Մարտ
Տձեւ բծեր են. օքրա եւ արճիճ,
եզրով՝ ժանգաշերտ, փիրուզե գծեր,
երկու վրձնախազ, ապա, վերջապես,
կրունկով՝ կավին, որպես մակագիր:
Ո՛չ լույս, ո՛չ ծավալ: Ու հետ քաշվելով՝
ես իմ էտյուդն եմ զննում ուշադիր.
որտեղ կրունկի հետքն է դրոշմվել՝
արծաթավուն ձյան նրբանախշեր են,
ընդգծված-ճերմակ փլեկ ձնաթումբ,
լազուրի երանգ, կիր ու մրաբիծ,
ու մրջյունների կածանները նուրբ,
որ կռահվում են հետքերից մանրիկ:
Մեխի ստվերն է անգամ երեւում,
ու ջրափոսի տեղաշարժերում
սուզված հայացքս տեսնում է՝ հեռվում
նրա պողպատե գխիկն է շողում:
Ամբողջ լայնությամբ պաստառած պատ է:
Ու վախվխելով, ապա՝ համարձակ,
ջուրը կապույտի ճաքերով պատեց
պատուհանների մարմարը հանկարծ,
ու ջրորդանում դառնալով հեղեղ՝
թափվեց տակառի խորքերը մթին,
ապա ճարպիկ ու խորամանկորեն
պառկեց քարերի արանքում, խճի...
Հիմա եւ՛ այստեղ, եւ՛ ապագայում
տեսնելով հուշերն իմ՝ ափսոսացի,
որ գույն ու գծի աշխարհն այս զնգուն
զուտ մանրամասն է հեռվից տեսածի:
Եվ որքան հեռու, այնքան դժվար է:
Մի ուրիշ,— կպչուն,— տձեւության մեջ,
ուր լույսն է խամրում, պիտի հարմարվես
ակնթարթի՛ն չէ, խաբկանքին հեռու:
Ո՞րն է իրական այդ նկարներից,
երբ ներկան կույր է, ապագան՝ արթուն:
Աչքը վարդագույն բիծ կնկարի՞.—
կորած հերակալ կամ կոնֆետի թուղթ:
եզրով՝ ժանգաշերտ, փիրուզե գծեր,
երկու վրձնախազ, ապա, վերջապես,
կրունկով՝ կավին, որպես մակագիր:
Ո՛չ լույս, ո՛չ ծավալ: Ու հետ քաշվելով՝
ես իմ էտյուդն եմ զննում ուշադիր.
որտեղ կրունկի հետքն է դրոշմվել՝
արծաթավուն ձյան նրբանախշեր են,
ընդգծված-ճերմակ փլեկ ձնաթումբ,
լազուրի երանգ, կիր ու մրաբիծ,
ու մրջյունների կածանները նուրբ,
որ կռահվում են հետքերից մանրիկ:
Մեխի ստվերն է անգամ երեւում,
ու ջրափոսի տեղաշարժերում
սուզված հայացքս տեսնում է՝ հեռվում
նրա պողպատե գխիկն է շողում:
Ամբողջ լայնությամբ պաստառած պատ է:
Ու վախվխելով, ապա՝ համարձակ,
ջուրը կապույտի ճաքերով պատեց
պատուհանների մարմարը հանկարծ,
ու ջրորդանում դառնալով հեղեղ՝
թափվեց տակառի խորքերը մթին,
ապա ճարպիկ ու խորամանկորեն
պառկեց քարերի արանքում, խճի...
Հիմա եւ՛ այստեղ, եւ՛ ապագայում
տեսնելով հուշերն իմ՝ ափսոսացի,
որ գույն ու գծի աշխարհն այս զնգուն
զուտ մանրամասն է հեռվից տեսածի:
Եվ որքան հեռու, այնքան դժվար է:
Մի ուրիշ,— կպչուն,— տձեւության մեջ,
ուր լույսն է խամրում, պիտի հարմարվես
ակնթարթի՛ն չէ, խաբկանքին հեռու:
Ո՞րն է իրական այդ նկարներից,
երբ ներկան կույր է, ապագան՝ արթուն:
Աչքը վարդագույն բիծ կնկարի՞.—
կորած հերակալ կամ կոնֆետի թուղթ:





