Եվս մի էլեգիա
Մի՞թե այդ հենց դու ես, մտածում էի ես՝
դուրս գալով կանգառում 37 տրամվայի,
ուր նոր էի եղել, որտեղ անձրեւից
հատիկավոր մայթը դեռ ծուխ էր արձակում...
Ձեռնպահ եմ մնում օր, ամսաթիվ նշել,
Բայց մայիսն էր հաստատ: Մի՞թե այդ հենց դու ես,
հայացքով սահեցիր նստածների վրա
ու որսացիր իմը, եւ ցնցվելով կանգնեց
Տրամվայը, կապույտ քո թիկնոցն հեռացավ,
բացելով մանկական պարանոցդ, իջա,
արթնանալով ես հենց ընթացքի մեջ կարծես,
մի՞թե դու մթան մեջ վալիդոլ փնտրելով,
նույնիսկ չիմանալով՝ ինչ օր, ինչ տարի է,
այնպես էիր քնել, որ ինչ-որ ուսանող
ետեւիցդ գոռաց. «դու ապուշ, հիմար ես»,
չտեսանք իրարու նույն տրամվայում մենք,
որը դեպի ձախ էր թեքվում համառորեն՝
դեպի Լեֆորտովո, բայց քեզ միշտ աջ էր պետք,
իսկ թե տարիների միջով ո՞ւմ է կանչում
զանգը, կարեւոր չէ, դու շվար մի կանգնիր
Ճամփաներին, եթե չգիտես ապագան —
այսպես էի խորհում, ու այնքա՜ն մոտ էիր
դու՝ 37-ի անծանոթուհի, կին,
ու կար էլի մի բան, որ չես կարող որսալ,
ոչ էլ տեսնել, սակայն այն կար, ներկա էր՝ ոնց
բախտի վերին նշան ու լուր մեր երկուսին,
ու շնչեց ապակուն, եւ գուշակեց թիվը
չորս կոպեկի կամ մի գրոշի հավասար,
էլեգիաների դարն անցել է, իհարկե,
ու դեպի ապագա ժամկետն անորոշ է,
բայց երբ ես տեսնում եմ դեմքդ, քունքդ ճերմակ,
երակով բաբախուն, սիրելիս, հավատա,
մեկընդմիշտ անցնում են հոգնություն ու նեւրոզ,
տարիքի բերած հոգս ու հիվանդություններ,
ու մնում է միայն բույրը քո մազերի՝
ձեռքիս տակ խառնված, որ թաքուն մի պահի
ես հանց էջանշան կտրեմ ու դնեմ մի
թանկարժեք գրքի մեջ, որ պահում է հոտն այն,
որն այնտեղ եղել է, եւ ուր էլ թաքցնեն՝
գիրքն այդ ըմբոխշնում ես դու, ինչպես սուրբ գիրքը,
որը թեկուզեւ շատ անգամ ես կարդացել,
նույնիսկ անգիր արել, մեկ է, հանելուկ է
թե՛ ինքնին, թե՛ վերջը, որին, միեւնույն է,
էջանշանը չի հասնի էլ երբեւէ,
քանզի ավարտ չկա, եւ չկա ոչ մի բառ,
ընկճախտ է ու տենդ, ուղեղային մի եռք.
մենք ո՞ւշ հանդիպեցինք: Բայց դե հանդիպեցինք,
իսկ սերը հաղթում է, Ստալի՛նն է ասել,
մի հույս կա՝ չեն բանտի մեզ առաջնորդները,
թույլ կտան մեռնել մեր անկողնում, մեր մահով,
էլի բան է, երբ քո առաջ փորձանք չկա,
Տե՛ր, ասում եմ, մի՞թե դու այստեղ ես, մի՞թե
շանս ես տալիս, բախտի դիցուհիներն արդեն
մանելուց հոգնել են— չէ՞որ պատռվածք կա:
Բայց ինձ հետ է սերն իմ, արշալույսին նրան
մի՛ արթնացրու, այնպես անուշ է քնած նա,
եւ տրամվայն անցավ։
դուրս գալով կանգառում 37 տրամվայի,
ուր նոր էի եղել, որտեղ անձրեւից
հատիկավոր մայթը դեռ ծուխ էր արձակում...
Ձեռնպահ եմ մնում օր, ամսաթիվ նշել,
Բայց մայիսն էր հաստատ: Մի՞թե այդ հենց դու ես,
հայացքով սահեցիր նստածների վրա
ու որսացիր իմը, եւ ցնցվելով կանգնեց
Տրամվայը, կապույտ քո թիկնոցն հեռացավ,
բացելով մանկական պարանոցդ, իջա,
արթնանալով ես հենց ընթացքի մեջ կարծես,
մի՞թե դու մթան մեջ վալիդոլ փնտրելով,
նույնիսկ չիմանալով՝ ինչ օր, ինչ տարի է,
այնպես էիր քնել, որ ինչ-որ ուսանող
ետեւիցդ գոռաց. «դու ապուշ, հիմար ես»,
չտեսանք իրարու նույն տրամվայում մենք,
որը դեպի ձախ էր թեքվում համառորեն՝
դեպի Լեֆորտովո, բայց քեզ միշտ աջ էր պետք,
իսկ թե տարիների միջով ո՞ւմ է կանչում
զանգը, կարեւոր չէ, դու շվար մի կանգնիր
Ճամփաներին, եթե չգիտես ապագան —
այսպես էի խորհում, ու այնքա՜ն մոտ էիր
դու՝ 37-ի անծանոթուհի, կին,
ու կար էլի մի բան, որ չես կարող որսալ,
ոչ էլ տեսնել, սակայն այն կար, ներկա էր՝ ոնց
բախտի վերին նշան ու լուր մեր երկուսին,
ու շնչեց ապակուն, եւ գուշակեց թիվը
չորս կոպեկի կամ մի գրոշի հավասար,
էլեգիաների դարն անցել է, իհարկե,
ու դեպի ապագա ժամկետն անորոշ է,
բայց երբ ես տեսնում եմ դեմքդ, քունքդ ճերմակ,
երակով բաբախուն, սիրելիս, հավատա,
մեկընդմիշտ անցնում են հոգնություն ու նեւրոզ,
տարիքի բերած հոգս ու հիվանդություններ,
ու մնում է միայն բույրը քո մազերի՝
ձեռքիս տակ խառնված, որ թաքուն մի պահի
ես հանց էջանշան կտրեմ ու դնեմ մի
թանկարժեք գրքի մեջ, որ պահում է հոտն այն,
որն այնտեղ եղել է, եւ ուր էլ թաքցնեն՝
գիրքն այդ ըմբոխշնում ես դու, ինչպես սուրբ գիրքը,
որը թեկուզեւ շատ անգամ ես կարդացել,
նույնիսկ անգիր արել, մեկ է, հանելուկ է
թե՛ ինքնին, թե՛ վերջը, որին, միեւնույն է,
էջանշանը չի հասնի էլ երբեւէ,
քանզի ավարտ չկա, եւ չկա ոչ մի բառ,
ընկճախտ է ու տենդ, ուղեղային մի եռք.
մենք ո՞ւշ հանդիպեցինք: Բայց դե հանդիպեցինք,
իսկ սերը հաղթում է, Ստալի՛նն է ասել,
մի հույս կա՝ չեն բանտի մեզ առաջնորդները,
թույլ կտան մեռնել մեր անկողնում, մեր մահով,
էլի բան է, երբ քո առաջ փորձանք չկա,
Տե՛ր, ասում եմ, մի՞թե դու այստեղ ես, մի՞թե
շանս ես տալիս, բախտի դիցուհիներն արդեն
մանելուց հոգնել են— չէ՞որ պատռվածք կա:
Բայց ինձ հետ է սերն իմ, արշալույսին նրան
մի՛ արթնացրու, այնպես անուշ է քնած նա,
եւ տրամվայն անցավ։





