Ես տանիքին շոգեքարշի քաղաք Ուֆալեյ գնացի...
* * *
Ես տանիքին շոգեքարշի քաղաք Ուֆալեյ գնացի
եւ իմ երկու բազուկներով ընկերներիս գրկեցի —
Վոդյանովին Կրիայի հետ՝ պարզ աչքերս կկոցած։
Ականջներից, քթերից վեր երկինքներ էին վերընթաց։
Կարելի է երկնին պառկել եւ՝ թռչում ես գրեթե,
հեռուներին անափ խոնավ քո հայացքն ես նետել,
ձախում՝ անտառ, աջում՝ արոտ, փայտատար ու բուլդոզեր
մշակ-շրջիկներն են լույսով տեսքի բերում շոր, մազեր...
Զամբյուղներով երեւում են կանայք՝ գրկած սունկ-մանուկ,
գետի ափին ծուռ տղերքը մոտոներն են լվանում։
Կարելի է քամուն պառկած մտածել ու միտք անել,
գուցե հենց այստեղ էլ մնա՞նք. ո՞վ կարող է մեզ հանել։
Իսկ ուրիշ կերպ՝ դե ձրի է, դեղնակտուց, ի՛նչ կասես,
շոգեքարշի տանիքին եմ քաղաք Ուֆալեյ ես հասել։
Եվ ամեն վագոնի վրա, հարբած՝ կամա-ակամա
«Պրիմա» էր ծխում պառկած սվերդլովսկյան շպանան։