Բատիսկաֆ
Պատուհանից բնանկար— Պիսարոյին ես հիշում-
Քայլ դեպի բանաստեղծություն, ձեռքերիդ մեջ
Յասամանագույն տեսիլքը. ջերմություն
Մոխրագույնի տակ, ամպերի կտրվածքներում:
Իմ ձեռքերում պահում եմ տեսիլքը՝ քեզ...
Բոլորը բնանկարչի մշուշաքողի միջով,
Փչում— ձայնում է քամին աղեկեզ
Անցորդ՝ փաթաթված փափուկ շարֆով,
Վերարկուն հագած, թաքնված սյան տակ
Կամիլ-նկարիչը կրկին «անձրեւ հանեց»,
Որը միանգամից դարձավ լճակ,
Որտեղ կռատուկն ու ջղախոտն են աճել,
Որտեղ ամպը ամպի միջով է սահում, ոնց
Տեսիլքը տեսիլքի — եւ պահ— երբ ողջը քշվեց,
Այնքան մենակ եմ: Ամեն ահ ու վախ, հոգոց
Թեեւ հոգ չէ, հոգ չէ: Բնակարանը մեծ,
Փոխում է կերպարը. ստվերը թեւերով ձգում,
Պահարանի վրա ուրվականը երկէջ է,
Պատուհանից դուրս հորդ անձրեւն է շփշփում,
Ինչպես բատիսկաֆում-բանաստեղծության մեջ եմ:
Քայլ դեպի բանաստեղծություն, ձեռքերիդ մեջ
Յասամանագույն տեսիլքը. ջերմություն
Մոխրագույնի տակ, ամպերի կտրվածքներում:
Իմ ձեռքերում պահում եմ տեսիլքը՝ քեզ...
Բոլորը բնանկարչի մշուշաքողի միջով,
Փչում— ձայնում է քամին աղեկեզ
Անցորդ՝ փաթաթված փափուկ շարֆով,
Վերարկուն հագած, թաքնված սյան տակ
Կամիլ-նկարիչը կրկին «անձրեւ հանեց»,
Որը միանգամից դարձավ լճակ,
Որտեղ կռատուկն ու ջղախոտն են աճել,
Որտեղ ամպը ամպի միջով է սահում, ոնց
Տեսիլքը տեսիլքի — եւ պահ— երբ ողջը քշվեց,
Այնքան մենակ եմ: Ամեն ահ ու վախ, հոգոց
Թեեւ հոգ չէ, հոգ չէ: Բնակարանը մեծ,
Փոխում է կերպարը. ստվերը թեւերով ձգում,
Պահարանի վրա ուրվականը երկէջ է,
Պատուհանից դուրս հորդ անձրեւն է շփշփում,
Ինչպես բատիսկաֆում-բանաստեղծության մեջ եմ:





