Երկինքը ադամանդների մեջ
Գրական պատմվածք(1) Հ. Գ.-ով,
Բաղկացած է երեսուներեք ծանոթագրություններից
Թարգմանությունը բառարանի հետ՝ հեղինակի բարձր դասարանցիների համար է:
M-me Ռ. Օ. Արոմատը, ժանեկավոր թաշկինակը հպելով աջ աչքի խոնավ ձախ անկյանը, հընթացս կշտամբում էր ինձ, որ ես լքել եմ նրան ուղիղ երեսուներեք տարի առաջ, երբ երկուսս էլ բնակիչներն էինք Կ. քաղաքի, որը կանգնած է սիբիրյան մեծ Ե. գետի ափին, որը թափվում է Սառուցյալ օվկիանոսը:
— Ինչպե՞ս այն ժամանակ չհասկացա, որ սրիկա ես, — դատավճիռ էր կարդում նա:
— Միայն սրիկան կարող էր ինձ ուղարկել այդքան լկտի հրաժեշտի նամակ առանց հետադարձ հասցեի: Եվ սիրային նամակում՝ «պատասխանի համար դրոշմանիշը կցված է»:
— Դե... գիտես, դրանք աղջկական հորմոններ են: Դու շինվել էիր ուզում, ես, իհարկե, նույնպես, իսկ ինչո՞ւ չէ որ: Ասենք, դու էլ պակասը չէիր, ինչո՞ւ էիր սենյակս կենդանի աքլոր գցել, — հաշտ ու խաղաղ հակաճառում էի ես՝ համբերատար սպասելով՝ երբ կանցնի այս նոր ռուս տիկնոջ րոպեական մինորն, ու նա կրկին կդառնա զվարթ, անմիջական ու եռանդով լի:
Բանն այն է, որ մենք արդեն մի թեթև խմել ենք Ռոզալյա Օսիպովնայի բարի «Ռուսական ստանդարտ» թանկանոց(3) օղուց: Նա օղին խառնում էր նարնջի հյութի հետ, բյուրեղապակյա գավաթում էլ ուղիղ երկու կտոր սառույց գցեց, այդպես նրան, երևում է, Ամերիկայում են սովորեցրել: Իսկ ես պարզապես տնկեցրի(4) կես բաժակը թթու դրած վարունգի հետ:
Ռոզալյա Օսիպովնա Արոմատը այս տարիների ընթացքում վերջապես տիրապետել է վարունգ թթու դնելու արվեստին, իսկ նախկինում ոչինչ անել չգիտեր` շինվելուց ու փողի համար սիբիրյան ստորգետնյա լճերով կարստային քարանձավներում աքվալանգով լող տալուց բացի: Այն օրերին Ռոզալյա Օսիպովնան ուղղափառ կոմերիտուհի, սպորտսմենուհի և լողորդուհի էր: Անունը չի փոխել՝ Ռոզա էր և է, բայց ազգանունը ուրիշ էր, իսկ ինչ՝ հիմա ոչ մի կերպ չէի կարողանում հիշել: Ոչ այն է՝ Կուկուշկինա, ոչ այն է՝ Խրիստանյուկ(5): Թուլացել է հիշողությունս՝ սկլերոզ, աղերի կուտակում, պադագրա, բարձր ճնշում, գաստրիտ, պրոստատիտ, ծայրիդ(6):
Փոշոտ ճանապարհ.
Քիչ էն կողմ՝ թփեր,
Սպասիր, ու շուտով
Դու հանգիստ կառնես, — անպատեհ երգեցի ես:
— Ինչ-ի՞նչ...— զարմացավ Ռոզալյա Օսիպովնան:
— Բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի միտքն է(7), որը նա, իր հերթին, փոխառել է Գյոթեից, թե Հայնեից: Խայնրիխ Խայնեից(8): Ռուս բանաստեղծ Լերմոնտովը ծագումով շոտլանդացի էր, իսկ գերմանացի Խայնեն՝ հրեա: Պուշկինը եթովպացի էր, Տուրգենևը՝ թաթար, Լեսկովը՝ անգլիացի, Դոստոևսկին՝ լեհ, Չեխովը, բնականաբար, չեխ: Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք, — բացատրեցի ես:
— Իսկ դու՝ դո՞ւ ով ես, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, — անցավ ուշադիր ինձ զննելուն:
— Ե՞ս: Մեծ գործերի ընդունակ հասարակ ռուս ինտելեկտուալ տղա: Մասնավորապես կարող եմ գլխավորել որևէ նոր լաքապատ ամսագրի մշակույթի բաժինը: Առանց քաղաքականության, գովազդի չափավոր քանակությամբ ու պոռնոգրաֆիային սահմանակից էրոտիկայով: Ամիսը 2500 դոլար հաստիքով:
— Իսկ սա տեսե՞լ ես, — նա անվայելուչ, բայց գեղեցիկ ու թեթևակի գրգռիչ շարժում արեց:
Պիտի ասեմ, որ տարիները նրան քիչ են փոխել: Այ թե ինչ է նշանակում ջահել օրերից սպորտով զբաղվել, իսկ հետագայում ճիշտ կենսակերպ վարել, օրինակ՝ ճիշտ սնվել: Նախկինի պես նիհարակազմ, սլացիկ, փիսիկային(9): Մի խոսքով՝ կատու:
Նրա հայրը՝ Օսիպ Պանխասովիչ Արոմատը, ծնվել էր Վիտեբսկում՝ հրուշակագործի աղքատ ընտանիքում: Անգրագետ մեկը, որն ամեն ինչի հասել էր իր խելքով: Կաթիլ առ կաթիլ իրենից դուրս էր մղել ստրուկին, դարձել հեղափոխական, գիտեր Մարկ Շագալին, ծառայել էր Չեկայում, որտեղ համոզիչ կարիերա էր արել և անպայման կթաղ-
վեր Մոսկվա քաղաքի Նովոդևիչյան գերեզմանատանը, ասենք, Խրուշչևի կամ Կագանովիչի կողքին, եթե 1950 թվականին կոսմոպոլիտիզմի դեմ մղած թեժ պայքարում չգնդակահարվեր իր իսկ գործընկերների կողմից:
Մայրը՝ Նադեժդան՝ Կուկուշկինա թե Խրիստանյուկ ազգանունով, նույնպես քաղքենիներից էր, նույնպես՝ հեղափոխական: Բայց նրան հեղափոխության մեջ մտցրեց սերը:
Բանն այն է, որ նա մոսկվացի անառակ վաճառական-դեկադենտի աղախինն էր, տերը բարեկամություն էր անում Մաքսիմ Գորկու հետ, երբեմն քեֆը լավ՝ փողով օգնում էր հեղափոխությանը, բարձրագեղարվեստ Ստանիսլավսկու հովանավորն էր, բայց Մալայա Դմիտրովկա փողոցի իր վիթխարի պալատում ահավոր փնթի էր ապրում՝ և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Ոչ մի փեշ բաց չթողնելով՝ միաժամանակ հպարտանում էր, որ այն ժամանակվա ռուս աշխատավոր ու քրեական ժողովրդի ծանր ճակատագիրը գովերգելու համար Սախալին կատարելիք հայտնի ուղևորությունից առաջ Չեխովը հենց այդ տանն է կանգ առել: Նա աղախնուն էլ է փորձել ձեռք գցել, ծածուկ հետևել է նրան լոգարանում, այդպես էլ չհասկանալով՝ նա ինչո՛ւ իրեն չի տալիս, թեև այդ հասարակ սեռական գործողության համար վատ փողեր չի առաջարկում: Փողից և օղուց հիմարացած բուրժույը(10) այդպես էլ չհասկացավ, որ աշխարհում ոչ միայն տռփանք կա, այլև իսկական սեր: Նա ընդամենը արհամարհական կքրքջար, եթե իմանար, որ իր աղախին Նադյան սիրահարվել է խավարասերներ ու փայտոջիլներ ոչնչացնողին, որոնք վխտում էին նրա կեղտոտ տանը, ինչի պատ-
ճառով տերմինատորին(11) կանոնավոր կանչում էին, ու դրանից էլ սեր բռնկվեց: Ժամանակն անցնում էր, վաճառականի տանը անընդմեջ նվագում էր մեխանիկական դաշնամուրը, աղմկոտ էր, ուրախ, բայց չկար իսկական երջանկություն, և վաճառականը կախվեց Նիցցա քաղաքում (կամ բոլշևիկները կախեցին, նման վարկած էլ կա): Կախվեց՝ իրենից հետո թողնելով տարօրինակ գրություն՝ մեջբերում իր ընկեր Մաքսիմի պատանեկան գրամոլական բանաստեղծությունից. «Մնաս բարով, ես բարձրաց-
րի առագաստներն ու հառաչանքով կանգնեցի ղեկին»: Բայց նա դեռ ողջ էր այն ժամանակ, երբ աղախին Նադյան մի անգամ, սեքսից հետո շունչը ետ բերելով, հանկարծ տոգորվեց պրոլետարական անհանդուրժողությամբ և որպես հետևանք փոքրիկ խավարաջարդիչ Օսյային առաջարկեց. «Արի էդ ճարպոտ կռտած խոզին թույնենք դախազ(12) զոոկումարինով(13), էսօր իր համար դոնդող են եփելու, ու ես կկարողանամ թույնը, ինչքան պետք է, մեջը լցնել»: Ընդհատակյա մարտիկ և ապագա չեկիստ Օսիպ Արոմատը խստորեն օրորեց գլուխը. «Չէ, Նադյուշա, հեղափոխություն պետք է անել
մաքուր ձեռքերով: Կարծում եմ՝ էդ սողունը շուտով կսատկի: Իսկ եթե ինքը չսատկի, կդատապարտվի ոչնչացման, ինչպես ցանկացածը շահագործող դասակարգից»:
Փաստորեն, այդպես էլ եղավ:
— Տե՛ս է, իսկ դու լիովին պաշտպանված ես աշխարհի տագնապներից ու հոգսերից: Կոմունիզմը փլուզվեց, ԽՍՀՄ-ը քանդեցին, ահաբեկիչներն ամեն օր մեզ պայթեցնում են՝ յաները տված(14) ձախ ինտելեկտուալների լիակատար հավանությամբ: Իսկ դու ավելի ես գեղեցկացել: Նախկինում, խոստովանեմ՝ մի քիչ վախենալու էիր ակնոցով... Հիմա կոնտակտային լինզա՞ ես դնում, — հարցրի ես:
— Հա, — կարճ կտրեց՝ իր միտքը որոճալով:
Հետվերակառուցման շրջանում(15) Ռոզալյա Օսիպովնան հասցրեց ապրել Իսրայելում, Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, բայց ոչ մի տեղ դուրը չեկավ, ու հիմա վերադարձել է ջերմորեն սիրելի հայրենիքը որպես այրին հանրահայտ ռուս-ֆրանսիացի ավանգարդիստի, ում ժամանակին ԽՍՀՄ-ից դուրս հանեց Արևմուտք՝ նախապես իրեն վերադարձնելով նախասկզբնական ազգանունն ու պնդաճակատ բոլշևիկներին ապացուցելով, որ ինքը՝ նախկին Կուկուշկինա (կամ Խրիստանյուկ), իսկ այժմ՝ սիոնիստուհի Արոմատ, իր պատմական հայրենիքն արտագաղթելու իրավունքն ունի: Նա մասնակցել է բողոքի ցույցերի, պիկետների, իշխանությունների երեսն ի վեր երգել է «Զօր ու գիշեր կրկնելուց չեմ հոգնի՝ բա՛ց թող իմ ժողովրդին»(16): «Սովոկում»(17) նկարչին, բնականաբար, չընդունեցին ու չճանաչեցին, նա երկու անգամ հոգեբուժարան ընկավ, թեև չար լեզուներն ասում էին, թե՝ ոչ անհիմն:
Նա մե՜ծ էքսցենտրիկ էր: Ամուսնական առաջին գիշերը կարգադրել էր սավանների փոխարեն խնջույքի սեղանի կեղտոտ սփռոցները փռել, իսկ մահվանից շատ առաջ Բեր-լեզ-Ալպ հնագույն քաղաքի իր շքեղ վիլլայում ամեն օր՝ ճաշելիս, վախեցնում էր, որ վանք կմտնի, կինն արտասվում էր, ու նաև վախենում, որ կիսախելագարն այդ վանքին կկտակի իր մեծ փողերը: Երբեմն Ռոզալյա Օսիպովնան մտածում էր, որ նա, միանգամայն հնարավոր է, լատենտ միասեռական է, ու դրանից ավելի դառն էր արտասվում: Աշխարհում ամեն ինչ ավարտ ունի: Հիմա նրա գործերը միլիոններ արժեն, իսկ Ռոզալյան կրկին տանն է: Բարև՛, հետադա՛րձ(18), հայրենիք: Բարև՛, սիրելի՛ մայրաքաղաք Մոսկվա:
— Բայց և այնպես, այն ժամանակ ինչո՞ւ չամուսնացար ինձ հետ, — շիտակ ու չարացած հարցրեց Ռոզալյա Օսիպովնան:
— Դե պատկերացրու, չէ՞ որ հիմա ինքնուրույն ես ու ոչ մեկի կարիքը չունես: Դե, կլիներ մի բանաստեղծական նշանդրեք, իսկ հետո՝ ի՜նչ հիմարներ են, ինչքա՛ն մանուկ են...— փորձեցի սրամտել:
— Ի՞նչ մանուկ, — չհասկացավ Ռոզալյա Օսիպովնան:
— Դե, պատկերավոր ասած՝ ես ու դու:
— Իսկ հիմա՞րը...
— Էլի ես ու դու:
Ռոզալյա Օսիպովնան քմծիծաղեց ու դանդաղ ներս քաշեց «Վոգի» սիգարետի մենթոլային ծուխը:
— Չէ, քո նմանների մասին է ռուսական ասացվածքը՝ «Հիմարից հիմար է, իսկ օճառ չի ուտի»:
— Վերջերս դրա ուրիշ տարբերակն իմացա. «Կույրից կույր է, իսկ օճառ չի ուտի»:
— Դե, դրա համար եմ ասում, որ սրիկայի մեկն ես: Դու լավ գիտեիր, որ ես դաստիարակվել էի «ժողովրդի թշնամիների» երեխաների մանկատանը,որտեղ բոլորն էին ինձ ծաղրում: Նույնիսկ Տրախտենբաուեր ազգանունով գաճաճ դպրոցականը՝ կարդացած տականքը՝ ճապոնական լրտեսի(19) զավակը, կանխագուշակում էր, որ երբեք չեմ ամուսնանա: Ես հաճախ էի տառապում փորլուծությունից, և այդ ժամանակ նա ծամածռվելով, ինչ-որ տեղից մեջբերում էր. «օրիորդին «գերչակի յուղ» անունը կպցրին(20) ու էդ պատճառով նա չամուսնացավ»: Իսկ դու, այնուամենայնիվ, այնպես ստոր վարվեցիր ինձ հետ. կորար անհայտ ուղղությամբ: Ի՛նչ դաժան են ռուս-
ները, ու դու՝ նրանց թվում: Ճիշտ է, որ չեչենները պայթեցնում են ձեզ:
— Քածի՛ մեկը, — բոռացի ես: — Ճիշտ են մեզ պայթեցնո՞ւմ: Իսկ Իսրայելո՞ւմ, իսկ Իսպանիայո՞ւմ, իսկ World Trade Center-ո՞ւմ, իսկ «Նորդ-Օստո՞ւմ», իսկ որ աշակերտներին ահաբեկիչները գնդակահարեցին Հյուսիսային Օսիայո՞ւմ: Քո կարծիքով, Տրախտենբաուերը ռո՞ւս էր: Օս երեխաներն է՞լ ռուս էին: Օրինակ, հայրական կողմից նախնիներս կետ են: Այդպիսի ազգություն գիտե՞ս: Կետերը կամ ենիսեյան օստյակները, Սիբիրի ամենաբնիկները. մենք ամերիկյան հնդկացիներից շատ էինք, նրանց հետ ազգակցական կապ ունենք, իսկ հիմա 1204 մարդ է մնացել՝ ինձ ներառյալ: Հա, ժամանակին ապուշ էի, բայց հիմա խելքի եմ եկել ու այն կարծիքին եմ, որ Ռուսաստանում ռուսներ են կա՛մ բոլորը, կա՛մ ոչ մեկը, և որ բոլոր բանական մարդիկ պետք է խաղաղ ապրեն, եթե ընդհանրապես ուզում են ապրել, ոչ թե ակնթարթի մեջ սատկեն հանուն իրենց իդեալների:
— Մի՛ զայրանա, թանկագի՛նս, — նա կոշտ մատով մեղմորեն հպվեց այրվող ականջիս: — Ես դեռ Ահմեդ Զակաևի հովանավորուհի Վանեսսա Ռեդգրեյվը չեմ: Խոստովանում եմ՝ սխալ էի, և Աստված ինձ կպատժի դրա համար: Ների՛ր, բայց ինչ չի ասի կինը զայրույթի պահին: Իսկ ես եղել ու մնում եմ կին, — ցուցադրաբար շեշտեց նա:
— Ո՞վ է վիճում, — մռթմռթացի ես: — Միայն թե հարևանս՝ հարբեցող-կոշկակար Լազար Պաֆնուտիչը, զայրույթի պահին միշտ ոռնում էր, երբ կինը ձեռքից վերցնում էր ռոճիկը(21): «Երբ ամուսնացա, ես ղզիկ դարձա»: Իսկ ես ղզիկ(22) չդարձա: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ:
— Դե, ասա՝ ինչու, եթե, իհարկե, դրանում այդքան վստահ ես, — ժպտաց նա:
— Ինչո՞ւմ:
— Որ կնիկ չես դարձել: Ախր քո հիստերիկության մեխանիզմը տիպիկ կանացի է, մի՛ վիճիր, այս տարիներին լավ հոգեբան եմ դարձել:
— Քո փողերով ամեն ինչի լավն էլ կարելի է դառնալ, — կոպտեցի: — Ես կնիկ չդարձա, որովհետև չամուսնացա քեզ հետ: Ի դեպ, հիմա էլ ամուսնացած չեմ:
— Դե, ամուսնացած չես միայն այն պատճառով, որ վերջին կինդ քեզ վերջապես տնից վռնդեց, չուզեց դիմանալ անտանելի բնավորությանդ: Դու չմտածես, բնական է, որ քո մասին տեղեկություն եմ հավաքել, որպես իմ ենթադրյալ ծառայողի:
— Այո՜, դուք շատ արագ կապիտալիստներից սովորեցիք նեղել աշխատավոր ժողովրդին(23), — ասացի ես:
— «Մենք»՝ ո՞վ:
— Նոր ռուսներդ:
— Բայց չէ՞ որ ես հրեուհի եմ, — ծիծաղեց նա:
— Մեկը մյուսին չի խանգարում, — մռայլ արձագանքեցի ես:
— Որովհետև մեր խոսակցությունը մտավ փակուղի, և իմ գործերն էլ վատ էին:
«Անօրինական բռնադատված»(24) հին բոլշևիկների ուշացած երեխա(25): Որբ: Կոմերիտուհի: Աքվալանգով հացի փող վաստակող սէլֆմեյդվում են(26): Այլախոհ: Էմիգրանտ: Հարուստ: Այն օրերին ի՜նչ ուրախ ու կուլտուրական էինք շինվում, երբ երկուսս էլ ապրում էինք Կ. քաղաքում, որը կանգնած է սիբիրյան մեծ Ե. գետի վրա, որ թափվում է Սառուցյալ օվկիանոսը: Երկուսս ապրում էինք: Նա՝ մանկավարժական ինստիտուտի հանրակացարանում, ես՝ հսկայական գրադարանով տաք բնակարանում: Գրադարանն ինձ էր հասել բարեկեցիկ խորհրդային ծնողներիցս՝ տեղաբնիկներից, որոնք ամբողջ կյանքում ամեն ինչից վախենում էին ու միայն օրորում էին սպիտակահեր գլուխները՝ լսելով պատանեկան իմ խռովարար ելույթները. «Քիչ դուրս տուր, թե չէ քեզ կբռնեն, մենք էլ չենք պրծնի»(27):
Որոնց ես կորցրի, ինչպես՝ բնակարանը, ինչպես կորցրի հայրենիքս: Որովհետև ԽՍՀՄ-ը ի՛մ հայրենիքն էր: I was born in USSR(28): Ու հիմա վերը թվարկածներից ոչինչ չկա, կան միայն ծերությունն ու Ռոզալյա Օսիպովնա Արոմատը: Ա՜խ, այն օրերին ոնց էր մեզ դուր գալիս ԴԱ անելը մեր պատշգամբում, վաղ առավոտյան, երբ խորհրդային աշխատավոր ժողովուրդը գնում էր աշխատանքի՝ կոմունիզմ կառուցելո՛ւ:
— Բայց և այնպես, ինչո՞ւ էիր աքլոր գցել սենյակս, օգտվելով այն բանից, որ բանալիս միշտ դռան կարպետի տակ էր, — հիշեցի ես:
— Կացարանի(29) աղջիկներով մտածեցինք, որ կգնահատես մեր կատակը: Շուկայից աքլոր թռցրինք ու կարծում էինք, շատ ծիծաղելի կլինի, երբ տուն գաս, իսկ տանը՝ կենդանի աքլոր:
— Երկար կենդանի չմնաց:
— Այսինքն՝ ինչպե՞ս, — կլորացրեց աչքերը:
— Հենց այդպես, մորթեցի ու կաթսայում եփելուց հետո կերա:
— Ինչո՞ւ:
— Ոչ թե ինչու, այլ ինչից: Նյարդայնանալուց: Այն բանից, որ, — ես երգեցի, — «Ամբողջ օրը մեղեդին հնչեց, մեր սիրավեպը շատ երկարեց»(27): Որովհետև տանել չէի կարողանում կոմունիստներին, բայց փորձում էի խորհրդային գրող դառնալ: Որովհետև ատում էի ապուշ նախադասությունն այն մասին, որ մենք դեռ կտեսնենք երկինքը ադամանդների մեջ: Ու եթե աքլորը չուտեի, դու ինձ կկլեիր(28) նկարչիդ պես: Կկլեիր, կծծեիր ու կթքեիր:
— Ա՛յ թե հիմարն ես: Հիմար ու ստոր:
Նա կրկին ժանեկավոր թաշկինակը սեղմեց թաց աչքին, բայց այս անգամ՝ աջին: Իսկ ես նրան սեղմեցի: Նրանից հազիվ զգացվող բույր էր տարածվում: Երկուսով ընկանք քաղցր նիրհի մեջ: Ռոզա՛լյա Օսիպովնա Արոմատը՝ հրատարակչական բիզնեսի շնաձուկը, որ մտադրվել է Մոսկվայում նոր լաքապատ ամսագիր հրատարակել առանց քաղաքականության, չափավոր քանակի գովազդով ու պոռնոգրաֆիային սահմանակից էրոտիկայով: Ռոզա՛լյա Օսիպովնա, ախր շա՛տ լավն ես: Ես քեզ սիրում եմ: Ես քեզ, Ռո՛զա Կուկուշկինա (կամ Խրիստանյուկ) ամբողջ կյանքում եմ սիրել, ոզ ըլնեմ(29):
Նա կարծես գուշակեց իմ ինքնաբուխ մտքերը:
— Ես էլ քեզ եմ միշտ սիրել, — փակելով աչքերը՝դժվարությամբ ասաց նա: Հետո կամաց ավելացրեց: — Բայց ամսագրում աշխատանքի չեմ վերցնի: Մի՛ նեղանա, թանկագինս, բայց վախենամ՝ քեզ հետ պրոբլեմները չափից շատ լինեն:
Ու նա կրկնեց գեղեցիկ, բայց անվայելուչ շարժումը: Ես շշմեցի: Մոսկվայի վրա իջել էր գիշերը, միայն կրեմլյան աստղերն էին վառվում պայծառ: Շուրջս ցնծում էր վայրի կապիտալիզմը(30), բայց ես արդեն թքած ունեի:
— Մենք դեռ կտեսնենք երկինք ադամանդների մեջ, — ասացի ես:
Հ. Գ. Ծանոթագրություններ թարգմանչի համար՝ կազմված գրող Գդովի կողմից այն բանից հետո, երբ նա հորինեց այս գրական պատմվածքը:
(1) Նախադասությունը Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի ֆինալից է:
(2) Ա. Պ. Չեխով. Ծոցատետր: II. Երկերի և նամակների լիակատար ժողովածու, 33 հատորով: Հ. 17, էջ 51, Մոսկվա, 1980, «Գիտություն» հրատ.: Չեխովյան մնացած նախադասությունները առանձնացված են թավատառով, մեջբերվում է նույն հրատարակությունից: Չեխովյան ինը նախադասություններին ավելաց-
րել եմ տասներորդը՝ մեխանիկական դաշնամուրը, վերցված այդ նույն գրքերից, և ոչ ամենևին Նիկիտա Միխալկովի պատանեկան համանուն ֆիլմից:
(3) Թանկարժեք, հասարակաբանության երանգ:
(4) Խմել, խոսակցական, կոպիտ:
(5) Ռուսական և ուկրաինական սովորական ազգանուններ:
(6) Վերջ, ավարտ: Անպարկեշտ բառը հատուկ աբսուրդային կերպով պսակում է պատմվածքի հերոսի հիվանդությունների թվարկումը:
(7) Լերմոնտովի «Գյոթեից» բանաստեղծության աղճատված մեջբերումը:
(8) Հայնե անվան գերմաներեն արտասանությունը:
(9) Իմ նեոլոգիզմը, այսինքն՝ կատվանման:
(10) Խորհրդային կլիշե: Ավելի կոշտ, քան պարզապես բուրժուան:
(11) Ամերիկյան հայտնի ֆիլմի նմանությամբ, որտեղ խաղում էր Շվարցենեգերը:
(12) Չափավոր հայհոյական, անպարկեշտ բառակապակցություն:
(13) Կրծողներին ոչնչացնելու թույն:
(14) Հիմարացած, խոսակցական:
(15) 1991 թվականից հետո:
(16) Այն տարիների այլախոհ-հրաժարվողների շլյագերը: Դիմում փարավոնին: Շարունակությունը՝ «Հրեա ազգին թող իր հայրենիքը»:
(17) ԽՍՀՄ-ի խոսակցական անվանումներից մեկը:
(18) «Կրկինի» փոխարեն: Հատուկ սխալ, գռեհիկ:
(19) Բնական է, որ կեղծ լրտեսի:
(20) Մականուն են տվել, որը երկար է մնացել վրան:
(21) Աշխատավարձը: Խոսակցական:
(22) Այսինքն՝ կորցրել է առնականությունը, նմանվել է կնոջ:
(23) Ծաղրական ֆրազ: Խորհրդային քարոզչության կաղապար:
(24) 60-ականներ խորհրդային կաղապար-էվֆեմիզմ, որով զանգվածային խորհրդային ահաբեկչությունը հավասարեցվում էր բռնությունների առանձին դեպքերին:
(25) Խորհրդային կաղապար: Հեղափոխականների առաջին սերունդը՝ համարյա Լենինի զինակիցները:
(26) Այս բառը շրջանառվում է խոսակցական լեզվում:
(27) Սիբիրյան ժողովրդական ասացվածք՝ «Պրծում չկա: Մենք չենք կարողանա
թաքնվել, երբ քեզ կձերբակալեն հակախորհրդային շատախոսության համար»:
(28) Ամերիկյան հայտնի հայրենասիրական „I was born in USA“ երգի նմանությամբ:
(29) Հանրակացարանի նույն սենյակում հետը ապրող ընկերուհիները:
(30) Բուլատ Օկուջավայի հայտնի երգի աղճատված մեջբերումը:
(31) Կերել, խժռել, շատ կոպիտ:
(32) Կոպիտ, կիսաանվայելուչ երդում: Բառացի «Բոզ ըլնեմ, թե էդպես չէ»:
(33) Ընդհանրապես այս short story-ի հիմքը ռեալիզմն է, երբեմն անգամ՝ աբսուրդին հասնող նատուրալիզմը: Կերպարների լեզուն կենդանի է, տեղ-տեղ՝ կաղապարներով: Պատմվածք = պատմվածք:

We would like to commission a short story from you to be inspired by the quotes from Checkhov that are attached to this letter. We do not expect you to write in the style of Сhekhov, just to use these ideas as inspiration for your own. / Մենք կուզենայինք ձեզնից պատմվածք> ստանալ՝ ներշնչված Չեխովի մեջբերումներով, որոնք կցված են այս նամակին: Մենք ձեզանից Չեխովի ոճով գրվածք չենք սպասում, պարզապես օգտագործեք այս գաղափարները> որպես ձեր սեփական հորինվածքի ներշնչում:Հատված գրող Գդովինի՝ Արտասահմանից ստացված> նամակից:
Թարգմանությունը բառարանի հետ՝ հեղինակի բարձր դասարանցիների համար է:
Ինչպե՞ս կհրամայեք վարվել մի մարդու հետ, որն ինչ զազրելիություն ասես արել է, իսկ հետո ողբում է:Անտոն Պավլովիչ Չեխով(2)