Ալթայի շամանը սգում է սիրելիին

Այդպես էլ նա ռուսի հետ
     գնաց քաղաք, սարից այն կողմ,
Նա, որ սիրելի էր
Կյանքի բերկրանք... անունը՝ Բեքթայ:

Երկար սգացի նրա համար,
     դափ վերցրեցի վշտից,
Աստծուն Ուլգեն աղերսեցի,
Երկնային աստծուն բարի։
«Վերադարձրո՛ւ ինձ Բեքթային»,— ասացի աստծուն երկնային:
«Չեմ կարող»,— պատասխանեց Ուլգենն ինձ:
Նոր դափ ես վերցրեցի,
     այլ մի տիրոջ աղերսեցի,
Չար աստված Էրլիկին.
«Վերադարձրո՛ւ ինձ Բեքթային»,— ասացի ես նրան՝ ինչպես Ուլգենին:

«Վերադարձնեմ»,— Էրլիկն ինձ պատասխանեց,—
Թող կամքը քո լինի,
     ինչպես կուզես, շամա՛ն։
Կսպանեմ ես ամուսնուն նրա,
     ու նա քեզ մոտ կգա,
Օրերը քեզ հետ նա կանցկացնի,
     գիշերները քեզ կգոհացնի,
Բայց նրա հոգին մարմնից հեռու կբարձրանա,
Օ՜, շատ հեռու: Եվ դրանում
     ոչինչ անել դու չես կարողանա»։