Տներից վեր, տներից վեր, տներից...

* * *

Տներից վեր, տներից վեր, տներից
կապույտ ամպեր են իջել վար —
նրանք էլ մեզ հետ կլինեն նորից՝
դարընթաց, դարնիվեր, դարնիվար։

Միայն գոլորշին, լոկ սպիտակը կապույտում —
քարասալերի կուտակի վրա հաստապինդ...
երբեք ո՛չ մի տեղ ո՛չ փշրվում ենք, ո՛չ փտում,
մենք ամուր ենք, քնքուշ, որպես գրանիտ։

Թող որ ավերվեն կեղեւները մեր,
երկրաչափությունը՝ երկրի երեսի,—
եղի՛ր շրջատես, համբուրի՛ր շուրթերս,
տո՛ւր քո ձեռքն ու մնա ինձ հետ միասին։

Իսկ երբ մենք իրար լքենք, հեռանանք,
դու քո թեւերին տար միմիայն
գոլորշին, լուրթի մեջ լոկ սպիտակը թանկ,
լուրթն ու սպիտակը եզերքներում այն...