Առանց տիրոջ մեռավ այգին...
* * *
Առանց տիրոջ մեռավ այգին,
եղինջն հասավ եւ վարդերին,
խոտի վերածվեց ոլոռը,
որտեղ սալորն ու բալն էին՝
հիմա վխտում են փշերը:
Իսկ մոտակա աղբանոցում
այրված նյութեր են զանազան,
պարուրակներ, շշեր օղու,
ու աղմուկով դժոխային
գրամաֆոնն է դղրդում:
Կանաչն անչափ քիչ է, բայց շատ,
քանզի մթին ստվերներում
անկուշտ զրոն է գոյանում:
Դե, պրոգրեսի մուտանտ, խորհիր՝
ի՞նչ կլինի երազներից,
գետ ու անտառներից հետո...
Էպոսից ու երգից հետո:
Առանց տիրոջ մեռավ այգին,
եղինջն հասավ եւ վարդերին,
խոտի վերածվեց ոլոռը,
որտեղ սալորն ու բալն էին՝
հիմա վխտում են փշերը:
Իսկ մոտակա աղբանոցում
այրված նյութեր են զանազան,
պարուրակներ, շշեր օղու,
ու աղմուկով դժոխային
գրամաֆոնն է դղրդում:
Կանաչն անչափ քիչ է, բայց շատ,
քանզի մթին ստվերներում
անկուշտ զրոն է գոյանում:
Դե, պրոգրեսի մուտանտ, խորհիր՝
ի՞նչ կլինի երազներից,
գետ ու անտառներից հետո...
Էպոսից ու երգից հետո:




