Ռուսական Հյուսիսի առօրյա կյանքը
(հատվածներ)
Երկար բաժանում
Պատանին երիցս քայլ արեց, կռացավ, ձեռքով ծնկին աշխույժ հենվեց,
մյուսով բարձրացրեց դիպուկ ոսկորը։
Ահա արդեն նշան բռնեց... դենը, ցրվիր, հետաքրքրասեր ժողովուրդ։
Զատ-զատ ճամփա տուր՝ մի խանգարիր ռուսական կորովալի խաղին։
Ա. Ս. Պուշկին
Մանկությունը գյուղում մինչև այժմ էլ ներթափանցված է բազմազան, զուտ մանկական զվարճանքներով։ Զվարճանքները համատեղվում են օգտակար գործին։ Այդ մասին հարկ է կրկնել նորից ու նորից... Ձկնորսությունը, օրինակ, կամ աշխատանքը ձիերի վրա՝ այդ ընդհանրության դասական օրինակներ են։ Գոյություն ունեին տասնյակ այլ օրինակներ, երբ մանկական խաղը վերածվում էր աշխատանքի կամ երբ աշխատանքն աննկատ, առանց ավելորդ փառասիրության ներթափանցում էր մանկական խաղի մեջ։ Բաց թողնել առվակներն ու հոսքերը վաղ գարնանը երեխայական արտոնություն էր, իր հմայքով ոչնչի հետ չհամեմատվող զբաղմունք։ Բայց չէ՞ որ ընդ որում երեխան ոչ միայն ֆիզիկապես էր կոփվում, ոչ միայն խիզախություն էր ձեռք բերում ջրի հետ խաղում, այլ նաև օգուտ էր բերում, որի մասին, գուցե թե, չէր կասկածում։
Ճիշտ նույնպես էլ տղեկը ոչ թե հսկում էր հոտը գայլերից ու արջերից, դա արդեն ինչ-որ բան է տաղտկալի արածեցման համեմատ։ Ձի հեծած և սայլի վրա զբոսնելը նրա համար սկզբում հենց զբոսանք էր, այլ ոչ թե խոտի, դեզի, գոմաղբի կամ փայտի կրում։
Այդպիսի զվարճանքներն ամեն կերպ, անտաղտկալի էին և քաջալերում էին մեծահասակները, բայց դեռահասներն ունեին օգտակար աշխատանքի վերաբերյալ բազում և չեզոք խաղեր։ Հայրն ու մայրը, եղբայրներն ու քույրերը, ընդհանրապես բոլոր մեծահասակներն ասես թե չէին նկատում անօգուտ խաղերը, երբեմն նույնիսկ հուշում էին դրանք երեխաներին, բայց ոչ լրջորեն, այլ այնպես, անցողակի։ Դեռահասներն ու երեխաները իրենք իսկ սերնդեսերունդ փոխառում էին միմյանցից համանման խաղերը։
Տասնյակ այդպիսի զվարճանքների մեջ՝ խաղալիք աղացների կառուցումը՝ ջրային և քամու։ Առաջին պարզագույն ֆռռիկ սարքելը և այն բանջարանոցային ցցի վրա հաստատելուն օգնում էին մեծ եղբայրը, պապը կամ հայրը։ Բայց հետո արդեն չես ուզում, որ ինչ-որ մեկը քեզ օգնի... Ֆռռիկը շուտով փոխարինվում էր սանդակոթով գինդի, ինչի համար կարելի էր գործածել ցանկացած սարեկաբույն։ Իսկ այդպիսի գինդից հեռու չէ արդեն մինչև պատնեշումը գարնանային գետակի վրա ջրաղացային լցնովի անիվով։
Դեռ չի աղմկալրվել այդ վտակը, և անտառում արդեն հոսում է այլ առվակ՝ քաղցր կեչու հյութը կես օրվա ընթացքում լցնում է փոքրիկ դույլը։ Այնտեղ, գոգահովտում հայտնվել էին թրթնջուկի թթու ցողունները, և այդժամ հասունանում էր նաև քաղցր խռթխռթացող հրեշտակախոտը։ Սակայն, դրանք կարելի է ուտել, միայն երբ դրանք թարմ են, փափուկ, հյութեղ։ Խոտհարքին դրանք հասունանում և պնդանում են։ Եթե կտրես ամենամեծ ներքին ծունկը, մի ծայրը խուլ թողնես, այն ծակես սոճու ասեղիկով, ուռենու կոճի մալանչի վրա ուռենու շաղ հագցնես, կստացվի ջրապատնեշի սարք։ Ներծծելով ջրի ողջ գիգելը՝ տղեկը գողեգող մոտենում է աղջկական «վանդակներին»։ Ջրի բարալիկ ու շեղ շիթը խփում էր ութ-տասը մետրի վրա, աղջնակները շվարած նայում էին կապուտակ, բացարձակապես անամպ երկնքին։ Որտեղի՞ց է անձրևը։
Միևնույն գիգելը խուլ ծայրով, եթե դանակ սարքես հոծ երկայնակի անցքով և ուժեղ փչես, վերածվում էր խլացնող շվիի։ Ամռան վերջին, երբ հասունանում էր սնձենին, գիգելից պարսատիկ էին սարքում։ Հատապտուղներից դրանք մի քսան-երեսուն մետր թռչում էին։ Ինչ-որ տեղ դարանից, որևէ տեղ, խոտերի մեջ կամ ծառի վրա, կարելի է հաջող խփել աքաղաղներին, կատուներին, հասակակիցներին, բայց... Այստեղ մի պահ կանգ առնենք։
Հիշենք ինչից էինք մենք սկսել և ինչին հասանք։ Չէ՞ որ մոտիկ տարածությունից այս կայծքարե հրացանից ոչինչ չարժե աչքը հանելը, և ոչ միայն աքլորի... Սահմանը բարու և չարի միջև հազիվ որսալի է մանկական հոգու համար, երեխան անցնում է այն մաքուր սրտով՝ վերածելով այդ քայլանցում (հանցագործությունը) սովորության։ Ամենաանշառ խաղը դավադրորեն և աննկատ ցանկացած պահին կարող է վերածվել չարաճճիության, չարաճճիությունը՝ լկստվածության, իսկ լկստվածությունից մինչև խուլիգանություն մի քայլ է... Այդ պատճառով մեծահասակները դեռ սաղմնավորման մեջ միշտ կանխում էին չարաճճիությունը՝ քաջալերելով և պահպանելով հստակ սահմանները մանկական զվարճանքներում, նաև խաղերում՝ ավանդույթն ու կանոնների անխախտությունը։
Այդուհանդերձ, շատ տեղերում մետաղյա կրակիչները (մի կրակիչից կարող ես ցաքուցրել կոճակը), ինչպես և ռեզինե պարսատիկները (քարը հանգիստ ծակում էր շրջանակի ապակին) եկան փոխարինելու անշառ գիգլերին, ուռենու շվիներին և փորագրված բրերախրձերին։ Այդպիսի փոփոխությանը մենք պարտ ենք ոչ միայն քաղաքակրթությանը, որը գյուղական տղեկներին մատակարարում էր պողպատյա մետաղալարերով և լծակային ռեզինով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գյուղերում հայտնվեցին և մեծահասակ չարաճճիներ։ Այդպիսի «չարաճճին» ինքը քարեր չէր նետում հասարակական կառույցների պատուհանների վրա։ Մնալով անվտանգության մեջ՝ նա հմտորեն սովորեցնում էր դրան տղեկների խմբին։ Եվ այդուհանդերձ, գյուղական երեխաների և դեռահասների զվարճանքները լիովին պահպանում էին իրենց ավանդույթներն ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դրանց բազմազանությունն ու կենսունակությունը բացատրվում են բազմադարյան ընտրությամբ, աշխատանքային, բնական, կենցաղային պայմանների բարդությամբ և բազմազանությամբ։ Օգտագործվում էր տառացիորեն ամեն ինչ, որ ձեռքի տակ էր ընկնում։ Տատ-դայակին ոչինչ չարժեր գլխաշորը հանելը, այն չամբարի վերածելը և «նապաստակ» սարքելը, եթե քրջե «սանամերները» («սանահերները») «քնած» են և նրանց արթնացնելու ժամանակը չի եկել։ Հնձվորուհին ծղոտի մի բռից կարող էր ծղոտե սանահեր սարքել (հնարավոր է, այստեղից էլ հենց սերել է «ծղոտե այրին»)։
Երկուկես անելով հավասարաչափ աշորայի ցողունները, կապկպելով «իրանը» և փմփշելով «սարաֆանը»՝ «սանամորը» դնում էին սեղանի վրա։ Եթե սեղանածածկի վրա թեթևակի խփես բռունցքով, «սանամերը» սկսում էր պար գալ։ Այժմ պատկերացնենք մանկական (դե և ցանկացած այլ) հիացմունքը այն բանը տեսնելիս, ինչպես մի քանի ծղոտե տիկնիկներ պարում են սեղանի վրա հմուտ խփումներից լայն սեղանածածկի վրա։ Տիկնիկները մեկ միանում, մեկ բաժանվում են, մեկ իրար են դիպչում, մեկ կողքանց են անցնում։ Խնդիրն այն է, որ նրանք պար գան իրար կողքի, այլ ոչ թե իրարից փախչեն և սեղանից ընկնեն...
Սովորական շողիկը ձմեռվա իրիկուն էր ծառայում շատ ձեռնածությունների համար։ Որպեսզի «դռդռիկներ» սարքես, բավական էր ունենալ հերձան և պինդ քաթանե թել։ Երեխաներն իրենք էին սարքում «հոլը», որը կարող էր պտտվել, թվում էր, մի ողջ հավերժություն։
Տարածված էին խաբուսիկ խաղերը, խաղ-խաղարկությունները, ձեռնածությունները հանգույցով և մկրատով կամ հանգույցով և օղակով։ Ի վերջո, սպառված ֆանտազիան բոլորին պառկեցնում էր քնելու, բայց հաջորդ օրն անպայման ինչ-որ նոր բան էր հիշվում։ Օրինակ, «հավը», երբ հին մուշտակի կամ բամբակաբաճկոնի թևքերի մեջ խցկում էին մի ձեռքն ու ոտքը, իսկ մեջքի վրա կոճկում էին։ Այդպիսի «հավը» «ոտքի» էին կանգնեցնում, և ավելի ծիծաղելի ոչինչ չկար, քան այն, ոնց էր այն քայլում ու ընկնում։
Գարնանը հունձքի ժամանակ և ամռանը խոտհարքին պարտադիր իրենց համար ոտնացուպեր էին կտրում, սկզբում կարճ, հետո ավելի ու ավելի երկար։ Ոտնացուպերով քայլելը եղինջի և ջրի վրայով զարգացնում էր ուժը, տոկունությունը*։
Շատ ծիծաղելի տեսք ուներ գյուղական իծաշարուկը, բացարձակապես քաղաքայինից տարբերվող։ Խաղացողները տարերայնորեն հավաքվում էին փողոցում, գտնվում էր հոժարակամը, որն իր վրա էր վերցնում տհաճ պարտավորությունները։ Նա նստում էր ջրափոսի վրա։ Նրա գլխին հենց իր գլխարկի վրայից դասավորում էին բոլոր խաղացողների գլխածածկոցները։
Երբեմն բավական բարձր էր ստացվում, հարկ էր անշարժ նստել, որպեսզի ողջ այդ վերնակը չընկներ։ Այնուհետև ամենաառողջ, երկայնահասակ խաղացողը պիտի թափ հավաքեր ու թռչեր։ Ընդ որում, հիշվում էր ընկած գդակների քանակը։ Վերջինը թռչում էր ամենափոքրը, բայց այդ պահին նստածի գլխին կարող էր ոչ մի կամիլավկա չմնալ...
Մեղանչածները (գդակները վայր գցածները) հերթով չորեքթաթ կենում էին։ Հոժարակամին ձեռքերից և ոտքերից բռնած վերցնում էին չորս երեխա։ Տարուբերելով, ողջ ուժով հետույքով հետույքին էին խփում նրան, որը չորեքթաթ էր։ Այնքան հարվածներ էին հասցնում, որքան որ գդակ էր ընկել։ Հարվածները բացարձակապես անցավ ու անվտանգ էին, բայց ծիծաղը շատ էր։ Հարվածի ժամանակ նա, ով չորեքթաթ կեցած էր, շատ առաջ էր ձգվում։ Ամենածիծաղելին այն ժամանակ էր, երբ նա, հաստատվելով նախկին տեղում, շուրջբոլորն էր նայում՝ կամենալով իմանալ, թե ինչ է կատարվում ետևում։ Հարվածից առաջ նրա դեմքի արտահայտությունը փոխվում էր...
Դասական ռուսական ամառային խաղ էր Պուշկինի գովերգած «ճան» խաղը։ Այն սիրում էին միատեսակ թե՛ երեխաները, թե՛ դեռահասներն ու թե՛ պատանիները, իսկ ազատ ժամանակ դեմ չէին խաղալ և ամուսնացածները։ «Ճանը»՝ ոչխարի հոդերն ու հորթի ոսկորներն էին, որոնք մնում էին դոնդող եփելուց հետո, կոչվում էին նաև կոճ, վեգ։ Դրանք կուտակում էին, վաճառում և առնում էին, հենց դրանք էլ փոխանցվում էին ժառանգաբար կրտսեր երեխաներին։
Պուշկինյան «դիպուկ» ոսկորը այլ բան չէ, քան խոշոր ցլի ճանը։ Դրա մեջ անցք էին փորում և մեջն արճիճ էին լցնում։ Ավելի ուշ ոսկորը փոխարինեցին քարով, իսկ այնուհետև երկաթյա սալիկով, որը կոչվում էր «ծեծան» կամ «ձաղկիչ»։
Խաղագծի վրա մեկական «ճան» էին դնում, իսկ եթե խաղացողները քիչ էին, ապա և երկուական։
Գոյություն ուներ խաղի մի քանի տեսակ, բայց բոլոր տեսակների համար էլ անհրաժեշտ էին լավ աչքաչափի համակցումը, հմտությունն ու տոկունությունը։ Առաջինը խփում էր նա, որն ամենքից հեռու էր նետում ծեծանը ու այնտեղից, որտեղ այն ընկել էր։ Խաղի տեսակներից մեկում խաղագիծը դրվում էր, եթե գործածենք ռազմական տերմինաբանությունը, ոչ թե մեկական տողանով, այլ զորաշարում երկուականով։ Խաղագիծը տողանով դնում էին մեկ պատի մոտ կամ բաց վայրում, վերջին դեպքում հարվածի երկրորդ շարքը իրականացվում էր արդեն մյուս կողմից։
Եռամյա եկեղեցածխական դպրոցներում սովորում էին ոտանավորը.
Մարգագետնում, ճամփին մոտ
Երեխաներ են բազում,
Ճաները, ասես զորքը դաշտում
Շարք են կանգնել։
Ախ, Պավլունկային հավերժ երջանկություն,
Կրկին նա է առաջինը։
Եվ ինչ հարուստ, երկար է
Հիմա, եղբայրներ, ճանը։
Ոտանավորի շարունակությունն ու հեղինակին Անֆիսա Իվանովնան չմտաբերեց։
«Ճան» մեծահասակ խաղացողները տոն օրերի երկրպագուների մեծ ամբոխ էին հավաքում՝ կանանց, բարեկամների, հյուրերի...
«Ճան» խաղի հետ միայն մի խաղ կարող էր մրցել՝ «րյուխի», կամ գորոդոկ խաղը։ Դա նաև շատ գեղեցիկ խաղ է, միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը և օրինականացված է ժամանակակից սպորտային մրցումների պաշտոնական ցուցակում։
Խաղերն ու ժողովրդական զվարճանքները դժվար է առանձնացնել և զատել ինչ-որ առանձին մի բանի, ներփակ, թեև այդ ամենը գոյություն ուներ ինքնավար, առանձին և հստակորեն սահմանազատված էր։
Այդտեղ է հենց ժողովրդական գեղագիտության պարադոքսալությունը։
Ի՞նչ բան է գյուղական ճոճանակը։ Արդյոք հնարավո՞ր է բնութագրել, որոշել գլխավորը դրանում։ Կարելի է, իհարկե... բայց այդ նկարագրությունը, միևնույն է, կլինի դատարկ և անհետաքրքիր, եթե ընթերցողը չգիտի ինչ է գարունը, լողալու շաբաթը, գյուղական տոնը և այլն և այլն։
Ի դեպ, ճոճանակը՝ Հարավում կլոր և հասարակ է (ճոճանակային)՝ վաղուց ի վեր լայնորեն տարածված։ Այ դրա կողքին էին տնական իրարանցման մեջ, զվարթ մոռացկոտության մեջ որոշ ընդհանուր խաղեր աննկատ լցվում երաժշտական բովանդակությամբ, ռիթմիկ էին դառնում, հագենում էին մեղեդիներով և ձեռք էին բերում խմբապարի հատկանիշներ։
Երեխան արդեն երեխա չի, այլ դեռահաս, եթե նա դեռևս խաղում է, բայց խաղում է, արդեն շուրջպարում, այլ սեռի դեռահասի հետ։ Այդպիսի խաղն արդեն խաղ չի, այլ ինչ-որ այլ բան։
Երկար, շատ երկար բաժանումը խաղից նորմալ մարդու մոտ... Միայն կոտրված, կարծրացած, վաղաժամ ծերացած, չար կամ լիովին աստվածային կայծը կորցրած մարդն է կորցնում պահանջն առ խաղը, կատակը, զվարճանքը։
Հմայություն
Բառ, որը «մախաթի ծայրից, սրած կացնից էլ սուր է», որից «ընկերուհիներով երկար չես նստի, շոգեբաղնիք չես անի», որը «թթվի վրայից չես խմի, անալիի վրայից կուլ չես տա». այդպիսի խոսքն իսկապես զորեղ ուժ ուներ։ Այն պաշտպանում էր ոչ միայն ատամնացավից, այլ նաև թռչող նետից, կռածո և չկռածո երկաթից, և կապույտ պողպատից, և կարմիրից ու սպիտակից, և շիկացած նետից, և կարմիր պղնձից, և մետաղալարից, և ամենայն գազանից և ոսկորներից նրա, և ամենայն ծառից, ռուսական և անդրծովյան, և ամենայն թռչնի փետուրից, անտառում և դաշտում, և մարդկային ամեն տեսակի ցեղից**, ռուս և թաթար, և չերեմիսյան և լիտվական, և գերմանական և բոլոր պիղծ ելենյան ցեղերից, և թշնամիներից, և ախոյաններից»։
Շատ նզովքներ և հմայախոսություններ ավելի ուշ ժամանակներում դարձան աղոթքներ, քրիստոնեական կրոնական եզրաբանությունը կից է այնտեղ հեթանոսականին։ «Պահպանիր Տիրոջ խաչը, և ողորմա ինձ, պահիր, պահպանիր և իմ ընկերներին նվիրական, և կընթանա նետը, փակելով ծառի մեջ, և փետուրով թռչնի մեջ, իսկ թռչունն առ երկինք, իսկ սոսինձը ձկան մեջ, իսկ ձուկը ծովում, իսկ երկաթն ու կապարը, նետիր մայր հողի վրա, Տիրոջ ծառա (ոմն մեկը), և իմ խորհրդակից ընկերներից դումայական և համերաշխ։ Ամեն, ամեն, ամեն»։
Բայց «ամենով սատանային չես ծեծի», ասում է ասացվածքը, և բառը պահպանում էր այդուհանդերձ, երևի, այլ զենքի հետ միատեղ... Հմայիլներ արտաբերելիս մարդն ամրապնդում էր հավատն առ սկսված գործի հաջողությունը, իր մեջ արթնաց-
նում էր հոգեկան ուժերը, տրամադրվում էր որոշակի ներդաշնության։ Որսորդական հմայախոսությունը չար մարդու դեմ, որ գրառել է Ն. Ա. Իվանիցկին, ասում է. «Կելնեմ օրհնելով, կգնամ խաչակնքվելով հյուղակից դեպի դուռը, դռնից առ դարպասները, դեպ մաքուր դաշտը, մթին խանդակներից անդին, առ թավախիտ անտառները, խաղաղ ճահիճները, քուրջերը, բարձր լեռները, ես անտառներում բարի գազանին կխփեմ, սկյուռին, ճագարին, աղվեսին, դաշտամկներին և խայտաճամուկավոր գազանիկներին, գայլերին և արջերին։ Կապուտակ ծովերում, լճերում և գետերում սագերին, կարապներին և գորշ բադերին։ Որ մի չար մարդն իմ դեմ չարություն ունենա, ապա այդպիսի չար մարդը կապուտակ ծովի ափից ավազ քերի, ջուր խմի, անտառում անտառ համրի և եղվնաբույսերի և կաղամախու, գարու մղեղը աչքերում մաշեք, խճավազային քարը ատամներով կրծեք։ Ինչպես Աստծո բարեգթությունը հառնում է մրրիկում և թուխպ եղանակին, այդպես էլ և այն անվեհեր մարդու ոսկորներն ու հոդերը կջարդրտվեին։
Եվ ինչպես ըստ Աստծո բարեգթության ամպրոպը ճայթում և թռչում է սատանայի ետևից, այդպես էլ նույնպիսի նետը կընկներ չար մարդու վրա։ Եղեք, իմ խոսքեր, ամուր և դիպուկ»։
Գոյություն ունեին բավականաչափ հմայիլներ և դյութանքներ հրդեհից, անասուն-
ների տկարություններից, նախաշեմային և ետշեմային, հովվական, ինչպես նաև անիրավ դատավորներից և քաշքշուկաստեղծներից։ Ինչպես տեսնում ենք որսորդական և ռազմական հմայիլներից, հին տարիներին տղամարդիկ կանանց հետ հավասար օգտվում էին հմայախոսություններից, ավելի ուշ հմայախոսությունը դարձավ բացառապես կանացի արտոնություն։
Ըստ երևույթին հմայիլների ներգործությունը ունեցել է հոգեկան հիմք, ինչ որ և այժմյան հիպնոսը, ինքնաներշնչանքը։
Բազում կենցաղային առօրյա հմայախոսություններ ծնվել են անմիջականորեն այս կամ այն գործողությունից առաջ։ Նստելով, օրինակ, կով կթելու, տանտիրուհին շշնջում կամ ասում էր կիսաձայն, որպեսզի միայն կովը լսեր․«Կկթեմ ես քեզ, Աստծո ծառա Կատերինա, կթում եմ, Երփներանգիկ-նանի, դու կեցիր կանգնած, կթիր կթելով, կանգնիր բարձր լեռան պես, հոսեցրու կաթը խորունկ գետակի պես, կեցիր, մի շարժվիր, պոչդ մի թափահարիր, ոտնափոխ մի արա»։
Հանելուկները
Ձմեռային երեկոներին, առանց պար բռնելու զրույցներում, հանելուկները լավ նեցուկ են խաղերում և զվարճանքներում։ Դեռահասներն ու երեխաները զվարճանում էին այդ բանով ցանկացած ժամանակ՝ ստիպելով դրան և մեծահասակներին, որոնք ավելի շատ հանելուկներ գիտեին։ Ընդ որում հանելուկների իմաստն ավելի շուտ հենց գուշակություն անելու մեջ էր, գուշակելը պարտադիր չէր։ Բոլորին հայտնի հանելուկ լուծելը անհետաքրքիր է, իսկ անհայտը կամ հենց նոր հորինածը գուշակելն արդեն դժվար է։ Այդ պատճառով գուշակողը, ծայրեիծայր հետաքրքրասիրությունը բորբոքելով, սովորաբար ինքն էր պատասխան տալիս։ Եվ իսկապես փորձիր գուշակել՝ ով ում հետ է խոսում այսպիսի, օրինակ, հանելուկում. «Ճուտ է և նենգադավ, ո՞ւր վազեց։ Խուզված և սափրած է, քո բանը չի»։ Նույնիսկ ամենաըմբռնողը մեկից չի պատկերացնի վտակը, որ գալարվում է հնձած մարգագետնով սեղմված դաշտի ջրով։ Հարցին. «Ի՞նչն է անտառից բարձր, մազից բարակ», արդեն հեշտ է պատասխանել, քանի որ խոսքը բնության մասին է։ Քամին ջրից անբաժան է նույնիսկ հեքիաթներում։ Ըստ զուգահեռի դժվար չէ գլխի ընկնել «ինչ ճանապարհով են կես տարի քայլում, կես տարի ընթանում»։
Հիշելով գետակի մասին՝ անպայման կհիշես և սառցանցքը. «Կլոր լուսամուտում ցերեկը ապակին ջարդած է, գիշերը կրկին անվնաս»։ Եվ եթե այդ ամենից հետո հարցնես. «Իսկ ի՞նչն է արմատն իր վերաճում», գուցե, և կգտնվի այնպիսի սրամիտ մեկը, որը գլխի կընկնի, որ դա սառցալեզվակն է։
«Իսկ ո՞ր խոտը կույրն էլ գիտի»՝ կհարցնի տատը թոռանը, նախապես իմանալով, որ որոշ ժամանակ անց կհնչի հիացական ճիչը. «Եղինջը»։ Հանելուկն աքլորի մասին՝ «Ծնվել է երկու անգամ, ոչ մի անգամ չի խաչակնքվել, բայց աշխարհի երեսին առաջին երգիչն է»՝ կարող էր ստիպել մեծահասակ մարդու երևակայությանն աշխատել։ Այնպիսի հանելուկը, ինչպես. «Ընդմեջ կովի և մեկ էլ ընդմեջ կեչու խոզը վուշ է քարշ տալիս», կարող էր ծնվել միայն մասնագիտական, մեր դեպքում՝ կոշկակարական միջավայրում։ «Երկու եղբայր մի գոտով են գոտեվորված» հանելուկը՝ իմաստ ունի միայն ռուսական Հարավում, որտեղ ցանկապատի հիմքում, ողկույզով պատված, երկու ցից է։
Որոշ հանելուկներ հնչում են ասացվածքներվ, և ընդհակառակը, շատ ասացվածքներ կարող են գործածվել որպես հանելուկներ։
Տարածված էին նաև երկիմաստ հանելուկները, ըստ հնչեղության համարյա անպատկառ։ Անպատկառ ձևն այդպիսի հանելուկներում ասես թե մեղմանում էր բարոյապես լիարժեք իմաստով։
Կատակային հանելուկները («Նստած է կատուն պատուհանի գոգին, և պոչը կատվի պոչի պես է, բայց կատու չի») փոխարինվում էին բառահանելուկների թվերով խնդիրների հանելուկներով։
«Թռչում էին դաշտի թռչունները, և հարկ է նրանց նստել ու կտցել։ Եթե նրանք երկուսով նստեն երկու սոճու վրա, մի սոճին կմնա, իսկ եթե մեկական, ապա մի դաշտաթռչունը թաքնվելու տեղ չի ունենա։ Որքա՞ն էր թռչում թռչունը և որքա՞ն կեչի էր կանգնած»։ Ժողովրդական հեքիաթների պերսոնաժները նույնպես հաճախ միմյանց հանելուկներ էին գուշակում։
* «Բոլոր գյուղական խաղերը եւ զվարճանքները իսկապես ինքնագործ էին... Հին գյուղում նախաձեռնությունն
ու կազմակերպիչները հայտնվում էին հենց գյուղում։ Որոշ դեպքերում զվարճանքների համար պահանջվում
էր ոչ քիչ նյութական միջոցներ հավաքել, մեծ աշխատանք վատնել, ինչպես ճոճանակ կառուցելիս։ Եվ այդ
ամենն արվում էր միայն ինքնագործ նախաձեռնությունների վրա։ Իսկ կառույցները մանկական զվարճանք
ների համար անում էին իրենք դեռահասները։ Օրինակ՝ արհեստական ձնային լեռ միշտ պատրաստում էին
հենց երեխաները։ Իսկ աշխատանքը քիչ չէր, միայն տասնյակ խորանարդ մետր ձյուն էին շաղ տալիս եւ մի
քանի տասնյակ դույլ էլ ջուր էին լցնում։ Խաղերի եւ զվարճանքների համար նախատեսված ողջ գույքը ինքնա
գործ էր։ Ռեզինե գնդակները լապտայի համար հայտնվեցին միայն 20-ական թվականներին, իսկ մինչ այդ
խաղում էին ինքնահեններով։ Քրջերից, իսկ ավելի լավ է կաշվից, շատ ճարտարորեն հոծ առաձիգ գնդակներ
էին կարվում»։ (Ընթերցող Ա. Մ. Կրենդելյովի նամակից)։
** Անհասկանալի խոսք։ Նկատի է առնվում ոչ այն է երկաթաքարը, ոչ այն է արյունը։