Անտառում

Ես անտառում հսկա մրջնանոցի կողքին կանգնած դիտում էի նրա բնակչության կյանքը զարմանալի: Եվ ինձ պատկերացավ եղբայրների դեմքով միանման, նույն հավատքի մարդկանց մի նոր երկիր, որտեղ ունեւորներ — չունեւորներ չկան, որտեղ բոլորն ունեն հագուստ-կապուստը նույն: Նրանք միասին են հաղթահարում ախտերն ու աղետներն ամեն, եւ հոգ տանում բոլոր մանուկների մասին ... Ես նայելով անխոնջ բանողներին, այնքան էի տարվել պատրանքներով, որ մոռացել էի, ախր, երեկ էր, որ ես էլ էի բանում մրջյունի պես, ելնում զարթուցիչով, խժռում էի ճեպով նախաճաշը, եւ գործարան վազում՝ մրջնանոցիս հանդեպ ատելությամբ լցված: Երեւում է՝ ինձ հետ ինչ-որ սարսափելի բան է եղել այսօր, որ դինոզավրերի անհետացման հետ է բաղդատելի, եթե նախանձում եմ միջատներին անդեմ: