մոտ, երբ կարմրագույն է եթերը,
Ավելի ու ավելի են ինձ հավատում՝ գողն ու տերտերը:
Երկրի վրա ոչ ոք չգիտի, թե երբ են մերկացրել եւ ում,
Որ ես եմ նստած Կրեմլում, հագիս՝ գողացված վերարկուն:




