«Դիրիժաբլ» շարքից
Գյուղական գերեզմանոց
Երբ ես գնում եմ իմ տնից՝ հսկայական խոհանոցով, կորտերով ու լաբիրինթով սենյակների,
ու քայլում եմ դանդաղորեն այն ճամփեքով, որտեղից մի կես դար առաջ
մեր խորտակված նավը բերին՝ ձիասայլով, մաս-մաս արած,
լեռան երկայնքով անվերջ մի վազքի տրված՝ ծխի մեջ եմ ամբողջովին:
Կոտրատված են շարժումները նժույգների, խաբկանք է լոկ նրանց ուղին, ոլորապտույտ, մութ սանդուղք:
Ահա թե ինչ է ստացվել ամաչկոտ իմ աշխատանքից...
Չոր նախագիծն իմ ուղեղում գոյացավ չորս ոտքի վրա, այդպես գուցե
անփութորեն նետված լուցկու տուփը կանգներ ուղղահայաց:
Ինչպե՞ս էին պատկերացնում գործընկերներս մահն իրենց, ոնց շրջանից դուրս ընկնե՞լը,
հույս ունեին, որ իրենց ե՞տ են բերելու բարձրությունը կորցնելուց ետ:
Որ անհունը բա՞ց կթողնի նրանց, քանզի սուլոցով են իրար միջից հանվում, ինչպես
հանդիպակաց գնացքները կեսգիշերին, մի կամրջի վրա երկար:
Ո՛չ, լայնեզր գլխարկներով, կզակներին պինդ ամրացված,
նայեցին այն կողմը նրանք, որտեղ հուժկու պայթյունը դեռ շատ հեռու էր,
մեջքին տիկնիկն ուսումնական՝ քաշված գետի հենց մեջտեղում բացված անտես ձագարի մեջ...
Իսկ գետափին մողեսները՝ լեզուները շրթունքներին, պատին էին պինդ սեղմված:
Կրինոլինի դաշտում մեզ պատմեցին, որ դեռ մինչեւ զենիթ չհասած՝
Օդապարիկն անշարժացավ. Մեդուզային զիջեց տեղն իր նա ամպերում:
Հեծանվորդները՝ դեմքերով յոդագույն, ասես ընկույզ են հավաքել տապ կեսօրին,
մոռացվել են նրանք իրենց մարզական ձիգ զգեստներով, մեծ ակնոցները՝ ճակատին:
Ես հիշում եմ ապարատն Էսկյուվելիի, կոտրած սանդուղքն՝ իմ ետեւում,
որ շփոթեց պտուտակի հետ նա կարծես՝ հայտնվելով ժայռի վրա մի անանուն:
Գոլորշանում է մաքրիչը դիմապակու, ահա ինչու օդապարիկն անցյալ դարձավ:
Օդանավը պտտվում է նախկին տեղում, ու սրբում են կեղտը նրա հողմապակու:
Լուսանկարներով հիմա անհնար է պատկերացնել փիրուզե ջինջ
ու տոնական գույնը նրանց գոնդոլների, ժապավենները՝ քամու տակ,
բայց պարզ է, որ օդապարիկը նրանց շատ հեղհեղուկ է, շերտավոր է արտահագուստը բոլորի:
Երբ հավաքում էին գետնից մարմինները, ջրով էին լցվում նրանց հետքերը մինչեւ առավոտ:
Բնությունը սկսվում է վերջույթներից մեր նյարդային:
Մթության մեջ կախված հովիտ՝ ոչ մեր չափով: Որքան շատ է օբյեկտիվի
վրայով զումն առաջ գնում, այնքան մոտիկ ու դիմացկուն է դետալը, եւ ծուղակը մտքի՝ այնքան անդառնալի:
Ու դուրս պրծած, բաց աչքերով ամեն ատոմ՝ անխոցելի, հրումներով պատահական:
Մեղմ երեկո: Անխռով խոսք: Ամենախոհեմ սրատերեւը կոլապսի մեջ է:
Եվ շրշյուն, ոնց նկարչության դասին. ունկերն ամեն ինչ են հերթով որսում:
Հորիզոնով մեկ ընթանում է սխալը, ու ոչ ոք չի համարձակվում նրա թաթերն հերթով հաշվել:
Նավավարը իր թիակը բարձրացրեց ջրի վրա, եւ սակայն՝ չթիավարեց:
Արագաքայլ ոչխարն ահա, գոմից հեռու, ողջ թոքերը՝ սմբակներում,
վազում է երկնքի միջով ու գլուխը շրջելով իր պոչը դեպի,
անցնելով եւ ոտքի թաթին՝ ջանում տեսնել սեփական մեջքն հայելու մեջ:
Օ՜, որտեղ է Պարմիջանինոն այն հիմա, որ վազքի մեջ նրա վիզը երկարացնի:
Մի հուշարձան կանգնեցրի ես կանաչ-քիմիական շիրմատանն, ասես քայլող ու երերուն:
Օդապարիկ եմ նկարել նրա բոլոր պատերին ես:
Գուշակում եմ ստվերներով, որոնք ցրված են վրանի պատերով մեկ,
ասես գործիք մի ծալովի, որտեղ անկյան տակ բացված են 36 սարքեր տարբեր:
Կտրիչներ ու սղոցիկներ, պահածո բացող դանակներ, ու կորանում է լազուրը ինչ-որ կուզիկ շեղբի վրա,
պտուտակահաններ, մեխեր, մուրճեր, աքցան ու կեռիկներ, խարտոց եղունգների համար...
Ո՞վ աղեղով պտուտակները կկտրի, ո՞վ Բիլբաո կհավաքի ջարդոններից:
Գմբեթների պես ուռչելով, տիեզերքը ձեռքն է առնում ցանկությունները իր բոլոր:
Օդապարիկները նրանց հաճախ վարում էին բնավ ոչ վիրտուոզներ, արվարձաններում վար իջնում:
Ահա աղմուկ է պատյանից գնդակն հանում, երեւութական ողնաշարը իր բռնում:
Ներսում դրված անկյունային ոտնակները սեղմվում են,
ու գունդն ահա բաց է արդեն, նրա միջով ստրատոնավտն է ընթանում:
Մեքենաների մեջ ի ցույց կանգնած հաճախ ու փողոցում թռուցիկներ տարածելով,
այնտեղ գիպսե ՀԷԿ-ը ընկավ զայրույթի մեջ՝ պերֆորիաների համար՝ թե՛ ֆիլմերի մեջ, թե՛ երկնքում:
Հեծյալների, մանուկների շրջանում եւ լուսանկարիչների մոտ՝Ֆեդոսենկո ու Վասենկո կամ Ուսիկին:
Եվ նրանցից ամեն մեկի կիսադեմը նույն ֆրազով կերիզվի, «եւ ոչ մի բայց»:
Ինչո՞ւ նրբին պլատինով մարմնիս աջ կողմը մտան վիրաբույժները կապուտաչ,
ու բալզամով վարպետները՝ հենց դեպի ձախ, իսկ ճակատիս բաժին ընկավ հիպնոսողի փայտիկն անփայլ:
Ուզում էին վերադարձնել ինձ երկնքում սահող գնդի ղեկին նորից,
Բայց այն փլվեց ու սարքերն իր դասավորեց արկղերի մեջ ծակոտկեն:
Մի այլ երկրում եւ ժամանակների մեջ ուրիշ, նա կհսկեր
մի շարք պարապ լայներների արմադներին, անգործ կանգնած,
իսկ նա շներին միացած, լուսարձակները ձգելով իր ետեւից,
Նեւադայի վարագույրները կիջեցներ, որտեղ միշտ բաց պահեստներում
ֆյուզելյաժները ձվաձեւ լաքի մեջ են ներգրավված:
Կամ գուցե նա փախուստի՞ մեջ է տանիքով, բոլորն՝ ընկած իր ետեւից,
ու պաղ քամին ջրափոսերն է նեղացնում,
անտես զինում աղեղներով, իսկ նա կախված՝ կրունկներով երկնաքերին է դեռ կառչում:
Նա լռության մեջ թաքցրեց օդանավն իր եւ էլ ոչ մի ֆիլմի տիտրում չհայտնվեց,
ու փչելով դրոշակները ռետինե, գծագրի մեջ մտցրեց հուզիչ ինչ-որ ռեֆլեքսներ:
Զարմացած էր: Ահա թե ինչ է նա գրել ոմն Նիկոլո Տեսլայի.
«Մոլորակներ կհայտնվեն: Պատյանները մեռյալներով լիցքավորված՝
կբռնկվեն. թելը խզվում, խճճվում է կծիկի մեջ:
Ո՞վ է երկիրը երկնքի հետ կապելու, թե ոչ զոհված օդաչուն հենց:
Իսկ հանքափորն հանքում կծկված ասես նշանն է կայծակի՝ էլեկտրավահանակին:
Սրբապատկեր, զոհասեղան, կուռքեր, սալեր, բայց հենց շրջվես՝ արմունկներով են աշխատում,
պոկվում տեղից, դեպի բարձունք են սլանում շատ ավելի արագ ճարպիկ կապիկներից:
Ով բնական ընտրության դեռ չի ենթարկվել, իր շուրջ թաքուն մետաղալար է անցկացնում,
եւ հոսանքը կպչուն շատ պարզ երեւում է, որ չփորձի ինչ-որ մեկը հանկարծ անցնել ցանկապատը:
Բայց, միեւնույն է, կբխի լույսն ընդերքից, եւ կուղղվի երկրագունդը,
Ինչպես եթե փչես տձեւ ու ճմրթված խողովակը,
խճողումը կհարթվի, ամենքին լեզու ցույց կտա, եւ կճշտվի միավորը,
ու մեզանից ցած մնացած ամպերին մենք ցույց կտանք ճիշտ ճանապարհը:
Բոլորը չեն կարող հասնել Ժակի, Ժոզեֆի ետեւից, թեեւ նրանց մեջ էլ քիչ չէ հավատն առ այն,
որ սիգարի ծուխը լցնում է ծրարը ու այն քաշում մինչ առաստաղ:
«Թուղթը տառերի համար չէ, դուք քարերի վրա գրեք», իրենց թասերը հանելով, Մոնգոլֆերները օդ ելան:
Փորագրությունից գործվածքներ հանեցին: Գերեզմանի գիծն է հուշում Բորեյն ահա:
Բակում դրված հիսուն տակառ լի են երկաթի շեղբերով: Ու թշշում է ամոնիակը լկտիաբար,
ահա ինչու դիմակով են բոլորն հիմա: Թթուն ներսից քայքայում է
մետաղը ու խողովակի մեջ ոլորվում:
Կա ջրածին, որ ավելի սուր է զգում վտանգը, քան Օրփեոսն օղակում քրմուհիների:
Եվ մերկ մարդը գծապատկերն իր վրա է մասնագետներին ցույց տալիս.
դաստակից մինչեւ արմունկը ձգվող պարան: Փաթաթվում է պարանոցին:
Խոսակցական հանգույցի հետ է ամրացվում կրկնակի: Իջնում մինչեւ մյուս արմունկը:
Մինչ դաստակը՝ կարճ ընդհատում: Ապա հանգույց, որի ծայրը ետ է գնում նախնականին:
Մարմնական այս վանդակում ազատ ճախրում են ու խոսում:
Մեկ անգամ չէ, որ ես տեսա՝ ինչպես նրա ակնոցից ողջ թռիչքադաշտը փլուզվեց, եւ ներս խուժեց
ամբոխը, երբ նա գլուխը բարձրացրեց ու ինչ-որ բան հիշեց կարծես:
Մեկ անգամ չէ, որ ես տեսա՝ ոնց քաղաքից նա ետ եկավ օդանավով:
Իսկ մի անգամ ոտքով կանգնած էր երկնքում՝ օդապարիկը պտտելով, որ հայտնվի տերմինալում:
Վկայում եմ. բարում նրան ավտոմատներ փոխանցեցին շղթաներով ու նետեցին գրադարանի մոտ հետո:
Ու դաշտային բանտեր էր նա երազներում տեսնում հաճախ, տափաստանում հապճեպ սարքած
ծանր, ժանգոտ շղթաներից, օդանավերի՝ գետերը փակող խարխուլ կմախքներից,
ու պողպատե մի ցանց՝ գետի ծանծաղուտում, ամենակարճ ուղին մանր ձկնիկների:
Մեկ անգամ չէ, որ տեսել եմ՝ ինչպես նա դուրս եկավ տնից՝ ձիգ ու վստահ, բայց եւ՝ երկչոտ, անհամարձակ,
գծագրերի գլանով, գոտու վրա մի գեղեցիկ փայտե պատյան:
Ու խոտերը, ասես կանաչ, մեծ պաստառներ՝ պոկված վերին կոճակներից,
խոնարհվեցին նրա առաջ, ու շշնջաց նա՝ սեւեռված պատին բացված մեծ ճաքերին:
Նա շատ հանկարծ անհետացավ, ու ես նրան ո՛չ փնտրեցի, ո՛չ երբեւէ
հանդիպեցի՝ աստիճաններով իջնելիս,
Ճանապարհին, հյուրանոցում՝ շուրջբոլորս աչք ածելիս, կամ օրերը իր հաշվելիս:
Սակայն ակորդեոնի պես ուղղահայացը ճմրթվեց, ասես զեբրով վրան անցան:
Եվ նահանջեց: Նա, ըստ Հովհաննեսի, թե՛ իր ետեւում է, թե՝ առջեւում:
Չէի փնտրում արդեն նրա հետքերը ես, հայտնությունը լույսի՝ ինչպես լուսապսակ ,
մինչեւ Սան Ֆրանցիսկոյի «Վարդ եւ փշեր» բարում, ամռան մի երեկո,
լամինացված առավոտյան թերթի վրա մեզ շատ համեղ, նարնջագույն, ձուկ տվեցին:
Ծովային այդ արարածի կողերի տակ ես մի մահազդ գտա հանկարծ:
Վերաթաղում: Իսկ շիրմափոսը դատարկ է: Հետազոտված: Վերցված է նմուշն հողի:
Թող որ երկինքը յուրացրել է բնակչին, գեթ մեկը չվիրավորեց ո՛չ նշանը, ո՛չ էլ փոշին:
Նա հանձին ինձ ո՛չ լոկ ընկեր, ես կասեի, գտել էր եւ հավատարիմ մի գործակալ:
Գնահատում էի ես թե՛ շառավիղը, թե՛ անկյունը՝ հակադարձման
մղումներից աղավաղված. շարժում ուրիշ աշխարհներում,
որտեղ ցուցահանդեսներ են խաղաղ օդապարիկների, եզրերը դեռ կիսատ կարված,
ու գործվածքներն օրորվելով մեղմ մի շնչից՝ մեզ նետեցին խոտի վրա:
քունքերիս մեջ է թափանցում երանությունը թռիչքի, ու բջջային
թաղանթի վրա է աշխարհն իրական,
ուր անջատված հեռախոսով, աշտարակում անապատի. ես բուին եմ
անգամ լսում բաղեղի միջով մի չնչին:
Անգարը մթնշաղում
Մխրճվեցին դաշտում եղջյուրներն անգարի:
Բարձրության ահ, ցնցում, որտեղ թուլացած են,
Բացված են նյութերը:
Բացվում է հատվածը ճակատային մասի
կիսակառույց, թերի այս դիրիժաբլի:
Մենք օդից թեթեւ ենք ու ազատ անկման մեջ՝
հորիզոնը դեպի: Մենք լցնում ենք բոլոր ծալք ու անկյունները՝
դատարկվելով ինչպես բաժակ կայարանի:
Ու թռչում է գունդը, ու լույս է առկայծում որովայնից նրա:
Ո՞վ է օրվա մեջ իր կեղտառու ուղեղը
թաքցնում եռակցման վահանակի ներքո: Գրպաններում օպալ
գործիքներ են տարբեր: Անգարն ամբողջապես ցրվեց, տարրալուծվեց:
Եվ ռոբոտները, ցրված, շփոթահար,
փաթեթներ են պահում ինչ-որ գլանաձեւ:
Անգարն հանգավ, կորավ: Բայց դեռ ինչ-որ բան է շարժվում նրանում.
մի գոտուց՝ այլ գոտի, ամեն օր, անդադար:
— Էլ ի՞նչ ես գլուխդ օրորում եւ քայլում գլխիվայր դու այդպես:
— Դիմագծերն եմ ես որոնում սրբերի:
Ժամանակացույց
Կաթիլներն անձրեւի ծովի վրա ասես ներքեւ կախված բռնակ լինեն պտուտակի:
Կալվածքը մեղմ, փափուկ մի սահանքի մեջ է, բնապատկերն՝ աղոտ, անորոշ մշուշում:
Նրա երկար թիկնոցն ընթացքի մեջ տարբեր երանգներ է առնում թաց ծառերի միջեւ:
Ինչ-որ սպայական բան կա այդ ամենում՝ մերթ թարթիչների, մերթ էլիպսի պտույտում:
— Հոգնել եմ, ասում է, ես փոշու մեջ՝ անիվ ու վիճակախաղում՝ գերի, պատանդ լինել:
Դիպվածը նեղում է եւ անցնելով առաջ՝ մշտապես ինձ պահում անշարժ նույն առանցքին:
«Օդապարիկների պատմությունն» եմ թերթում, եւ ծունկի են գալիս հսկա կաղապարներ,
փշրվելով գետնին, ճոճվել, բռնկվելով — թեկուզ օգնության կանչես դու անգամ սրբերին:
Հանում են սրբերին: Պտտվում է թմբուկն էլի բախտախաղի: Փորձանքներ ու աղետ
հոյակապ են, եթե խլացնեք ձայները ու խաղաղեցնեք նենգ սեւ անցքերը բոլոր:
Գեոդեզիստները սեւեռված են իրար, բայց գրպաններում՝ միշտ տրոտիլի փաթեթ...
Կարող ես հենց այնպես ձեռքդ առաջ պարզել ու ընթացքն Արեւի կասեցնել դու մի օր:
Նավը շարժվում է ամպերի վրայով երկրի հետ միասին, մնալով իր տեղում,
Տեղո՛ւմ՝ արեւի տակ: Դե, իսկ ես տուն ունեմ այստեղ՝ աշտարակով, լրտեսներով իր
ու մեծ ավտոտնակով:
Մտմտում եմ երկար իմ նախագծի շուրջ. ուրիշ էլ ի՞նչ անել տնային կալանքում,
որ օդապարիկն իմ անթիվ կիլոմետրեր փայլի ու շողշողա, ինչպես թաղման սափոր:
Երազ տեսա, իբր ինձ հաց էին տալիս ու՝ օդից էլ թեթեւ (կլոր մի առարկա՝ իսկը հացի տեսքով),
Իսկ նրա մեջ, ներսում մի մեծ մարզադաշտ էր, ու եռում էր խաղը.
մոտ մեկ միլիմետր դառը հացահատիկ:
Ես թափով վազում եմ ավազի վրայով, ես այն բաց եմ թողնում մթին, մառ, երկինքով:
Զգուշացի՛ր, այնտեղ ամբոխ կա մարդկային, թե դու մինչեւ անգամ
ապահովագրված ես փուլում երազի...
Իսկ առավոտ վաղ ես թափառում եմ ինչպես պահակը ուրանի խուլ գերեզմանոցի,
նմուշներ եմ վերցնում ու աղյուսակներիս հետ ամեն ինչ ճշտում,
յոգայով զբաղվում, տեսնում ինձ լույսի մեջ:
Ո՞ւր չքացավ լույսը: Ինչպես կարկինն հմուտ մատների մեջ հայտնի այն Կոպեռնիկոսի,
ես կախված եմ չեզոք իրականության մեջ՝ խառնած անկյունները Երկիր մոլորակի:
Լվացված սենյակիս փորանկարների վրա գնդակներ են՝ թե՛ օջախներում, թե՛
բացվածքներում տարբեր,
դեպ օդակայան են համառորեն թռչում օդաչուները, բայց այն շարունակ
նրանց ետեւում է մնում:
Իսկական փոթորիկ եւ բույսերի մի փունջ, որոնց ճիշտ անունը չեմ իմանում ես դեռ...
Արեւակերներ են այստեղ շատ խորամանկ՝ օդապարիկներ թե՛ ջրի, թե՛ օդային:
Միգուցե անհաջող այս հանդերձանքով իմ ինչ-որ թիերի՞ եմ ես անտեղի կառչել,
կամ համակարգիչը ո՛չ թե աջ ձեռքով, այլ սխալմամբ ձախո՞վ եմ այս անգամ գործարկել:
Գուցե իմ գրքերը ես դասավորել եմ ո՞չ այնպես, ինչպես դա բնությունը կուզեր:
Լճում արտացոլված աշտարակը երկու մասի է բաժանվել, ինչպես արձակ քուղեր:
Բայց գրառումն ահա նոթատետրիս մեջ. արեւը չհատեց
գիծը հորիզոնի, ոչինչ չկրկնվեց: Ժամանակն հարթ անցավ:
Ծառերի մի մասը մթնում տեղավորվեց, մի մասը սնամեջ լույսի մեջ հայտնվեց:
Կատաղի բազմացան ինչ-որ մանր իրեր, բայց խցանում եղավ, ու դա էլ ինձ փրկեց:
Ու շատ հիմարաբար կենդանական աշխարհն հեռացավ, նահանջեց՝
արշալույս փնտրելով,
սպիտակուցային, քարի արարածներն հեռացան վայրերից իրենց բնակության:
Սահարայից եկավ ատամնաբաց մեկը, ականջները ասես ձայներիզներ կլոր ,
ու պատկերացնում է ճերմակ ջերմաստիճանում իրեն՝ մի աննշան սառցաշերտի վրա:
Դա շատ պարզ է, ինչպես Պետրիշկինի հայտնի դասագրքում. գնացքն
արգելակեց արդեն, բայց սայթաքուն բեռն հենց իր ուղեւորի հետ ճամփան շարունակեց:
Ու մինչ ուրվագիծն ու լրացումը երկու՝ սեւ-սպիտակ գոտու բաժանվեցին տարբեր,
Հետնագծում խրված օդանավը դեպի գիշեր տեղափոխվեց:
Եվ ողջ մոլորակի գիշերային կեսից անորոշ, բայց արդեն երեւում էին
հրամանատարներն անձնակազմի ու թույլ, հոգնահար արեւը՝ ճակատներին
մորթված քաղաքացիների:
Ցուցիչ վահանակի վրա սլաքները հազիվ էին շարժվում, իսկ տախտակամածին՝
սարքերն հերթով սառչում: Ու օդապարիկը կուչ եկավ, կծկվեց՝ կորցնելով ուղին:
Ու նա վերերկրային օդափոխիչներից մեկը դա համարեց:
Երեք օր մոլորվեց նկուղներում, խմեց, հիշատախտակ գրեց:
Եվ նրան ահավոր, խանդոտ ու անմիտ էր թվում աբորդաժը կպչուն միրաժների,
ու օդապարիկը, հոսանքազուրկ արդեն, տեսիլ ու միրաժի պարսերով ողողվեց:
Օդապարիկ
Թեթեւ, տաքուկ քամի ու նվացող մի լար:
Ազդանշանային օդապարիկն ահա
դեպի պատուհանն է լողում Երիքոնի,
իսկ ետեւից՝ ձգվում ալ կարմիր մի պարան:
Նրա շնչառական նուրբ միջնապատերը
կույր ու հիմարներին թաքստոց են դառնում,
վարանոտ սոսնձում, շտկում են տուփերը
ու քամու այտերը դրանց մեջ պարփակում:
Կամացուկ քաշում եմ ես հիպոթենուսից,
մերթ փքված է կարգին ու մերթ հարթ է օձը,
հոսելով դեպի վեր, մի փականից՝ մյուսը,
գաղտնորեն հատում է պարսեկն ու էոնը:
Երկնքով մեկ կծիկ դառնում ու թալկանում,
թիավարելով մերթ առաջ, մերթ ետ դեպի:
Քանոնով ծավալի միավորներն եմ ես
չափում, ի մի բերում, թարգմանելով՝ զգում:
Ընդդիմանում է, երբ սեւ ամպերից իջնում
ու իրեն ընդառաջ ուրիշ զորք է գնում:
Իսկ ժամանակը քեզ խեթ է նայում կարծես,
երբ դու կրակելու իրավունք դեռ չունես:
Եվ նա դողում է, ոնց գամը հյուսվածքի մեջ,
առանց սեւ հետքերի մեր միջով անցնելով
դեպի ապաստանը զուր սպանվածների...
Այդ ո՞ւմ զարկեց կոնով դեմ դիմաց նա թափով,
երբ ակնթարթի մեջ հանկարծ ցնորվելով՝
իսկ եւ իսկ մի հսկա տխմարի վերածվեց,
եւ պատկերացնում էր թղթի վրա իրեն ՝
երկար կտուցով ու վոլանով փետրավոր: