Ջահելությունն ինձ խոստացավ սարեր...
* * *
Ջահելությունն ինձ խոստացավ սարեր
ինչ-որ ժամանակ — քսան էի ես։
Եվ սկզբնապես, դիտմամբ չի արել,—
ես հիմար էի, ո՞նց գաղտնի պահես։
Այդ էր՝ իմ իղձը պոետն էր անմար։
Բայց այդքան էլ չէ, որովհետեւ չես
վաստակի գումար
մեկին ծաղիկներ գնելու համար։
Ահա եւ լեռնա-ինժեներ դարձա,
դիպլոմ ստացա ես հանդիսավոր,
էլ չէի թափառի աշնանն ընդարձակ,
ալբոմում գրի ինչ-որ ոտանավոր։
Ռեստորանի օդում ծխագույն
չէի լսի կապույտ ջութակահարին,
փողերը հաշվի գրպանի խորքում՝
թափահարելով լանջն իմ վիթխարի։
Այդպես էլ ինձնից դուրս չեկավ պոետ,
եւ էլ դուրս չի գա, թող որ ինձ ներեն,
պարոնայք, մի բան կասե՞ք այսուհետ։
Լուռ խմում, լալիս են պարոնները։
Խմում են, լռում եւ աղջկերքին գրկում են հեշտին,
նորից են խմում եւ մեկ է՝ լռում,
գլխով՝ օրորում շեշտայինը,
հիշոցը՝ վանկային գոռգոռում։
Ջահելությունն ինձ խոստացավ սարեր
ինչ-որ ժամանակ — քսան էի ես։
Եվ սկզբնապես, դիտմամբ չի արել,—
ես հիմար էի, ո՞նց գաղտնի պահես։
Այդ էր՝ իմ իղձը պոետն էր անմար։
Բայց այդքան էլ չէ, որովհետեւ չես
վաստակի գումար
մեկին ծաղիկներ գնելու համար։
Ահա եւ լեռնա-ինժեներ դարձա,
դիպլոմ ստացա ես հանդիսավոր,
էլ չէի թափառի աշնանն ընդարձակ,
ալբոմում գրի ինչ-որ ոտանավոր։
Ռեստորանի օդում ծխագույն
չէի լսի կապույտ ջութակահարին,
փողերը հաշվի գրպանի խորքում՝
թափահարելով լանջն իմ վիթխարի։
Այդպես էլ ինձնից դուրս չեկավ պոետ,
եւ էլ դուրս չի գա, թող որ ինձ ներեն,
պարոնայք, մի բան կասե՞ք այսուհետ։
Լուռ խմում, լալիս են պարոնները։
Խմում են, լռում եւ աղջկերքին գրկում են հեշտին,
նորից են խմում եւ մեկ է՝ լռում,
գլխով՝ օրորում շեշտայինը,
հիշոցը՝ վանկային գոռգոռում։



