Նա համարյա գայլ էր, համարյա ծովային...

Նա համարյա գայլ էր, համարյա ծովային: Նույն տանն էր ապրում ինձ ու նէրա հետ, ու հաշտվել էինք դրան, քանի որ խոսքը աշխարհի մասին չէր, այլ՝ սիրո աշխարհիկ:

Որդիներ ունեին: Կինն իմ տարիքին էր, բայց ինչ-որ բանից ծերացած: Իմ հոգսը իսպառ նրան տրվելն էր: Նէ չէր առարկում. իմաստուն է նա, և արևելյան հեքիաթներով է գլուխը լցրել, և ամենահեզ պոզավորն է նէ բոլոր լռակյաց գառներից հիմա: Հիշո՞ւմ ես, Ով էլ լինես վերևում, ոնց հանդիպեցինք: Քո հսկումի տակ իսպառ փչացած՝ այսուհետ փեշը քաշած ոտքերիս, թշվառ, երբ սեր չէ, ու հաշմ, երբ՝ առանց համաձայնության, անվերջ նահանջող, բայց ասես կանչող բոլոր բույրերով՝ ես փորձված գայլին թակարդ գցեցի: Եվ այդպես կպա-մնացի, ինչպես հներն են ասում...

Երկիրն ապրում էր մեծ կայարանում լռված կնկա պես. տոմսը՝ գրպանում, վտիտ կապոցով, սակայն գնացքը չի գալիս երբեք: Ու մենք թռչում ենք ջերմաջեռի մեջ: Ես օրինական երրորդին էի կրում ու թաքուն ափիս մեջ լալիս: Եվ մայրածառի հոտով ներծծված, ալիքով աղի, Չիտայի օդով՝ նորից ու նորից դառնում նէրա տուն՝ պահեստային ու երջանիկ կնկա խոզախարանով:

Քսան տարի նրանց չէի հիշել: Չքացան ամբողջ ընտանիքով, երբ նա ինձ վարժել էր այն ամենին, որ պահեստայինը պիտի իմանա: