Օրորոցային

Քնի՛ր, զավակս, աշխարհի վրա
Երանություն է տիրում ու անդորր:
Լոկ շեքսպիրյան ուրվականն է, որ
Մեզ տանջանքի է մղում ամեն օր:

Դու մի՛ լաց, տղաս, քնիր, իմ սիրուն,
Աստծո սիրով է լի աշխարհն համայն:
Լոկ Ջոյսի ցնորք ու պատրանքներում
Պատահմամբ ինչ-որ վթարներ եղան:

Դե սուս... Տե՛ս՝ խոտն է ծլում, կանաչում,
Ու արեգակը պայծառ է էլի:
Իսկ թե ինչեր է Կաֆկան հորինում,
Փուչ բան է... Տերը թող նրան ների: