Մեր դանդաղ օրերի ոսկու մասին...
* * *
Մեր դանդաղ օրերի ոսկու մասին
երգում է երկաթե թակարդն անկյունում,
հասունանալով ոնց ցորնահատիկ,
որն օրորվում է վաղորդյան մշուշում,
ուր մերկ ստվերներն են ասեղների վրա ,
եւ անագե օդն է վնգստում հոռի:
Երբ դուրս ենք գալիս անշուք շեմից,
հողին պառկածը սերունդն է կաթնաշոռի՝
արդեն փշրված ու սեղմված ցավից,
ինչից արտասվում է վագոնավարը՝
տրամվայը քշելով չոր փոշու միջից,
եւ իջնում է մայիսի տրորված ձյունը,
եւ վերջին բերքի հոտն է գալիս...
Հայրենիքի մասին ամբողջ երգերը չէ,
երգված — բառացի ու թրթռուն,
դեռ փառաբանությունները չեն հնչել...
երբ լուսաբացի մշուշն ենք մտնում
տրամվայը դղրդում է ասես նռնակ,
մի՞թե մենք չենք վերջին վագոնում ...
ցրտահարված կանգնած վահանի տակ՝
մայիսի ձյունառատ միջավայրում,
փաթաթված քամու լաթերով ճերմակ...
մեր ճանապարհը կարծես ուղիղ պիտի լիներ,
բայց գրագիրը երկնային գրքից երեւի
պոկել է էջը — գերանդիավորը ցնցված
օդ է նետում հյուսքը դեզի ...
Մեր դանդաղ օրերի ոսկու մասին
երգում է երկաթե թակարդն անկյունում,
հասունանալով ոնց ցորնահատիկ,
որն օրորվում է վաղորդյան մշուշում,
ուր մերկ ստվերներն են ասեղների վրա ,
եւ անագե օդն է վնգստում հոռի:
Երբ դուրս ենք գալիս անշուք շեմից,
հողին պառկածը սերունդն է կաթնաշոռի՝
արդեն փշրված ու սեղմված ցավից,
ինչից արտասվում է վագոնավարը՝
տրամվայը քշելով չոր փոշու միջից,
եւ իջնում է մայիսի տրորված ձյունը,
եւ վերջին բերքի հոտն է գալիս...
Հայրենիքի մասին ամբողջ երգերը չէ,
երգված — բառացի ու թրթռուն,
դեռ փառաբանությունները չեն հնչել...
երբ լուսաբացի մշուշն ենք մտնում
տրամվայը դղրդում է ասես նռնակ,
մի՞թե մենք չենք վերջին վագոնում ...
ցրտահարված կանգնած վահանի տակ՝
մայիսի ձյունառատ միջավայրում,
փաթաթված քամու լաթերով ճերմակ...
մեր ճանապարհը կարծես ուղիղ պիտի լիներ,
բայց գրագիրը երկնային գրքից երեւի
պոկել է էջը — գերանդիավորը ցնցված
օդ է նետում հյուսքը դեզի ...





