դու հարյուր տարի...
* * *
դու հարյուր տարի
պառկած ես եղել իմ թաքստոցում
իմ սրտի ներքո
երեխայի պես անտեսանելի
հին իրի նման սնդուկում պահված
ես հարյուր տարի
ձեռքիս պահել եմ թելը կռունկի
մտածել եմ թե
թռչող օձ է դա
թե զվարճալի հուռութք է մանկան
որ պահպանել եմ
գամված այս ափին
ես բարձրանում եմ եւ խառնած իրար
շերտերը կավի ավազի խոտի
սիրած վայրերի շաղախն եմ հունցում
ատամներիս տակ
հողի խմորն այս սիրո համ ունի
եւ գետնամորու
իմ կողմից հիմա տեքստի վերածվող
այս խմորի մեջ
իմ քնքշությունը թախծի հետ կիսով
սեղմվում են իրար դառնում գնդիկներ
ու վազվզում են դեսուդեն անհոգ թռչնիկների պես
թելը
ցնցվում է իմ մատների մեջ
ես պահում եմ քեզ ինչպես օժիտը նեղ սնդուկի մեջ
ինչպես հյուսածո ժապավենաթել
ինչպես հնօրյա վիրակապ ինչպես մաշված ձգափոկ
ես ինչքան ասեմ
քիմքս
երկինքը դուրս է բառերից
ես օրորոց եմ ճոճում
ափեափ լցված տառերով
եւ ապագա եմ հյուսում կռունկի
բարալիկ թելով
ճոճահավ եմ ես
ապրել եմ ծովի հակառակ ափին եւ վերադարձել
ես ծովն եմ այրել
դու հարյուր տարի
պառկած ես եղել իմ թաքստոցում
իմ սրտի ներքո
երեխայի պես անտեսանելի
հին իրի նման սնդուկում պահված
ես հարյուր տարի
ձեռքիս պահել եմ թելը կռունկի
մտածել եմ թե
թռչող օձ է դա
թե զվարճալի հուռութք է մանկան
որ պահպանել եմ
գամված այս ափին
ես բարձրանում եմ եւ խառնած իրար
շերտերը կավի ավազի խոտի
սիրած վայրերի շաղախն եմ հունցում
ատամներիս տակ
հողի խմորն այս սիրո համ ունի
եւ գետնամորու
իմ կողմից հիմա տեքստի վերածվող
այս խմորի մեջ
իմ քնքշությունը թախծի հետ կիսով
սեղմվում են իրար դառնում գնդիկներ
ու վազվզում են դեսուդեն անհոգ թռչնիկների պես
թելը
ցնցվում է իմ մատների մեջ
ես պահում եմ քեզ ինչպես օժիտը նեղ սնդուկի մեջ
ինչպես հյուսածո ժապավենաթել
ինչպես հնօրյա վիրակապ ինչպես մաշված ձգափոկ
ես ինչքան ասեմ
քիմքս
երկինքը դուրս է բառերից
ես օրորոց եմ ճոճում
ափեափ լցված տառերով
եւ ապագա եմ հյուսում կռունկի
բարալիկ թելով
ճոճահավ եմ ես
ապրել եմ ծովի հակառակ ափին եւ վերադարձել
ես ծովն եմ այրել





