Բախտ է լողալ Օկա գետով, Օկա գետով...
* * *
Բախտ է լողալ Օկա գետով, Օկա գետով,
Շոգենավով, մութ գիշերով, գիշերով մութ,
Հավատացեք, երգում էին սոխակներ ծով
Ամբողջ գիշեր, ինչպես երգում սիրված մանկութ։
Չգիտեի, հնարավո՞ր է միթե դա,
Թվում էր պատրանք մինչ այդ անիրական,
Մտացածին հնարանք եւ, ինձ հավատա,
Երգչախումբ էր թռչնոց հրաշք, պոետական։
Եվ երեւի հենց այդ պահից հեքիաթային
Ցնցվեցի խոր եւ իրապես հավատացի,
Որ աշխարհներ կան հեռավոր, այլտեղային,
Որ կան ուրիշ անդրգետնյա վայրեր անծիր։
Եվ ասե՞լ, թե ահա ճեղքից խիտ թփերի
Երեւում է կոշտ, քարացած գետի ավազ,
Եվ հասնում է քո ականջին ծվեն բառի,
Կնոջ ծիծաղ, տղամարդու կիսախեղդ բաս։
Այսինքն՝ այդ ձայնն արական խավար էր հանց
Խինդն էլ կնոջ՝ խորհրդավոր, ցերեկը քան,
Եվ ես ոնց այս տեղի գիտակ երջանկությանց՝
Հրեշտակից ավելի լավ հասկացա այն։
Իսկ ո՞ր տարին եւ ո՞ր թիվն էր, էդ չեմ հիշում,
Եվ ո՞ւմ էի հետո մենակ ուզում ջնջել
Իմ հուշերից, իսկ այն նավը ունե՞ր անուն,
Երեւի թե «Սկրյաբին», տաղանդ հնչեղ։
Եվ նստարան կար տախտակամածին, փայտից,
Ուղեկիցներ կային, նրանց էլ չեմ հիշում,
Միայն ուղին տարօրինակ՝ մի սոխակից
Մյուս սոխակ եւ փայլփլուն շողք գիշերում։
Բախտ է լողալ Օկա գետով, Օկա գետով,
Շոգենավով, մութ գիշերով, գիշերով մութ,
Հավատացեք, երգում էին սոխակներ ծով
Ամբողջ գիշեր, ինչպես երգում սիրված մանկութ։
Չգիտեի, հնարավո՞ր է միթե դա,
Թվում էր պատրանք մինչ այդ անիրական,
Մտացածին հնարանք եւ, ինձ հավատա,
Երգչախումբ էր թռչնոց հրաշք, պոետական։
Եվ երեւի հենց այդ պահից հեքիաթային
Ցնցվեցի խոր եւ իրապես հավատացի,
Որ աշխարհներ կան հեռավոր, այլտեղային,
Որ կան ուրիշ անդրգետնյա վայրեր անծիր։
Եվ ասե՞լ, թե ահա ճեղքից խիտ թփերի
Երեւում է կոշտ, քարացած գետի ավազ,
Եվ հասնում է քո ականջին ծվեն բառի,
Կնոջ ծիծաղ, տղամարդու կիսախեղդ բաս։
Այսինքն՝ այդ ձայնն արական խավար էր հանց
Խինդն էլ կնոջ՝ խորհրդավոր, ցերեկը քան,
Եվ ես ոնց այս տեղի գիտակ երջանկությանց՝
Հրեշտակից ավելի լավ հասկացա այն։
Իսկ ո՞ր տարին եւ ո՞ր թիվն էր, էդ չեմ հիշում,
Եվ ո՞ւմ էի հետո մենակ ուզում ջնջել
Իմ հուշերից, իսկ այն նավը ունե՞ր անուն,
Երեւի թե «Սկրյաբին», տաղանդ հնչեղ։
Եվ նստարան կար տախտակամածին, փայտից,
Ուղեկիցներ կային, նրանց էլ չեմ հիշում,
Միայն ուղին տարօրինակ՝ մի սոխակից
Մյուս սոխակ եւ փայլփլուն շողք գիշերում։





