Լուրթից լուրթ է ճերմակը...
* * *
Լուրթից լուրթ է ճերմակը՝
եզրերի երիզով սեւ,
գծերն ու կետերը համակ
մոխրին են հասել։
Ինչը ծխացել՝ ալ էր,
ճակատիս գիրը սույն,
եղել է սրտալի,
ապրել իմ ներսում։
Դեհ, չէ՞ր անհեթեթ,
դուրս եկավ ոչինչ,
եղել-չեն եղել մեզ հետ
չարն ու խինդը ջինջ։
Երգեր, նվագնե՜ր են։
Օ՜, քունքերիս տակ,
երգեր, նվագնե՜ր են։
Խանդ ու կարոտանք։
Ալ հրալեզուն
ցողունով վտիտ է։
«Զնամենա»-ից կուզես
Պոկիր՝ այս թերթիկը։
Լուրթից լուրթ է ճերմակը՝
եզրերի երիզով սեւ,
գծերն ու կետերը համակ
մոխրին են հասել։
Ինչը ծխացել՝ ալ էր,
ճակատիս գիրը սույն,
եղել է սրտալի,
ապրել իմ ներսում։
Դեհ, չէ՞ր անհեթեթ,
դուրս եկավ ոչինչ,
եղել-չեն եղել մեզ հետ
չարն ու խինդը ջինջ։
Երգեր, նվագնե՜ր են։
Օ՜, քունքերիս տակ,
երգեր, նվագնե՜ր են։
Խանդ ու կարոտանք։
Ալ հրալեզուն
ցողունով վտիտ է։
«Զնամենա»-ից կուզես
Պոկիր՝ այս թերթիկը։





