Ասում էր. փառք Քեզ, որ տվեցիր...
* * *
Ասում էր. փառք Քեզ, որ տվեցիր,
Մարմին կտամ՝ կրկին կդառնա քեզ:
Դարձելի է շնորհն աստվածածին՝
Քեզնից ծնվող գիր ու երեխաներ:
Վանք կուղարկեմ, դուռը դպրանոցի,
Առ ձեռքերիդ վրա, Քո ձեռքերին
Ղունղունի թող, հետո կհատուցի:
Աղավնին է ճախրում տանիքներին:
Հասանք մարդահամար: Իշուկով երթն ահա:
— Կտա՜մ, Քե՜զ եմ տալու,— դեռ ասում էր:
Եվ նայում էր աստղը կառափնարան:
Հատուցումից ծանր է սպասումը:
Եվ նայում էր կրկին ու խռպում էր դժվար.
— Գթա, Տե՜ր իմ, սիրտս անկարող է էլի:
Խոստացել ես, գիտեմ, համատարած դրախտ,
Բայց մի խլիր նրան իմ ձեռքերից:
Սակայն կգա՝ տանի խոստացվածը վերին:
Դեպի դարպասներն է ամբոխն ահեղ գալիս:
Կատարված է արդեն, մարմինն իջեցրին,
Իսկ նա գրկե՛լ, գրկե՛լ ու չի տալիս:




