Հոգատար մաշկի տակ պրկվում էր երկայնակի ջիղը...
* * *
Հոգատար մաշկի տակ պրկվում էր երկայնակի ջիղը,
Օրացույցներին ամսի երկուսն էր դրոշմվում արդեն:
Մթին մուտքի մոտ ասացին՝ «Կյանքն այս սիրո մասին է»,
Եվ իմաստնացած մարմինս իմ մեջ աճում էր թեթեւ:
Անփորձ արյունն էր եռում քմահաճ նորածնի մեջ,
Ու երբ գործնական ինչ-որ բառ ասաց տատմերը հմուտ,
Ես ողջունեցի սկսվող օրը մարմնով իմ խեղճ,
Ինչպես գավառից եկածն է Կուրսկի կայարան մտնում:
Պատերազմական ավերակներից հառնում էր նորը,
Ու ժամապահն էր հսկում Նեւայից մինչեւ Բալկաններ,
Անդրանիկության գնով առնված գուշակի ձայնով
Ի՞նչ էի փնտրում ընդմիշտ խլացած այդ երկրում անվերջ:
Եվ անտառային դրախտի մի նոր մարգարե որպես՝
Ես անցնում էին քաղաքից քաղաք ու հալածելով
Ձաղկում ատելի բառը ու քշում կրկին ասպարեզ՝
Այդպես ինձ համար վրեժ լուծելով:
Աշխարհն անիվ է, բայց անվագոտուն կապած ձեռքերով,
Ու կյանքը սիրո մասին է — աստղ՝ լքված ջրհորում:
Ես ո՞ւմ համար եմ եւ ո՞ւմ եմ ճչում այս կայարանում,
Ուր հարյուրավոր գնացքներ են դեռ խենթացած գոռում: