Կանանց երեկո
Կատյան հպարտ է, որ
ունի ամուսին մի շա՛տ հեղինակավոր
եւ ամենակարող.
Լենան հպարտ է, որ
մենակ է աղջկան մեծացնում
ու կյանքից երբեք չի բողոքում:
Սվետան հպարտ է,
որ եւ՛ դիպլոմ ունի, եւ՛ պաշտոն կարեւոր՝
կարգին վարձատրվող.
Տանյան հպարտ է, որ
ունի բնակարան սեփական, ընդ որում՝
շքեղ կահավորված:
Հիմա ուրիշ կնոջ հետ է խեղճ Կատյայի ամուսինը հզոր:
Տարիներն անցնում են,
բայց Լենայի խիզախ, կոփված հոգին ոչ ոք
չի գնահատել դեռ:
Աշխատանքը թողեց Սվետան, քանի որ նրան չհարմարվեց,
հիմա տանն է անվերջ:
Եվ ինչ-որ ձանձրալի, մենակ ու տխուր է Տանյայի տանն այն մեծ:
Ամեն տարի նրանք տոնական հավաք են
անում Մարտի 8-ին:
Կատյան տորթ է բերում, համեղ կարկանդակներ:
Լենան՝ հոլանդական պանիր ու սերվելատ:
Սվետան բերում է սիգարետներ, «Կագոր»,
որ մի թեթեւ հարբեն:
Իսկ Տանյան սեղանը տապակած հավով է զուգում ու աղցանով:
— Լսե՞լ եք, ասում են, որ հին Հունաստանում,—
սկսում է մեկը,— կար այնպիսի կղզի,
ուր ապրում էին լոկ ամազոնուհիներ,
ու նրանք իրենց մոտ խիստ արգելում էին
մուտքը տղամարդկանց,
իսկ նրանց, ում մեկ-մեկ փոթորիկն էր բերում՝
սպանում հենց տեղում:
Այս պատմությունը լավ ուրախացրեց նրանց,
աշխուժացան կարգին.
խոսեցին հունական իմաստության մասին,
էստրադայի սիրված աստղերին լսեցին՝
իրենք էլ պարելով,
հետո քննարկեցին վարքը նոր սերնդի՝
ընթացքում տոնական շրթներկը սրբելով
տորթ ու կարկանդակով:
Ցտեսություն, Կատյա,—
շատ գեղեցիկ ես դու սենյակային աղոտ
թույլ այս լույսի ներքո:
Ցտեսություն, Լենա,—
դու ավտոբուսով դեռ պիտի ճամփա գնաս,
իսկ հետո ամայի փողոցով՝ քո մանրիկ,
քայլերով վախվորած:
Ցտեսություն, Սվետա,—
նախ պիտի աջ գնաս, հետո թեքվես դու ձախ
ու սեւ, սառած այգով տուն հասնես վերջապես:
Ցտեսություն, Տանյա,—
դու պիտի սեղանը դեռ հավաքես մենակ,
ափսեները լվաս:
ունի ամուսին մի շա՛տ հեղինակավոր
եւ ամենակարող.
Լենան հպարտ է, որ
մենակ է աղջկան մեծացնում
ու կյանքից երբեք չի բողոքում:
Սվետան հպարտ է,
որ եւ՛ դիպլոմ ունի, եւ՛ պաշտոն կարեւոր՝
կարգին վարձատրվող.
Տանյան հպարտ է, որ
ունի բնակարան սեփական, ընդ որում՝
շքեղ կահավորված:
Հիմա ուրիշ կնոջ հետ է խեղճ Կատյայի ամուսինը հզոր:
Տարիներն անցնում են,
բայց Լենայի խիզախ, կոփված հոգին ոչ ոք
չի գնահատել դեռ:
Աշխատանքը թողեց Սվետան, քանի որ նրան չհարմարվեց,
հիմա տանն է անվերջ:
Եվ ինչ-որ ձանձրալի, մենակ ու տխուր է Տանյայի տանն այն մեծ:
Ամեն տարի նրանք տոնական հավաք են
անում Մարտի 8-ին:
Կատյան տորթ է բերում, համեղ կարկանդակներ:
Լենան՝ հոլանդական պանիր ու սերվելատ:
Սվետան բերում է սիգարետներ, «Կագոր»,
որ մի թեթեւ հարբեն:
Իսկ Տանյան սեղանը տապակած հավով է զուգում ու աղցանով:
— Լսե՞լ եք, ասում են, որ հին Հունաստանում,—
սկսում է մեկը,— կար այնպիսի կղզի,
ուր ապրում էին լոկ ամազոնուհիներ,
ու նրանք իրենց մոտ խիստ արգելում էին
մուտքը տղամարդկանց,
իսկ նրանց, ում մեկ-մեկ փոթորիկն էր բերում՝
սպանում հենց տեղում:
Այս պատմությունը լավ ուրախացրեց նրանց,
աշխուժացան կարգին.
խոսեցին հունական իմաստության մասին,
էստրադայի սիրված աստղերին լսեցին՝
իրենք էլ պարելով,
հետո քննարկեցին վարքը նոր սերնդի՝
ընթացքում տոնական շրթներկը սրբելով
տորթ ու կարկանդակով:
Ցտեսություն, Կատյա,—
շատ գեղեցիկ ես դու սենյակային աղոտ
թույլ այս լույսի ներքո:
Ցտեսություն, Լենա,—
դու ավտոբուսով դեռ պիտի ճամփա գնաս,
իսկ հետո ամայի փողոցով՝ քո մանրիկ,
քայլերով վախվորած:
Ցտեսություն, Սվետա,—
նախ պիտի աջ գնաս, հետո թեքվես դու ձախ
ու սեւ, սառած այգով տուն հասնես վերջապես:
Ցտեսություն, Տանյա,—
դու պիտի սեղանը դեռ հավաքես մենակ,
ափսեները լվաս:





