Լև Տոլստոյ՝ ազատ մարդը
(Հատված գրքից)
Հորաքույրները
«Հիշողություններում» Տոլստոյը գրում է, որ իր դաստիարակության մեջ ամենակարևոր կերպարն է եղել («իմ կյանքի վրա ազդեցության իմաստով») հորաքույր Տատյանա Ալեքսանդրովնա Երգոլսկայան։
Բայց ինչպե՞ս կարող էր դա պատահել։ Չէ՞ որ նա նրա հեռավոր բարեկամն է։ Երգոլսկայայի հայրը — նրա տատիկի զարմիկը Պելագեյա Նիկոլաևնա Տոլստոյի գծով։
Տանեչկա Երգոլսկայայի հայտնվելը պապի և տատի տանը՝ Իլյա Անդրեևիչի և Պելագեյա Նիկոլաևնայի, նկարագրված է «Հիշողություններում». «նա և նրա քույր Լիզան մնացին փոքրիկ աղջիկներ, խեղճ որբեր մահացած ծնողներից»։
Կային ևս մի քանի եղբայրներ, որոնց բարեկամները մի կերպ տեղավորեցին, իսկ աղջիկներին որոշեցին դաստիարակության վերցնել իրենց շրջանում Չերնսկի գավառում հայտնի և իր ժամանակին տիրական և նշանակալից Տատյանա Սեմյոնովնա Սկուրատովան և իմ տատը։ Տոմսիկները ոլորեցին, դրեցին սրբապատկերների տակ, աղոթելով, հանեցին և Լիզանկան բաժին հասավ Տատյանա Սեմյոնովնային, իսկ սևուկը՝ տատիկիս»։
«Սևուկը»՝ Տանեչկան էր։
«Պատերազմ և խաղաղության» հերոսների և նախատիպերի դասավորման բարդ համակարգում Տանյային համեստ դեր է տրված Ռոստովների ընտանիքում՝ Սոնյայի։ Դա վեպի ամենաաննկատ կերպարներից մեկն է։ Դրանով դատել իսկական Տատյանա Ալեքսանդրովնայի մասին՝ անկարելի է։ Բայց ճիշտ է այն, որ, ինչպես Սոնյան սիրահարված էր Նիկոլայ Ռոստովին և Նիկոլայ Ռոստովը սիրում էր նրան, այդպես էլ Տոլստոյի հայր Նիկոլայ Իլյիչն ու Տատյանա Ալեքսանդրովնան մանկուց սիրում էին միմյանց։
Տատյանա Ալեքսանդրովնան, ըստ էության, ձրիակեր էր, թեպետ և ոչ ուրիշի տանը։ Սկզբում նա մեծանում էր Նիկոլայ Տոլստոյի հետ և, ինչպես դա հաճախ պատահում է վեպերում, սիրահարված էր նրան։ Եվ Նիկոլայ Տոլստոյն էլ սիրահարված էր իր զար-
մուհուն, ընդ որում՝ շատ ավելի, քան Նիկոլայ Ռոստովը՝ իր աղքատ բարեկամուհուն։ Նիկոլայ Տոլստոյը ստիպված էր ամուսնանալ Մարիա Վոլկոնսկայայի հետ առանց
սիրո, հաշվարկով, բայց, ամուսնանալով, երջանիկ էր։ Նրա կինը գիտեր ամուս-
նու և Տուանետի սիրո մասին։ Երգոլսկայան գեղեցիկ էր կամ, համենայն դեպս, գրավիչ էր։ Բայց Մարիա Նիկոլաևնան երբեք խանդ չէր դրսևորում Տուանետի հանդեպ, որը սկսեց նրանց հետ ապրել Յասնայա Պոլյանայում։ Երբ նրանք ժամանակավորապես բաժանվում էին Երգոլսկայայի մեկնումների ժամանակ քրոջ՝ Ելիզավետայի մոտ Պոկրովսկում, Մարիա Նիկոլաևնան նրան նամակներ էր գրում, որոնցում զգացվում են անկեղծ քնքշությունն ու հարգանքը։ «Եռանկյունու» բոլոր մասնակիցները հասկանում էին ձևավորված հանգամանքների ուժը։
Բայց այդ հանգամանքները փոխվեցին Մարիա Նիկոլաևնայի մահից հետո։ Տուանետն այդ ժամանակ 38 տարեկան էր, Նիկոլայ Իլյիչը՝ 36։ Եվ նա նրան առաջարկություն արեց։ Նրան, որին ողջ կյանքում սիրում էր։ Բայց Տուանետը մերժեց նրան։
Նիկոլայ Իլյիչի հանկարծամահությունից հետո նրա երեխաները որբ մնացին։ Մեծը՝ Նիկոլայը, հոր մահվան օրը տասնչորս տարեկան դարձավ։ Դեռ մինչև Նիկոլայ Իլյիչի մահը, 1837 թվականի հունվարին, ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա՝ բնակվելով ընդարձակ վարձու տանը Պլյուշչիխայում։ Տեղափոխման նպատակն այն էր, որպեսզի տղաները «ընտելանային բարձրաշխարհիկ հասարակությանը»։ Բացի այդ, մեծերը համալսարան ընդունվել էին պատրաստվում։
Մոսկվայում տատիկ Պելագեյա Նիկոլաևնան, որ սովոր էր անհոգ կյանքի և՛ իր ամուսնու, և՛ իր որդի Նիկոլայի օրոք, զբաղվում էր իրենով և իր վշտով սիրած տղային կորցնելուց հետո։ Փաստորեն, տղաները հայտնվեցին ֆրանսիացի տնային դաստիարակ Տոմայի ձեռքին, որին կրտսեր Լյովան սաստիկ չսիրեց։ Մոսկվան Լյովայի սրտով չէր։ Նրան զարմացրեց, որ մարդիկ իրեն հանդիպելիս գլխարկները չեն հանում և չեն ողջունում։ Առաջին անգամ կյանքում նրա գլխում միտք ծագեց՝ դե ի՞նչը կարող է գրավել այս մարդկանց, «քանի որ նրանք ընդհանրապես մեր մասին հոգ չեն տանում»։ Նա չգնահատեց նաև քաղաքային զվարճանքների հմայքները։ Նա զարմացավ, որ պահակը իրենց չթողեց մասնավոր այգի, որը երեխաներին այնքան դուր էր եկել։ Մեծ թատրոնում, օթյակում նստած, նա չէր կարողանում հասկանալ, որ հարկ է կողք նայել բեմին, և ողջ ներկայացման ժամանակ նայում էր դիմացի օթյակներին։ Մոսկվան աղմկոտ է, փոշոտ, բազմամարդ, և նա կարոտով հիշում էր «մարգագետինը տան առաջ, այգու բարձրաբերձ լորենիները, մաքուր լճակը, որի վրա պտտվում են ծիծեռնակները, կապուտակ երկինքը, որի վրա կեցել էին ճերմակ թափանցիկ ամպերը, թարմ դեզի հոտավետ փարդերը», և շատ այլ բաներ, որոնց համար նա ողջ կյանքում սիրում էր իր Յասնայա Պոլյանան...
Ամեն ինչ փոխվեց տատի մահից հետ։ Նա մահացավ 1838 թվականի գարնանը։ Տատի օրոք անհնար էր փոխել աղայական, տեղը տեղին, կենաց նիստուկացը Մոսկվայում։ Բայց նրա մահից հետո հարց բարձրացավ ծախսերի կրճատման մասին։
Տատի մահից հետո անչափահաս երեխաների խնամակալուհի դարձավ նրանց հոր մեծ քույր Ալեքսանդրա Իլյինիչնա Օստեն-Սակենը։ Նրա համար դժվար էր եղբոր խճճված գույքային գործերը վարելը։ Բացի այդ, նա անձնական կյանքի խնդիրներ ուներ։ Ալեքսանդրա (Aline) Տոլստայան վաղ տարիքում ամուսնացավ հարուստ օստզեկցի կոմսի հետ։ Նա, պարզվեց, հոգեկան հիվանդ մարդ էր, անառիթ խանդից տառապող։ Երբ կինը հղի էր, նա որոշեց, որ «թշնամիներն» ուզում են նրան իրենից խլել, նրան նստեցրեց սայլակի մեջ, իսկ ճանապարհին, արկղիկից երկու ատրճանակ հանելով, առաջարկեց միմյանց սպանել։ Իր կրակոցը նա առաջինն արեց։ Բարեբախտաբար, վերքը մահացու չէր, բայց նյարդային ցնցումից հետո Aline-ը մեռած երեխա ծնեց։ Նրան այդ մասին չհայտնեցին, այլ ներկայացրին հենց այդ ժամանակ ծնված խոհարարի կնոջ երեխային։ Ալեքսանդրա Իլյինիչնան հեռացավ ամուսնուց և ապրում էր ծնողների հետ, եղբայր Նիկոլայի ամուսնությունից հետո տեղափոխվեց Յասնայա Պոլյանա, իսկ այնուհետև Տոլստոյների ողջ ընտանիքի հետ՝ Մոսկվա։ Նրանց հետ էր ապրում և նրա խորթ աղջիկ Պաշենկան, որով փոխել էին մեռած երեխային։ Տոլստոյը մտաբերեց «հորաքույր Ալեքսանդրա Իլյինիչնայի առանձնահատուկ թթու հոտը, հավանաբար, ծագած նրա հագուստի փնթիությունից։ Եվ դա այն նազանի, հիասքանչ կապույտ աչքերով, բանաստեղծական Aline-ն էր, որ սիրում էր կարդալ և արտագրել ֆրանսիական բանաստեղծություններ, տավիղ էր նվագում և միշտ մեծ հաջողություն ուներ ամենամեծ պարահանդեսներում...»։
Որոշվեց Ալեքսանդրա Իլյինիչնայի և տնային դաստիարակ Տոմայի հետ Մոսկվայում թողնել երկու մեծ տղաներին՝ Նիկոլային և Սերգեյին, Միտյային և Լյովային, Մաշա քրոջ հետ ետ՝ Յասնայա Պոլլյանա ուղարկել Տատյանա Ալեքսանդրովնայի և տնային դաստիարակ Ֆյոդոր Ռեսելի հետ, որին, չնայած առ հարբեցողությունը նրա հակվածությանը, տուն վերադրաձրին։ Ընտանիքի «Մոսկովյան» մասը հրաժարվեց մեծ տնից՝ տեղափոխվելով փոքրիկ, էժան բնակարան, իսկ «Յասնոպոլյանականը» ուրախությամբ վերադարձավ «օջախ»։
Դժվար է ասել, թե ինչպես կձևավորվեր Տոլստոյի աշխարհայացքը, եթե դա տեղի չունենար։ Բայց ահա փաստ։ Մեծ եղբայրներ Նիկոլայն ու Սերգեյը, որոնց դաստիարակում էր ֆրանսիացի Տոման, որ էլ ավելի կարևորելու համար ստիպում էր իրեն Սեն-Տոմա ասել, այսինքն «սուրբ», ապագայում կրոնապես անտարբեր մարդիկ դուրս եկան։ Ավելի պարզ ասած՝ աթեիստներ։ Իսկ Միտյան, Լյովան ու Մաշան, ամեն մեկը յուրովի, կրոնական ուղի անցան։
Սակայն Տոլստոյի բոլոր հորաքույրներն էլ կրոնական կանայք էին։ Ալեքսանդրա Իլյինիչնայի մոտ դա կրոնական հուզավառության գծեր էր կրում։ Երբ հոր մահից հետո նա եղբոր մոտ բնակվեց Յասնայա Պոլյանայում, ապա իրեն շրջապատեց «պանդուխտներով, պակասամիտներով, վանականներով և միանձնուհիներով, որոնցից ոմանք
միշտ ապրում էին մեր տանը, իսկ ոմանք էլ միայն այցելում էին հորաքրոջս։ Մեզ մոտ մշտական ապրողների թվում կար և միանձնուհի Մարյա Գերասիմովնան՝ քրոջս կնքամայրը, որը ջահել տարիքում գնացել էր ճամփորդելու Իվանուշկա պակասամիտի տեսքով։ Մարյա Գերասիմովնան քրոջս կնքամայրն էր այն պատճառով, որ մայրս խոստացել էր նրան սանամեր վերցնել, եթե նա աղոթելով ձեռք կբերեր Աստծուց աղջկա, որ մայրս շատ էր ուզում ունենալ չորս տղաներից հետո։ Աղջիկը ծնվեց, և Մարյա Գերասիմովնան նրա կնքամայրն էր և մասամբ ապրում էր տուլսկյան կանանց վանքում, մասամբ էլ մեր տանը»,— գրում է Տոլստոյը «Հիշողություններում»։ Ալեքսանդրա Իլյինիչնան սիրում էր շփվել հայտնի վանականների հետ, օրինակ, հայր Լեոնիդի հետ Օպտինայի անապատում։ Նա պահպանում էր բոլոր ծոմերը, շատ աղոթում էր։ Նա երբեք չուներ իր միջոցները, որովհետև նա ամեն ինչ բաժանում էր խնդրարկուներին։
1841 թվականի ամռանը նա ապրում էր Օպտինայի անապատում և ծանր հիվանդացավ։ Նրան այցելելու եկավ Տատյանա Ալեքսանդրովնան Նիկոլայ և Մաշա Տոլստոյների հետ։ Տեսնելով զարմիկներին՝ հորաքույրն ուրախությունից արտասվեց և մի օրից մահացավ առանց տառապանքների, գիտակցությունը տեղը։ Ըստ լեգենդի, օրհնելով 11-ամյա Մաշային՝ հորաքրոջ խոստովանահայր դաստիարակ Լեոնիդը (աշխարհական անունով Լև Նագալկինը) ասաց նրա մասին. «Մաշա, մերը կլինես»։ 49 տարի հետո Մարյա Նիկոլաևնան դարձավ հոգևոր դուստրը օպտինյան մենակյաց Ամվրոսիի, որի դաստիարակն էր հայր Լեոնիդը, իսկ այնուհետև կանացի Շամրդինյան վանքի միանձնուհի կարգվեց։
Ալեքսանդրա Իլյինիչնայի կրտսեր քույրը՝ Պելագեյա (Պոլինա) Իլյինիչնան, նույնպես կրոնական էր։ Բայց նրա տարվածությունը եկեղեցով աշխարհիկ բնույթ էր
կրում։ Ապրելով Կազանում ամուսնացած պաշտոնաթող հուսարական գնդապետ և կալվածատեր Վ. Ի. Յուշկովի հետ՝ նա սիրում էր հայրապետներին, վանքերը, հենքով և ոսկով ասեղնագործելը, որոնք բաժանում էր վանքերում։ Բայց նրան ավելի շատ մտահոգում էին վարվելաձևերը, հագուստներն ու կահույքի տեղակայումը մեծ տանը։
Մեծ քրոջ մահից հետո, 1841 թվականին, նա ստացավ զարմիկ Նիկոլայից հուսահատ մի նամակ, որում նա պաղատում էր խեղճ որբերին մենակ չթողնել, քանի որ բացի նրանից նրանք աշխարհի երեսին ոչ մեկը չունեն։ Նա արտասվեց և, ինչպես գրում է Սոֆյա Անդրեևնա Տոլստայան, «մտքին դրեց» se sacrifier (զոհաբերել իրեն)։ Տոլստոյի եղբայրները քրոջ հետ տեղափոխվեցին Կազան։ Տատյանա Ալեքսանդրովնա Երգոլսկայան մնաց Յասնայա Պոլյանայում։ Նա հրաժարվեց տեղափոխվել Կազան։ Նա Պելագեյա Իլյինիչնայի հետ համերաշխ չէր։
Հազիվ թե Պելագեյա Իլյինիչնան կարող էր զարմիկների վրա լուրջ ազդեցություն ունենալ։ Նա ընդհանրապես տանը հեղինակություն չէր վայելում։ Ամուսինը նրան չէր սիրում, չէր հարգում և բավական ցոփակյաց կյանք էր վարում։ Զարմիկները մեծանում էին բարձիթողի, իսկ Մաշային կարգել էին ազնվական աղջիկների Ռուդինովյան ինստիտուտում։ Այն բանից հետ, երբ զարմիկներն ավարտեցին համալսարանն ու Կա-
զանից հեռացան, իսկ Մաշան ամուսնացավ, Պելագեյա Իլյինիչնան լքեց անհավատարիմ ամուսնուն և սկսեց ապրել վանքերում։ Ի վերջո, նա հիմնավորվեց կանանց վանքի խցում Տուլայից ոչ հեռու։ 1875 թվականին տեղափոխվեց ապրելու Յասնայա Պոլյանա զարմիկ Լյովայի մոտ, արդեն ամուսնացած և բազմազավակ ընտանիքի հոր, և այնտեղ շուտով մահացավ։
Երբ 1841 թվականին բոլոր երեխաները ստիպված եղան մեկնել Կազան նոր խնամակալուհու մոտ, Տատյանա Ալեքսանդրովնան մենության մեջ մնաց։ Նա գրում է օրագրում. «Մենությունը սարսափելի է։ Բոլոր տառապանքներից դա ամենածանրն է։ Ի՞նչ անես սրտիդ հետ, եթե չկա մեկը, որին սիրես։ Ի՞նչ անես կյանքի հետ, եթե չկա մեկը, որին այն տաս»։
Բայց հինգ տարի ավելի վաղ, 1836 թվականի օգոստոսի 6-ին, նա թղթի կտորի վրա գրառեց. «Նիկոլայն ինձ այսօր տարօրինակ առաջարկություն արեց՝ ամուսնանալ նրա հետ, փոխարինել իր երեխաների մորը և երբեք նրանց չլքել։ Առաջին առաջարկությունը ես մերժեցի, երկրորդը ես խոստացա կատարել, քանի դեռ ողջ եմ»։ Արդյոք խոհածե՞ց այն ժամանակ Տատյանա Ալեքսանդրովնան, թե ինչու այդ առաջարկը եղավ ոչ թե կարգված մի տարուց հետո, այլ Մարյա Նիկոլաևնայի մահից վեց տարի անց։ Նիկոլայ Իլյիչի վաղահաս մահը ամեն ինչ իր տեղը դրեց։
Հասկանալի դարձավ, որ Նիկոլայ Իլյիչի առաջարկը պարզապես ողջամիտ արարք էր իր կողմից։ Նա, հավանաբար, զգում էր իր վաղահաս մահը և ուզում էր, որպեսզի իր երեխաները մնային նրա հովանու ներքո, որը նրանց սիրում էր... ինչպես իր սիրելի մարդու երեխաների։ Բայց և ընդ որում՝ նա կունենար բոլոր օրինական իրավունքները և՛ երեխաների, և՛ գույքի վրա։ Տատյանա Ալեքսանդրովնա այլ կերպ դատեց։ Եվ սխալ գործեց, ինչը երեխաներին տանջանքներ արժեցավ երկու խնամակալուհիների մոտ՝ Օստեն-Սակենի և Յուշկովայի։ Նույնպես, իհարկե, յուրովի իրենց զարմիկներին սիրող, բայց չափազանց տարված իրենց անձնական խնդիրներով։
Տոլստոյը «Հիշողություններում» գրում է. «Երևի թե նա սիրում էր հորս, և հայրս էլ սիրում էր նրան, բայց նա ջահել տարիքում չամուսնացավ նրա հետ այն բանի համար, որպեսզի նա կարողանար ամուսնանալ հարուստ մորս հետ, հետագայում նա չամուսնացավ նրա հետ այն պատճառով, որ չէր ուզում փչացնել իր մաքուր, պոետիկ հարաբերությունները նրա և մեզ հետ»։
«Նրա գլխավոր հատկանիշը սերն էր,— շարունակում է Տոլստոյը,— բայց որքան էլ ես ուզենայի, որ դա այլ կերպ լիներ՝ սերը մեկ մարդու հանդեպ՝ իմ հոր։ Միայն արդեն սերելով այդ կենտրոնից, նրա սերը տարածվում էր և բոլոր մարդկանց վրա։ Զգացվում էր, որ նա մեզ էլ նրա պատճառվ էր սիրում, նրա միջոցով, և սիրում էր բոլորին, որովհետև նրա ողջ կյանքը սեր էր»։
Իր երրորդ հորաքրոջ՝ Տատյանա Ալեքսանդրովնայի կրոնականությանը նա «Հիշողություններում» հիմն երգեց։ Հարկ է խորամուխ լինել այդ տողերին։ Այնտեղ բովանդակված է այն հատիկը, որից և աճեց այն, ինչը որ այդքան անհաջող կոչում են Տոլստոյի կրոն։ Այն մասին, որ Տոլստոյը ստեղծեց «իր կրոնը», հորինեց «Աստծուն ինքն իր մեջ», միայն ծույլը չի գրել։ Իրականում ոչ մի հատուկ Տոլստոյի կրոն չի եղել։ Բայց նրա հավատի և այն բանի ըմբռնումը, ինչպես է պետք հավատալ, որպեսզի կրոնը չվերածվի դատարկ ծեսի, բնավորվել էին նրա մեջ Տատյանա Ալեքսանդրովնա Երգոլսկայայով։
Նա անում էր սիրո ներքին գործը, և այդու ոչ մի տեղ շտապելու կարիք չուներ։ Եվ այդ երկու հատկությունները՝ սիրասունությունն ու անփութկոտությունը, աննկատ ձգում էին առ նա մտերմության և առանձնահատուկ հմայք էին տալիս այդ մտերմության մեջ։ Այդ պատճառով է, որ ես չգիտեմ և ոչ մի դեպք, որպեսզի նա նեղացներ որևէ մեկին, և ես չգիտեմ որևէ մեկին, որը չէր սիրի նրան։ Նա երբեք ինքն իր մասին չէր խոսում, երբեք կրոնի մասին, ինչպես է պետք հավատալ, այն մասին, ինչպես է նա հավատում ու աղոթում։ Նա հավատում էր ամեն ինչին, բայց ժխտում էր միայն մի դավանանք՝ հավերժական տառապանքները. „Dieu qui est la bonte meme ne peut pas vouloir nos souffrances” («Նույնիսկ բարի Աստված չի կարող ցանկանալ մեր տառապանքները»)։ Ես, բացի աղոթարաններից և հոգեհանգստից, երբեք չեմ տեսել ինչպես է նա աղոթում... Եվ միայն առանձնահատուկ սիրալիրությունից, որով նա դիմավորում էր ինձ, երբ ես երբեմն ուշ երեկոյան բարի գիշեր ասելուց հետ մտնում էի նրա մոտ, գլխի էի ընկնում, որ ես ընդհատել եմ նրա աղոթքը»։
Դա կրոնական ազատության գերագույն աստիճանն էր, երբ հավատում ես այնպես, ինչպես հավատում ես, այլ ոչ թե այնպես, ինչպես կանխագրված կամ հորինված է։ Տատյանա Ալեքսանդրովնան, ի տարբերություն ուշ շրջանի Տոլստոյի, չէր ժխտում բոլոր եկեղեցական դավանանքները։ Գուցե թե այն պատճառվ, որ երբեք չէր խոհածում դրանց մասին։ Բայց մի դավանությունը, անդրշիրիմյան տառապանքների մասին, նա հաստատապես ժխտում էր։ Գուցե թե այն պատճառով, որ դա հակասության մեջ էր մտնում հենց նրա հավատի բնույթի դեմ, որ սերում էր մարդկային և նույնիսկ կանացի բնույթից։
«Նա երբեք չէր ուսուցանում այն, թե ինչպես է պետք ապրել, բառերով, երբեք խրատաբանություններ չէր կարդում, ողջ բարոյական աշխատանքը մշակված էր նրա ներսում, իսկ դուրս էին գալիս միայն նրա գործերը՝ և ոչ թե գործերը, գործեր չկային, այլ նրա ողջ կյանքը, հանգիստ, հեզաբարո, հնազանդ և սիրող ոչ թե տագնապալի, ինքն իրենով հիացող, այլ հանդարտ, աննկատ սիրով»։
Դա էլ հենց այն կրոնական իդեալն էր, որի մասին Տոլստոյը երազում էր ամբողջ կյանքում։ Եվ նրա բոլոր բարոյական տարաձայնություններն իր դարաշրջանի և նույնիսկ քաղաքակրթության ողջ պատմության դեմ սերում էին այստեղից, նրա հորաքրոջ սենյակից, որտեղ նա հաճախ էր մտնում ուշ երեկոյան...
Ինչպես և Մարիա Նիկոլաևնա Տոլստայայի հետ, գոյություն չունի Տատյանա Ալեքսանդրովնայի և ոչ մի գեղանկարչական դիմանկար։ Իսկ լուսանկարել իրեն, ըստ երևույթին, նա թույլ չէր տալիս։
Երբ Տատյանա Ալեքսանդրովնան, մոռացման մեջ, դիմում էր սիրելի զարմիկ Լյովային, նրան Nicolas կոչելով (կան այդպիսի վկայություններ), ի՞նչ նա պիտի ընդ որում զգար։ Ի՞նչ էր իրականում նա մտածում հոր և մոր մասին՝ հասկանալով, որ ծնվել է ամունությունից, որը կատարվել է, գուցե թե, և ոչ երկնքում, բայց ամեն դեպքում ոչ սիրով։
Երեխաների Կազան մեկնելուց հետո նա բնակվեց քրոջ մոտ Պոկրովսկում։ Երբ կրտսեր Լյովան դարձավ Յասնայա Պոլյանայի սեփականատերը, նա նրան հրավիրեց ապրելու իր տանը։ Նա անասելի երջանիկ էր։ Իր գրառումներում նա բացեց գաղտնիքը. ինչի մասին, ավելի ճիշտ, ում մասին նա աղոթում էր երեկոներն իր սենյակում։
«Ես այնքան երջանիկ էի ինքս ինձ զգալ նրա (Լյովայի՝ Պ. Բ.) կողմից սիրված, որ այդ պահին ես մոռացա դաժան տառապանքը, որը ճնշում էր սիրտս... Տեսնել, որ գոյություն ունի հոգի այնքան սիրող, ինձ համար երջանկություն էր... Օր ու գիշեր ես առ նա եմ կանչում երկնքի օրհնությունը»։
Զարմանալի էր նրա մահը։ «Արդեն այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, և նա սկսել էր թուլանալ,— գրում է Տոլստոյը,— նա մի անգամ, ժամանակը որսալով, երբ ես ու կինս իր սենյակում էինք, շրջվելով (ես տեսնում էի, որ նա պատրաստ է արտասվելու), ասաց. «Ահա թե ինչ, mes chers ami, իմ սենյակը շատ լավն է և ձեզ պետք կգա։ Իսկ եթե ես մահանամ այստեղ,— ասաց նա դողդոջուն ձայնով,— ձեզ համար տհաճ կլինի հիշողությունը, դե ուրեմն դուք ինձ տեղափոխեք, որպեսզի ես այստեղ չմահանամ»։
Հետո նա տառապում էր այն բանից, որ ինքն ու կինը լսեցին հորաքրոջը և նա տեղափոխվեց ապրելու նեղլիկ սենյակում, սպասավորների սենյակի մոտ, որում նրա մահից հետ ոչ մեկն ընտանիքից չէր ապրում։ Եվ մեկ էլ նա ափսոսում էր այն բանի համար, որ իր ժլատության պատճառով մերժում էր նրան փոքրիկ ուրախությունները՝ խուրման ու շոկոլադը։ Որոնցով հենց նա էլ նրան հյուրասիրում էր...
Մահանում էր նա հանդարտ, հետզհետե ննջելով, և մահացավ, ինչպես ուզում էր, ոչ այն սենյակում, որտեղ ապրում էր, որպեսզի չփչացներ այն մեզ համար։ Մահանում էր նա՝ համարյա ոչ մեկին չճանաչելով։ Իսկ ինձ ճանաչում էր միշտ, ժպտում, պայծառափայլում էր (այդպես է Տոլստոյի մոտ՝ Պ. Բ.), ինչպես էլեկտրական լամպը, երբ սեղմում ես կոճակը, և երբեմն շարժում էր շուրթերը՝ ջանալով Nicolas արտաբերել, մահից առաջ լիովին անբաժան միավորելով ինձ նրան, ում նա սիրել էր ողջ կյանքում»։