Որտեղ խզվում է հիշողությունն, սկսում է ֆիլմը հին...

* * *

Որտեղ խզվում է հիշողությունն, սկսում է ֆիլմը հին,
հին երաժշտություն է, դատարկ, անհաճո ունկին։
Անձրեւն այգում դադարեց, ինչ թանձր է բուրում եղրեւանին,
չես պատկերացնի, այս օրը՝ գարունքին։

Նստել տրամվայը N 10, իջնել, անցնել տակով կամարի
ստալինյան. ողջն ինչպես կար, եղել է վաղուց, անցած։
Այստեղ իմ ձեռքից են բռնել, այստեղ վեր հանել ձեռքերին
եւ կինո են ցույց տալիս կինոթատրոնում բաց։

Նման զգացումներ է արվեստը ցուցանում,
հենց այս զբոսայգու մասին, մանչուկը՝ գլխից վեր։
Եվ անեզրական անցյալը, խավար ծածանվող,
խանգարում է գալիքին՝ նոր թափ ձեռք բերել։

Կարոտախտից թե էշ-էշ հարբած կարելի է գնալ —
ելնել սոճիներն ի վեր, մինչ երկինք՝ անիվը
հեռապատկերի, սակայն անհնար է հասկանալ՝
կամ պատերազմ դեռ չի եղել, կամ թե եղել է ՝ո՞ր թվին։

Ողջը սեւ-սպիտակ գույներում, երեխեք ու մայրեր,
վատ բարձրախոսն է երգում ինչ-որ բան հաղթառաք։
Ինչ շա՜տ ապրեցի աշխարհում, ես ինչպես այրվելով
տարա սրտխփոց, արտասուք, եւ նույնիսկ նույնը՝ հակառակ։