Մնացի մանուկ՝ գլխիս գորշ կեպի...

* * *

Մնացի մանուկ՝ գլխիս գորշ կեպի,
ես ու ես՝ իմ կտրուկ խոսքով։
Իրականի եւ անուրջի միջեւ շրջըված դեպի՝
սեպտեմբեր ամսի տերեւաթափ հոսքը։

Ծառուղիներում, ուր ման ես գալիս
այն նստարանը, որին պիտակ ես
կպցնում ձեռաց՝ անցյալ ու գալիք.
գնում-դառնում են այդտե՛ղ հատկապես։

Թոշնած պատկերներ որքա՜ն էի սիրում,
հետմահու աշնանային շտրիխներ,
ուր արոսենու պտուղներն են լուրթ ջրափոսերում,
եւ հենց մեջտեղից՝ գրվում են ստիխներ։

Քանի որ նրանց սկիզբը հնչեղ է՝
հիշողությունը մի բան չի թողել,
ասես անձրեւը քիվով է հեղվել,
իսկ գուցե ոչինչ պարզապես չի եղել։

Բայց տղան եղել է, թեկուզ եւ հեռու,
իր երեսն առած ափերի մեջ,
լռում էր, երգեր էր տետրում գրառում,
որտեղ տողերը շարժվում էին ցվերջ։