Կեֆիր

Երբ այսպիսին եմ՝ չմոտենաս: Մեֆիստոֆելն ինչպես՝ պատեպատ եմ խփվում, Եվ կիսադեմից իմ արնախում սարսափում է կինս: Գնա՜, գնա՜: Թե չէ այսպես կընկնեմ ուրիշ դարաշրջան: Կքարանամ հանկարծ սառնարանի առաջ կամ մտախոհ,— դատարկ գիշերանոթն առած,— Նապոլեոնի նման կմրմնջամ: Ինչո՞ւ, ինչի՞ համար սենյակ մտա: Սառնարանում ի՞նչ կար — ձմերո՞ւկ ես ուզում: Մուսան շշնջում է նենգոտ. «Արկեբուզը»: Զեֆիր, էֆիր... ի՛նչ էր: Վերջը՝ գտա: