Գետի վրա սառույցը դավաճանության պես: Ոտքեր թմրած վախից...
* * *
Գետի վրա սառույցը դավաճանության պես: Ոտքեր թմրած վախից:
Երջանկությունն անվերապահորեն խավարի եզր է քշել ինձ:
Ո՞նց թե, փոփոխության իմաստը չեմ հասկանում, այդ ինչպե՞ս
Հենց աչքերս թարթեմ, չեմ իմանա՝ ինչո՞ւ, եւ ո՞վ եմ ես:
Միանգամից կչքվեն ծաղկապսակները, նավակը, ավազը, սեզը,
Ասես կինոնկարից կտրած-հանած լինեն ամենակարեւոր կեսը:
Ու հարեւանների աչքերում, մեքենաների միջեւ ու շների
Առավոտն այլ կլինի, օրը նույն ռիթմով չի ավարտվի։
Այստեղ ինչպե՞ս հանգիստ մնալ ու հոլի պես չպտտվել,
Երբ տերեւների պես մեջքիդ հետապնդումի աղմուկն է կախվել:
Կայծակների, ձիերի ու գայլերի, վայրագ թշնամիների խոսքի ...
Ահա այսպես՝ Վոլգայի վրա կզարթնես, միջեւ նրա թեք ափերի...
Տեր Աստված: Կացնահարի սառույցը, երազը անիրականանալի,
Ինչից հետո կինոնկարից շարունակությունը կտրված կլինի: