Կըմըլկուտ եւ Ելեննը

(ՉՈՒԿՈՏՅԱՆ ՍԻՐՈ ՀՄԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

Դու էլ ինձ չես սիրում, Ելեննը:
Ռուսին ես նայում, իմ Ելեննը։
Ուզում ես տրվել նրան:
Ես՝ չուկչա, եղնիկներիս նման,
     պետք չեմ քեզ արդեն, Ելեննը։
Վատ է ինձ համար՝ Կըմըլկուտիս։
Վատ է ինձ համար երկրում այս,
     աշխարհում այս Մեջտեղի։

Ու շամանի մոտ գնացի՝
     Չարեգոյի մոտ հայտնի,
Վիշտն իմ նրան ես պատմեցի:
     ու Չարեգոն ի պատասխան ասաց.
«Մի՛ տխրիր դու, մի՛ լացիր.
     նորից քոնը կլինի քո Ելեննըն,
Թե անես այնպես,
     ինչպես ասում եմ, Կըմըլկո՛ւտ, քեզ,
Հայտնվիր նրա առջեւ,
     երբ նա վրանի ետեւում միզի,
Ու ասա նրա սրտին՝
     թող մեզի հետ
Դուրս գա նրա միջից,
     հետո կոշիկներով տրորի՛ր
Սեւ սիրտը նրա...
     Թող նա գոռա, ցավից տանջվի,
Ու ցավը նրան սիրել կստիպի»:

«Ո՛չ»,— ասացի ես շամանին,
     չեմ ուզում սիրտը նրա
Ճչացող վերք դառնա...
     Ցավը նրան ինձ մոտ չի բերի:
Թող նա ռուսի հետ հեռանա,
     թող տա նրան այն, ինչ վերջերս
Ինձ էր սիրելով տալիս:
Թող այդպես անի, իսկ ես
     ավ է գնամ ծայրը աշխարհի,
Ուր երկիրն է երկնքին ավելի մոտ,
Երկինք բարձրանամ՝
     ընդմիշտ թողնելով երկիրն այս չար: