Թեքահար անձրեւ

Անձրեւը փութով անցավ փողոցի հակառակ մայթով, առանց ցողելու վերնաշապիկս: Տարածքներ կիսած անտուն շներն են այդպես զբոսնում ըստ սովորության: Մինչդեռ ինչպիսի մեծ ուրախություն կլիներ, եթե տուն բերող երկար ճամփեքից հետո, հեղձուցիչ շոգին, երբ ջերմաչափը կպայթի ասես, կանգնել փութանցիկ հորդ անձրեւի տակ: Փայտե տունը հին ինձ դիմավորեց կտուրից պոկված թիթեղի սույլով: Եվ կնոջ նման — երկար սպասված — անձրեւը անցավ դիմացի մայթով: