Լքում են հավքերդ քեզ, երկի՛ր...
* * *
Լքում են հավքերդ քեզ, երկի՛ր։
Հեռանում են զենիթ։
Ամայացող երկինք
ձգված լարն է զնգում քո ձենից։
Այնուհետ, անցած խռռոցային բասի,
փոփոխվում սպիտակ ժխորի։
Նրանց ձայներով, ով զոհվեց երկնային դասում,
դու չես ջերմանա։ Լոկ միտքն է խորին
խփվում պատեպատ ու ստում բարձրագոչ՝
մի ելք փնտրելով գողավարի
նրանում, որ պոետաց շքախումբն ինքնակոչ
ինչ-որ բան համատեղ կարարի։
Լքում են հավքերդ քեզ, երկի՛ր։
Հեռանում են զենիթ։
Ամայացող երկինք
ձգված լարն է զնգում քո ձենից։
Այնուհետ, անցած խռռոցային բասի,
փոփոխվում սպիտակ ժխորի։
Նրանց ձայներով, ով զոհվեց երկնային դասում,
դու չես ջերմանա։ Լոկ միտքն է խորին
խփվում պատեպատ ու ստում բարձրագոչ՝
մի ելք փնտրելով գողավարի
նրանում, որ պոետաց շքախումբն ինքնակոչ
ինչ-որ բան համատեղ կարարի։





