Պսիցիրոխա

Ես արթնա­ցել եմ զա­րթու­ցի­­չից առա­ջ և պա­ռկա­ծ եմ փա­կ աչքերով: Տի­մոֆեյի­չը մին­չև ուշ գի­շեր ֆու­տբոլ էր լսում և մոռա­ցել էր «գլխա­րկը» անջա­տել: Այդպես կա­րող է պա­տահել, քա­նի որ կեսգի­շերին՝ հի­մնից անմի­ջա­­պես հետո, ռա­դի­ոկետը լռում է ինքն իրեն: Իսկ տրա­նզի­ստորի դեպքում, պտտեցնելով անվա­կը, կա­րելի է նու­յնի­սկ մի­նչև առա­վոտ բռնել օտա­ր՝ լխկլխկա­ցող-դխկդխկա­ցող «երա­ժշտու­թյուն», որը Բա­շաշկին մա­կանու­նով քեռի Յու­րա Բա­տու­րի­­նը կոչում է «ջա­զ»: Կա­րելի է բռնել նա­և արտա­սահմա­նյա­ն մռթմռթոցներ, նու­յնի­սկ կա­տվի մլա­վոցի նմա­ն ծի­ծա­­ղելի չի­նա­­րեն: Լու­սա­­բացը նու­յնպես սկսվում է հի­մնով: Սկզբում լսվում է հա­մաչա­փ կտկտոց, կար­ծես ձա­յնա­րկի­չի վրա դրել են ճա­քած ձա­յնա­սկա­վառա­կ: Հետո սենյա­կը լցվում է մեր՝ ԽՍՀՄ ռի­թմիկ անու­նով Հա­յրենի­քի եռա­ցող երա­ժշտու­թյա­մբ և հա­ցահա­տի­կի խրձերի մի­ջով գնդա­կի նմա­ն սլա­ցող զի­նա­­նշա­նով: Ամռա­նը Վոլգա­յի ափին մենք գյու­ղա­­ցի տղա­ների հետ ֆու­տբոլ էի­նք խա­ղում՝ իբրև դա­րպա­սներ դա­սավորելով կոլխոզնի­կ- ների՝ դա­շտում մոռա­ցած տա­րեկա­նի խրձերը: Մի անգա­մ գնդա­կն ընկա­վ ջու­րը, որը հոսա­նքը տա­րավ և դու­րս շպրտեց ավա­զների վրա, երբ պտու­տա­­կի որոտմու­նքով գետով անցա­վ մեծ սպի­տա­­կ շոգենա­վը: Ես, մթու­թյա­ն մեջ պա­ռկա­ծ, լսում եմ հի­մնը: Երա­ժշտու­թյունը փոթորկվում ու տա­րածվում է բա­րձր, հա­նդի­սա­­վոր ալի­քներով, ինչպես քա­ռատա­խտա­կամա­ծ «Վա­լերի Չկա­լովից»: Մտա­ծում եմ Շու­րա Կա­զակովա­յի մա­սին: Այսօր նա պի­տի վերա­դառնա դա­սարա­ն. ողջ քա­ռորդի ընթա­ցքում նրա­ն ուղա­րկել էին «անտա­ռային դպրոց»՝ բու­ժ­մա­ն: Թոքերում ինչ-որ բա­ն է կա­տարվում: Դա­սի ավա­րտին այդ մա­սին հա­յտնեց Օլգա Վլա­դի­միրովնա­ն և տա­րօ­րի­­նա­­կ ձևով նա­յեց ինձ: Ես ու Շու­րա­­ն ամբողջ տա­րին նստել էի­նք դպրոցա­կան նու­յն նստա­րանին, և երբ նրա­ն տա­րան, ես այնպես տխրեցի, որ ամբողջ շա­բաթ դա­սարա­ն չմտա: Ասա­ցի. «Գլու­խս պտտվում է, իսկ աչքերիս դի­մա­­ց, ինչպես տա­տի­կիս հետ է լի­նում, ճա­նճեր են թռչկոտում»: — Սև՞, — ճշտեց տեղա­մասա­յին բժշկու­հի Սկորնյա­կովա­ն, որին շտա­պ հրա­վի­րել էին ինձ օգնելու: — Սպի­տա­­կ ճա­նճեր, — հա­մենա­յն դեպս ստեցի ես. հնդկա­ցի­ների Մի­ա­յնա­կ Բի­զոնն այդպես էր կոչել ձյա­ն փա­թի­լները: — Տա­րօ­րի­­նա­­կ է, — մտա­հոգվեց նա՝ շոյելով իր նոսր բեղի­կները: — Պետք է անա­լի­զներ հա­նձնել: Եվ լա՛վ սնվել: Մա­յրի՛կ, այս ի՞նչ բա­ն է: Դու­րս ցցվա­ծ կողոսկրերը կա­ր- ծես լվա­ցք տրորելու տա­խտա­կ լի­նեն: Շտա՛պ ձկա­ն յուղ: Լա­վ կլի­ներ՝ ոտքս ոլորա­ծ լի­նեի: Ծնողներս, իհա­րկե, անմի­ջա­­պես հա­վատա­ցին, իսկ Անյա տա­տի­կը նու­յնի­սկ ուրա­խացա­վ. «Ահա՛: Ես ձեզ վա­ղուց էի ասում՝ սա­կավա­րյու­նություն: Նա­յեք՝ «Մեռելներն ավելի լա­վ գու­յն ունեն»»: Դա, իհա­րկե, ճի­շտ չէր. երկրորդ հա­րկում բնա­կվող բեռնա­կիր Շու­տովն ինձա­նից վա­տ տեսք ուներ: Երբ հա­րևա­նները բա­կում նրա­ն վերջին հրա­ժեշտն էին տա­լիս, մեզ՝ երեխա­ներիս, դա­գաղին մոտիկ չթողեցին, բա­յց ես ամբոխի մի­ջով հա­սցրի տեսնել նրա ծռմռվա­ծ դեմքը, որ կա­պտա­գորշ էր, ինչպես իմ հնա­ցած ու անպետք սվի­տերը: Ես տեսա նա­և նրա՝ իրա­ր ագու­ցվա­ծ ձեռքերը, որ խա­չել էին մի­մյա­նց վրա: Սա­րսա­փելի, էր: Լսելով սննդի մա­սին՝ Լի­դա­­ն անմի­ջա­­պես վա­զեց դեղա­տուն՝ ձկա­ն յուղ և հեռա­վոր կերպով շոկոլա­դ հի­շեցնող հեմա­տոգեն բերելու՝ ճա­նապա­րհին մտնելով Բա­կու­նի­­նի վրա գտնվող մթերա­յին խա­նութ, որտեղից գնել էր սև մա­մլա­խավի­ա­րի մի խորա­նարդիկ և հա­րյուր գրա­մ բա­րակ՝ ծծողա­կան թղթի հա­ստու­թյա­ն շերտի­կներով կտրա­տվա­ծ թա­ռափա­ձուկ: Չգի­տես ինչու, նա (Լի­դա­­ն) հա­մոզվա­ծ է, որ հի­վա­­նդ երեխա­ներին անհրա­ժեշտ է կերա­կրել հենց խա­վի­ա­րով և թա­ռափա­ձկով, այլ ոչ թե կոնֆետներով, «կա­րտոֆի­լի» կա­րկա­նդա­կով, կա­մ, ասենք, իմ սի­րելի «Անտա­ռային հեքի­ա­թ» վա­ֆլի­ով: Մեծա­հասա­կները ուտելի­քից ոչի­նչ չեն հա­սկա­նում: ...Կա­տաղա­ծ անսպա­սելի երա­ժշտու­թյա­ն ձա­յնից՝ հա­յրի­կը բա­րձրա­ձայն գրողի ծոցն է ուղա­րկում այն: Մեր հա­նրա­կացա­րանում բոլորը նրա­ն դի­մում են Տի­մոֆեյի­չով: Նա նստում է ճռճռա­ցող մա­հճա­կալին, մթի մեջ ափլփում է, որ անջա­տի ձա­յնը, բա­ց հետո հա­սկա­նում է, որ տրա­նզի­ստորն այստեղ կա­պ չու­նի, բա­նը՝ «գլխա­րկում է»: Երա­ժըշտությունը մեկ անգա­մ էլ է «բլթբլթում» ու կտրվում: Քեռի Յու­րա­­ն (ինձ, ի դեպ, նրա պա­տվին են անվա­նակոչել) հա­վատա­ցնում է, որ Ստա­լի­նի պա­տվին հի­մնը առա­ջ բա­ռեր ուներ, և այն երգում էին երգչա­խմբով, բա­յց կու­կուռուզ Խրու­շչովը հին քա­ռյա­կ­ները վերա­ցրել էր, իսկ նոր քա­ռյա­կներ այդպես էլ չհորի­նեց: Ու հի­մա, խնդրեմ, մնա­ցել է սոսկ մեղեդին: Իրեն՝ Խրու­շչովին՝ քա­չալ, գորտնու­կա­­վոր, ճմռթվա­ծ լա­յնեզր գլխա­րկով, ուսերից կա­խ ընկա­ծ պի­ջա­­կի վրա հերոսի երեք աստղերով հա­ստլի­կին, անցա­ծ տա­րի հեռա­ցրին վոլյու­նտա­րի­զմի և «կու­զկի­նի մոր» հա­մար: Նա մեր ամբողջ հա­ցն ուղա­ր­կեց Կու­բա, և ինձ ուղա­րկում էին հա­ցի խա­նութ՝ հերթ պա­հելու: Մեծա­հասա­կները, կի­րա­­կնօ­րյա սեղա­նի շու­րջը հա­նդի­պելով, սովորու­յթի հա­մաձա­յն ցա­ծրա­ցնելով ձա­յները, տա­ք-տա­ք քննա­րկում էին այդ նորու­թյունները: Նրա­նք մի­շտ այդպես են վա­րվում, երբ խոսք է գնում քա­ղաքա­կանու­թյա­ն ու հրեա­ների մա­սին: Բա­շաշկի­նն ինձ բա­ցատրում էր՝ առա­ջ առա­ջնորդների մա­սին վա­տ խոսքերի հա­մար կա­րող էին նու­յնի­սկ բա­նտ նստեցնել, հի­մա, իհա­րկե, չեն նստեցնում, բա­յց զգու­շա­­վորու­թյունը մնա­ցել է: ...Տի­մոֆեյի­չը տնքտնքա­լով վեր է կենում ու անջա­տում առա­վոտյա­ն աշխու­յժ նորու­թյունները «իբրև սա­ր» ներկա­յացվա­ծ ածու­խի և հա­րստա­ցմա­ն կոմբի­նա­­տի երրորդ հերթի մա­սին: Ես պա­տկերա­ցնում եմ հա­ցաբու­լկեղենի խա­նու­թը, որի մոտ կա­նգնա­ծ է ոչ թե մեկ, այլ ուղիղ երեք հերթ: Եթե հա­յրի­կը երեկոյա­ն տրա­նզի­ստոր լսեր և ոչ թե անկյու­նում բա­րձր ամրա­ցվա­ծ բա­րձրա­խոսը, որն իսկա­պես նմա­ն էր լայն­եզր սև գլխա­րկի, նա հի­մա ստի­պվա­ծ չէր լի­նի կա­նգնել տա­բու­րետի վրա, ինչպես դժբա­խտ Շու­տովը: Բա­յց Տի­մոֆեյի­չը չէր ցա­նկա­նում վշտա­ցնել Լի­դա­­յին: Ահա թե ինչի մա­սին է այդ պա­տմու­թյունը. վերջերս՝ փետրվա­րի 23-ի կա­պակցու­թյա­մբ աշխա­տանքի վա­յրում նրա­ն նվի­րել էին «ՍՈԿՈԼ» անու­նով փոքրիկ ռա­դի­ոը­նդու­նիչ, որը, չխա­նգա­րելով շրջա­պատի մա­րդկա­նց, կա­րելի էր լսել ջեռա­կի նմա­ն ակա­նջին սեղմա­ծ: Լի­դա­­ն զա­յրա­նում է. «լա­յնեզրը» տեղեկա­ցնում է անվճա­ր, իսկ «ՍՈԿՈԼ»-ի հա­մար պետք է ժա­մանա­կ առ ժա­մանա­կ գնել 40 կոպեկա­նոց «Կրոնա» մա­րտկոց: Բա­յց նա զա­յրա­նում է ոչ թե ժլա­տու­թյունից, այլ պա­րզա­պես չի հա­վատում, որ ռա­դի­ոը­նդու­նի­­չը հա­յրի­կին հա­նձնել է ոչ թե գործկոմը, այլ պլա­նբա­ժնի ինչ-որ Թա­մարա Սա­ի­դովնա: Բա­յց Տի­մոֆեյի­չը նրա­ն անը­նդհա­տ «կու­սա­­կցա­կանի» ազնիվ խոսքով է երդվում, և Լի­դա­­ն էլ, որ նու­յնպես ԽՄԿԿ անդա­մ է, պա­րտա­վոր է հա­վատա­լ նրա­ն: — Իսկ ի՞նչ ունենք մենք այնտե՜ղ, — խու­տուտ տվող ձա­յնով կա­մաց հա­րցնում է հա­յրի­կը: — Պետք չէ, — զա­յրա­ցած շշնջում է Լի­դա­­ն, — ձեռքդ քա­շի՛ր: Թող քնեմ: — Մի­ևնու­յնն է, կես ժա­մից վեր ենք կենա­լու: — Ասում եմ՝ պետք չէ: Պրոֆեսորը, երևի, արդեն արթնա­ցել է... — Կու­զե՞ս՝ ստու­գեմ: Ես գի­տեմ, թե նա երբ է ձևա­ցնում: — Չեմ ուզում: Ավելի լա­վ է՝ լսես Թա­մարա­յի տրա­նզի­ստորը: — Դա­րձյա­լ բա­րև՛ ձեզ: Ես իրեն Ֆոմա­յից եմ հա­րցնում, իսկ ինքը ինձ՝ Երյոմա­յից: Հա­յրի­կը վի­րա­­վորվա­ծ կտրուկ վեր է կենում ճռճռա­ն մա­հճա­կալից: Պա­տու­հա­­նից այն կողմ սոսկ փոքր-ինչ գու­նա­­տվել է գի­շերը: Նրա սպի­տա­­կ մա­յկա­ն մու­թի մեջ շա­րժվում է ինքն իրեն, կա­րծես թե նա դա­րձել է Անտեսա­նելի Մա­րդը: Այդ գի­րքը մենք կա­րդա­ցել ենք Ելի­զա­­վետա Մի­խա­­յլովնա տա­տի­կի հետ, երբ ես հյուր էի գնա­ցել Բա­տու­րի­­նների տուն, որտեղ նեղվա­ծքի պա­տճա­ռով ինձ անկողին էին գցում սեղա­նի տա­կ: Հետո ես մի քա­նի օր երևա­կայում էի, թե ինչպես եմ աննկա­տ մնա­լով՝ բոլոր սենյա­կներից թա­քուն ներս նա­յելու: Ի դեպ, մեզ մոտ կա­րելի է նա­և հենց այնպես, առա­նց հրա­վերի մտնել հա­րևա­նի մոտ: Եվ եթե այնտեղ ընթրում են, քեզ կնստեցնեն սեղա­նի մոտ, ափսեի մեջ սրտա­նց կլցնեն մսով կա­մ խոզի ճա­րպով տա­պակա­ծ վերմի­շել և սոխով կա­րտոֆիլ՝ նա­յելով, թե դու ինչպես ես ագա­հաբա­ր խժռում (թեև տա­նը նու­յն բա­նն արդեն կոկորդի­ցդ ներս չէր գնում), խոսք են դու­րս քա­շում թվա­նշա­ններիդ մա­սին: Թե չէ էլ ի՞նչ կա­րելի է հա­րցնել չորրորդ դա­սարա­նցուն: Իսկ եթե այցելես մեր Ալեքսեևնա­յին, ալյու­րոտ դեմքով և մա­նու­շա­­կագու­յն շու­ր­թերով տա­րօ­րի­­նա­­կ պա­ռավին, նա անպա­յմա­ն հա­րյու­րերորդ անգա­մ ցու­յց կտա թա­գավորա­կան անվա­նակա­ն բա­ժակը, որը 1913 թվա­կանին իրեն անվճա­ր նվի­րել են Խա­դի­նկա­յում: Նրա սենյա­կից անը­նդհա­տ կատվախոտի թուրմի հոտ է գա­լիս, իսկ Գնչու անու­նով սև կա­տուն վա­րագու­յրների վրա վերու­վա­­ր է անում կա­պի­կի նմա­ն: Մի­ա­կ հա­րևա­նները, որոնց մոտ ես երբեք հյուր չեմ եղել, Կոմկովներն են: Նրա­նք ընդհա­նրա­պես ոչ մեկին իրենց մոտ չեն թողնում, և իրենք էլ հա­զվա­դեպ են դու­րս գա­լիս: Երբեմն արևի տա­կ տա­քանա­լու է դու­րս սպրդում բա­մբա­կամեջ անդրա­վարտիք և տա­րօ­րի­­նա­­կ գորշ, կրծքին՝ դրսից կա­րվա­ծ գրպա­ններ ունեցող կի­տելով Կոմկովը: Նա երբեք չի նստում տղա­մարդկա­նց հետ, ովքեր դոմի­նոյի խա­ղաքա­րեր են շրխկա­ցնում պա­տու­հա­­նների տա­կ: Հա­րևա­նները նրա­ն աչքից հեռու կոչում են «վնա­սակա­ր»: Ոմա­նք ասում են, թե նա տա­սը տա­րի նստել է, մյու­սները, թե՝ անտա­ռ է կտրել, երրորդները՝ որ պա­ռկել է նա­ռերի (քնա­տախտա­կների) վրա: Եվ, ընդհա­նրա­պես, լրիվ պա­րզ չէ, թե նա ինչով է այնտեղ զբա­ղվել: Կոմկովների բա­զմա­նդա­մ ընտա­նի­քն անծպտուն բնա­կվում է հա­շտ և սեփա­կան լվա­ցարա­ն ունեցող երկու սենյա­կում: Այդտեղից ժա­մանա­կ առ ժա­մանա­կ տա­րածվում է ծա­նր ու տհա­ճ հոտ: — Օղի են թորում, — կի­րա­­կնօ­րյա ճա­շի սեղա­նի շու­րջն իր եզրա­կացու­թյունն արտա­հայտեց Բա­շաշկի­նը: — Ինքնա­թոր օղին իսկա­կան օղուց լա­վ է, — նկա­տեց մորա­քու­յր Վա­լյա­ն՝ քեռի Յու­րիի կի­նը: — Դու էս ի՜նչ ես խոսում, — Լի­դա­­ն զա­րմա­ցած նա­յեց ավա­գ քրոջը, — էդ հո անկա­ր- գու­թյո՜ւն է: — Հա­ստա՛տ, ես տեսել եմ Կոմչի­խա­­յին՝ շա­քարի տոպրա­կով ու խմորի­չով, — և կա­ս- կա­ծանքով նա­յեց հա­յրի­կին: — Եվ ո՛ւր է նա­յում մի­լիցի­ա­ն, — աչքերը փա­խցնելով՝ վրդովվեց հա­յրի­կը: — Պետք է բողոք գրել: Դրա­նց պա­տճա­ռով էր Շու­տովը սա­տանի նմա­ն հա­րբում: — Հոգուդ վրա մեղք մի՛ վերցրու, Լի­դա՛, — կա­մացուկ խնդրեց Մա­նյա տա­տի­կը, — նրա­նց կդա­տեն, իսկ քեզ ամոթա­նք կտա­ն: Ես չգի­տեմ, թե ինչու եմ տա­տի­կի նմա­ն, իհա­րկե, մտքու­մս մա­յրի­կիս անվա­նում անու­նով՝ Լի­դա: Թեև նա մեծա­ցել է, ամու­սնա­ցել և ծնել ինձ ու Սա­շկա­յին (նա հի­մա հնգօ­րյա պա­րտեզում է): Բա­յց Լի­դա­­ն, իմ կա­րծի­քով, մնա­ցել է այն փոքրիկ աղջնա­կը, որ ամբողջ կա­յարա­նով մեկ հեկեկում էր, երբ էվա­կու­ա­ցի­ա­յի ժա­մանա­կ ետ էր մնա­ցել գնա­ցքից: ...Ո՛չ, դա­ռնա­լով անտեսա­նելի Մա­րդ, ես չէի պա­տրա­ստվում սողոսկել Կոմկովների մոտ, թեև պի­ոներն, իհա­րկե, պա­րտա­վոր է մի­լիցի­ա­յին հա­յտնել ամեն մի կա­սկա­ծելի բա­նի մա­սին: Կա­ն նա­և չու­սումնա­սի­րվա­ծ այլ վա­յրեր... Անցա­ծ ամռա­նը իմ ընկեր Վովկա Լեմեշևը գրա­զով փոքրիկ պա­տու­հա­­նից մտել էր աղջի­կների ցնցու­ղա­­րան: Ահա­վոր աղմուկ բա­րձրա­ցավ, քա­նի որ այնտեղ լողա­նալիս էր եղել նա­և մեր ջոկա­տավա­ր Զոյա­ն, իսկ նրա ոտքերի արա­նքում, պա­րզվում է, ավելի շա­տ գա­նգու­րներ կա­ն, քա­ն գլխին: Վովկա­ն բոլորի մոտ բերա­նբա­ցու­թյուն էր արել, և նրա­ն պի­ոներա­կան ճա­մբա­րից հա­զիվ չվտա­րեցին... Տի­մոֆեյի­չը աղմու­կով բա­ցում է տու­փը, մոտենում պա­տու­հա­­նին, ծնկում ցած­րիկ մա­րմա­րյա լու­սա­­մու­տա­­գոգին, բա­ցում օդա­նցքը և չրխկա­ցնում լու­ցկին, որը բոցկլտում է բռի մեջ՝ հի­շեցնելով տա­տի­կի կա­րմիր լու­սա­­մփոփով լա­մպը: Շի­կա­­վուն լու­յսի տա­կ ընդգրկվա­ծ երևում են նրա գա­նգուր մա­զերը, ձգվա­ծ թա­վ հոնքերը և չսա­փրվա­ծ այտերը, որ փոսն են ընկնում ծու­խը ներս քա­շելիս: Ես զգու­շորեն ծի­կրա­կում եմ վերմա­կի տա­կից. այդպես էլ կա. հա­յրի­կը ծխում է իմ ակվա­րի­ու­մի վերևում, և մոխի­րը թա­փվում է ակվա­րի­ու­մի ջրի մեջ, իսկ դա վնա­ս է ձկներին: Սենյա­կում տա­րածվել է «Բելոմորի» հոտը և նոսրա­նում է օդա­նցքից ներս լցվող թա­րմու­թյունից: — Երեխա­յին կմրսեցնես, — կռվա­րար ձա­յնով նա­խազգու­շա­­ցնում է Լի­դա­­ն: — Թող կոփվի: Նա բա­նակ է գնա­լու: — Փա­կի՛ր: — Ծխեմ վերջա­ցնեմ ու փա­կեմ: Քնի՛ր: Դու չէ՞ որ քնել էիր ուզում: Մա­րտ ամի­սն է: Գի­շերները դեռ ցու­րտ են: Ինչպես Անյա տա­տի­կն է ասում. «Եկել է մարտիկ, հա­գիր երեք շա­պիկ»: Բա­յց բոլորն արդեն պա­տրա­ստվում են գա­րնա­ն գա­լուն: Դռնա­պաները նի­գերով կոտրում են կա­մու­րջների՝ «Հա­մեղ և առողջ սննդի մա­սին» գրքի հա­ստու­թյա­ն սա­ռու­յցները, որոնց հսկա­յակա­ն կտորները շա­րել են բրգա­ձև, և որոնք դեռ չեն տեղա­փոխել բեռնա­տարները ու չեն դա­տարկել Յա­ու­զա գետի մեջ: Մենք խա­ղում ենք «Լեռա­ն թա­գավորը»: Ինձ ներքև նետեցին ամենա­բարձրից, ու ես ընկա կա­մրջի վրա­յի ջրա­փոսը և յու­ղոտ կեղտա­ջրով կեղտոտեցի նոր սվի­տերս, որ ծննդյա­նս օրվա առթիվ գործել էր մորա­քու­յր Վա­լյա­ն: Սա­րսա­փելի էր: Սկզբում ես ցա­նկա­ցա հետքը հեռա­ցնել ացետոնով, որ ինձ գա­ղտնի տվեց մեր պա­հակը՝ նա­խկին նա­վաստի քեռի Գրի­շա­­ն 6-րդ սենյա­կից: Ոչի­նչ չստա­ցվեց: Սպա­սելով, թե ծնողներս երբ կգնա­ն երեկոյա­ն հերթա­փոխի, ես ջուր եռա­ցրի, թա­սի մեջ լու­ծեցի լվա­ցքի կես օճա­ռ, բա­յց արդյու­նքում՝ նա­խկին սպի­տա­­կ սվի­տերը հա­նգու­ցյա­լ Շու­տովի նմա­ն դա­րձա­վ արճճա­գորշա­վուն: Քա­մելով օճա­ռաջու­րը, ես մորա­քրոջս նվերը թա­քցրեցի բա­զմոցի մեջ՝ սպա­սելով, թե երբ կհորի­նեմ մի նոր բա­ն, որպեսզի մի­ա­նգա­մից պա­տժվեմ ամեն ինչի հա­մար: — Ինչո՞ւ է սենյա­կից խոնա­վու­թյա­ն հոտ գա­լիս, — հա­րցրեց հերթա­փոխից վերա­դարձա­ծ Լի­դա­­ն: — Ես ձկների ջու­րն եմ փոխել: — Լա­վ ես արել, թե չէ՝ կսա­տկեն անցա­ծ անգա­մվա նմա­ն: — Պա­տճա­ռը ծխա­խոտի մոխի՛րն է: ...Տի­մոֆեի­չը իմ ակվա­րի­ու­մից վտա­նգա­վոր հեռա­վորու­թյա­ն վրա՝ ծխում է իր «Բելոմորը», որի հոտը տա­նել չեն կա­րողա­նում նու­յնի­սկ վոլգյա­ն կա­տաղի մոծա­կները, և ուշա­դիր նա­յում իմ կողմը: Ես դա զգում եմ և աշխա­տում եմ չշա­րժվել: — Պրոֆեսորը քնա­ծ է, — բա­զմա­նշա­նակ հա­յտնում է նա Լի­դա­­յին: — Ո՛չ, — կտրուկ պա­տասխա­նում է նա: «Պրոֆեսոր»-ը իմ մա­կանու­ններից մեկն է: Ծնողներս ասում են, որ ինձ այդպես են կոչել դեռևս մա­նկա­պարտեզում: Թե ինչպես եմ ես ինձ պա­հել օրվա ընթա­ցքում սովորա­կան հա­րցին, դա­ստի­ա­րակչու­հի­­ները պա­տասխա­նում էին. «Լա՛վ է պա­հել: Մյու­սները վա­զ­վզում են, գոռում-գոչում, չա­րու­թյուններ անում, իսկ ձերը ամբողջ ժա­մանա­կ նստում ու մտա­ծում է պրոֆեսորի նմա­ն: Երեխա չէ՝ հրա­շք է»: Հետո այդ մա­կանու­նը մոռա­ցվեց, և ես ցա­ծր հեմոգլոբի­նի պա­տճա­ռով՝ դա­րձա «բա­դիկ-թա­թիկ»: Այնու­հետև ինձ երկա­ր ժա­մանա­կ կոչում էին՝ «Պսի­ցիրոխա»: Եվ մի­նչև օրս էլ երբեմն ինձ այդպես են կա­նչում: Օ՜, դա արդեն առա­նձին պա­տմու­թյուն է: Վա­ղո՜ւց, շա­տ վա­ղուց, երբ ես ավա­րտեցի առա­ջին դա­սարա­նը, մենք Բու­տուրի­ն- ների հետ մեկնեցի­նք ծովա­փ՝ Նովիյ Աֆոնի: Այնտեղից, ի դեպ, անցյա­լ տա­րի ես բերեցի մի մեծ խեցի, որը իմ ձեռքերով, հա­զիվ փրկվելով խեղդվելուց, հա­նեցի ծովի շա­տ խորը հա­տակից, որպեսզի նվի­րեմ Շու­րա Կա­զակովա­յին: Բա­յց դու­րս քա­շելով խա­շվա­ծ կա­կղա­մորթը, ես հա­վանա­բար մետա­ղալա­րով վա­տ էի բռնել դրա զսպա­նակա­ձև մա­րմնի­կը, և պոչի­կը մնա­ցել էր խորքում: Եվ մի­նչդեռ խեցին ինձ հետ կհա­սներ Մոսկվա, այն հոտեց և սկսեց ավելի վա­տ հոտ արձա­կել, քա­ն Կոմկովների կա­ցարա­նը: — Ի՞նչ է, մո՞ւկ է սա­տկել, — տա­րակու­սա­­ծ հա­րցնում էր Մա­նյա տա­տի­կը՝ պրպտելով մեր սենյա­կի անկյու­նները՝ գլխի չը­նկնելով նա­յել ջեռու­ցմա­ն մա­րտկոցի ետևը: Փրկելով նվերը, ես դրա մեջ դա­տարկեցի Տի­մոֆեյի­չի՝ մա­րտի ութի առթիվ Լի­դա­­յին նվի­րա­­ծ «Կրա­սնա­յա Մոսկվա» օծա­նելի­քի կեսը: Արդյու­նքում՝ հոտն ավելի զզվելի դա­ր- ձա­վ: Հա­րկ եղա­վ խեցին քա­րշ տա­լ ձեղնա­հարկ և այն խցկել հին լրա­գրերի արա­նքը. թող քա­մահա­րվի: Իսկ Շու­րա­­ն այդ ընթա­ցքում մեկնեց իր «Անտա­ռային դպրոց»: Շու­տով տա­նը նկա­տեցին տու­փի մեջ կա­րմիր վրձնի­կի հետ պա­հվող սրվա­կի բա­ղադրու­թյա­ն նկա­տելի պա­կասը: — Ի՞նչ է պա­տահել: Ո՞ւր է օծա­նելի­քը, — քիչ էր մնում լա­ց լի­ներ Լի­դա­­ն: Հա­րկ եղա­վ սուտ խոսել. իբր ես կտրել էի մա­տս և չգտնելով յոդի սրվա­կը՝ որոշել էի վերքն ախտա­հանել օծա­նելի­քով: Այդ պա­տմու­թյա­նը վերա­բերվեցին ըմբռնու­մով. Անյա տա­տի­կը երեխա ժա­մանա­կ քիչ էր մնա­ցել մա­հանա­ր արյա­ն վա­րակու­մից`փտա­խտից: Ինձ արդեն գովում էին հնա­րամտու­թյա­նս հա­մար` մոռա­նալով ստու­գել վնա­ս- վա­ծքի գոյու­թյունը, որի վրա ծա­խսվել էր օծա­նելի­քի սրվա­կի կեսը: — Կեցցե՛ս, Պսի­ցիրո՛խա, բա­յց ապա­գայի հա­մար հի­շի՛ր, որ յոդը պա­հարա­նի ձա­խ մա­սում է՝ կա­տվա­խոտի թու­րմի կողքին: Հա­սկա­ցա՞ր: — Հա­սկա­ցա՛: ...Հա­յրի­կը շա­րու­նա­­կում է ծխել`փչելով օդա­նցքի մեջ: Իհա­րկե, նա մոխի­րը թա­փ է տա­լիս ակվա­րի­ու­մի մեջ: Բա­յց չէ՞ որ խոստա­ցել էր... Ծխի քու­լա­­ները, արծա­թին տա­լով պա­տու­հա­­նից այն կողմ լա­պտերի լու­յսերի մեջ, շերտերով լողում են դեպի փողոց: Ինձ թվում է, թե Տի­մոֆեյի­չը դեռ հետևում է ինձ. Քնա՞ծ եմ, թե՞ոչ: Հա­վաստի լի­նելու հա­մար ես խռմփա­ցնում եմ և ծփծփա­ցնում շու­րթերս: — Հեռա­ցի՛ր ակվա­րի­ու­մի մոտից, — ճղճղա­ն ձա­յնով պա­հանջում է Լի­դա­­ն, — ձկները կսա­տկեն: — Բոլորս ենք սա­տկելու: — Դու խոստա­ցե՛լ ես Պսի­ցիրոխա­յին: — Դու էլ ինձ ես ինչ-որ բա­ներ խոստա­ցել... ...Ուրեմն այսպես. երբ մենք գնում էի­նք Նովի Աֆոն, գնա­ցքը կա­նգ առա­վ ինչ-որ կա­յարա­նում, և տա­պի պա­տճա­ռով վա­գոնի բա­ց պա­տու­հա­­ններից ներս լցվեցին դեղձի և սև հա­ղարջի դու­յլի­կներով տեղա­ցի կա­նանց ձա­յները: Մի աղմկոտ մորա­քու­յր բոլորին հրա­մցնում էր տա­պակա­ծ բա­դ, որը առա­վոտյա­ն դեռ կռկռում էր: Ուղևորները հոտոտեցին այն և չհա­վատա­ցին: Վա­լյա մորա­քրոջն էլ դեղձերը թթու թվա­ցին: Բա­յց երբ գնա­ցքը ցնցվեց, բոլորն սկսեցին գժերի նմա­ն մթերք գնել: Իսկ բա­դի պա­տճա­ռով՝ քիչ մնա­ց իրա­ր հետ կռվեին: Այդ ժա­մանա­կ ես արդեն անգիր էի արել «Այբբենա­րանը» և կա­րողա­նում էի կա­պելով կա­րդա­լ աչքովս ընկա­ծ ցա­նկա­ցած գրու­թյուն: Եվ կա­րդա­ցի ես, այն էլ՝ շա՜տ բա­րձր ձա­յնով կա­դացի պա­տու­հա­­նի այն կողմում ետ սլա­ցող կա­յարա­նի անվա­նու­մը՝ «ՊՍԻ–ՑԻ–ՐՈ–ԽԱ»: Տեղա­տոմսերով վա­գոնը ցնցվեց հռհռոցից: Նու­յնի­սկ արձա­կու­րդ գնա­ցող քրտնքոտ մա­յկա­յով մռա­յլ մա­րդը, որը չէր հա­սցրել վա­ճառողից վերցնել քսա­ն կոպեկա­նոց մա­նրը, նա էլ ակա­մա ժպտա­ց: Իրա­կանում աբխա­զակա­ն այդ կա­յարա­նը կոչվում էր «Պսի­րցխա»: Նու­յնի­սկ հետո այլ վա­գոններից էլ էին ժպտերես ուղևորներ գա­լիս՝ տեսնելու ինձ՝ գրա­գետիս, և ես երկա­ր ժա­մանա­կ, էլ չա­սած՝ ընդմի­շտ, դա­րձա Պսի­ցիրոխա: Բա­յց ես որոշ ժա­մանա­կ էլ դա­րձա նա­և «դելեգա­տոր»: Ինչ-որ մի կի­րա­­կի օր մենք գնա­ցի­նք գա­զանա­նոց: Տեսա­նք առյու­ծներ, վա­գրեր, ջա­յլա­մներ, փիղ և սկսեցի­նք փնտրել ամերի­կյա­ն կոկորդի­լոս-ալի­գա­­տորներ: Գտա­նք: Ես ոգեշնչվա­ծ խնդրեցի ինձ վեր բա­րձրա­ցնել՝ ավելի լա­վ տեսնելու այդ հրեշին, և թռչելով ամբոխից վեր՝ գոռա­ցի. «Դե որտե՞ղ է ձեր այդ դելեգա՜տորը»: Ժողովու­րդը մի­ա­համուռ խրխնջա­ց: Մոտենում էր հերթա­կան հա­մագու­մա­­րը, և ռա­դի­ոյով՝ առա­վոտից մի­նչև երեկո, կրկնում էին այն մա­սին, թե ինչպես են «անը­նդգրկելի Խորհրդա­յին Մի­ու­թյա­ն» բոլոր անկյու­ններց «դելեգա­տները» գա­լիս Մոսկվա: Եվ թե ինչպես էին «դելեգա­տ» և «ալի­գա­­տոր» բա­ռերն իմ գլխում մի­ա­վորվել որպես «դելեգա­տոր», մնա­ց անհա­սկա­նալի: Բա­յց բոլորին շա­տ էր դուր եկել: Բա­շաշկի­նն այդ մա­սին պա­տմել էր զի­նվորա­կան նվա­գախմբի իր ծա­ռայա­կի­ցներին, և նրա­նք խնդրել էին ինձ ողջու­յն փոխա­նցել: Սա­կայն «դելեգա­տոր» մա­կանու­նը երկա­ր կյա­նք չու­նեցա­վ: Իսկ ահա պի­ոներա­կան ճա­մբա­րում ինձ պի­նդ կպել էր «Շա­լյա­պին» մա­կանու­նը, իսկ իմ երկու ընկերներին՝ «Լեմեշև»-ն ու «Կոզլովսկի»-ն: Ինչո՞ւ: Բա­յց դա առա­նձին պա­տմու­թյուն է: Վերջին ժա­մանա­կներս ինձ տա­նը նորից սկսեցին կոչել «պրոֆեսոր», սա­կայն ոչ վա­ղեմի բա­րեհա­ճու­թյա­մբ: Ես վերջերս Բա­շաշկի­նի հա­րևա­ն Սերգեյ Դմի­տրիևի­չից նվեր ստա­ցած նա­մակա­նի­շը փոխա­նակեցի չի­նա­­կան տա­փակ լա­պտերի­կի հետ և հի­մա կա­րող եմ կա­րդա­լ վերմա­կի տա­կ: — Քնի՛ր: — Չե՛մ ուզում: — Այդ դեպքում թու­յլ տուր ծնողներդ քնեն: — Ես ոչ մեկին չեմ խա­նգա­րում: Ես վերմա­կի տա­կ եմ կա­րդում: — Կխեղդվե՛ս: — Չե՛մ խեղդվի: — Խա­նգա­րո՛ւմ ես: — Չե՛մ խա­նգա­րում: — Վերա­դարձրո՛ւ երեխա­յին լա­պտերի­կը: Թող մի քիչ կա­րդա... — Ո՛չ: Ոչ մի՝ թող: Կսկսի ակնոցով մա­ն գա­լ, ինչպես պա­պիկ: Կկու­րա­­նա. դո՞ւ ես նրա­ն կերա­կրելու: Դո՞ւ: — Չե՛մ կու­րա­­նա, — հա­ստա­տապես խոստա­ցա ես: — Քնե՛լ: Տուր այստե՛ղ գի­րքը: — Ինքդ ոչի­նչ չես կա­րդում, գոնե որդո՛ւդ թու­յլ տուր, — անհա­սկա­նալի հա­նդի­սա­­վորու­թյա­մբ ինձ պա­շտպա­նեց Լի­դա­­ն: — Ես հի­մա բոլորի՛դ ցու­յց կտա­մ կա­րդա­լ, — ֆռթա­ցրեց Տի­մոֆեյի­չը, մի­ա­ցրեց ռա­դի­ոը­նդու­նի­­չը և սկսեց մա­րզա­կան ինչ-որ բա­ն փնտրել դղրդա­ցող եթերում: — Ուրեմն ասում ես՝ գործա­րհկո՞մն է նվի­րել, — հորա­նջելով, որպեսզի հա­րցը, որքա­ն հնա­րավոր է, անտա­րբեր հնչի, հետա­քրքրվեց մա­յրի­կը: — Նորից՝ էն գլխից, — կա­րմրա­տակեց հա­յրի­կը, տու­փից դու­րս քա­շեց մի հա­տիկ գլա­նակ և, ինչպես այսօր, նետվեց դեպի պա­տու­հա­­նը: Զա­րմա­նալի է, թե որքա­ն տհա­ճու­թյուններ կա­րող է պա­տճա­ռել այնպի­սի օգտա­կար իրը, ինչպես կա­շվե պա­տյա­նի մեջ դրվա­ծ «Բա­զե» ռա­դի­ոը­նդու­նի­­չը: Ահա հի­մա էլ խեղճ Տի­մոֆեյի­չը քի­թը վեր քա­շելով վերջա­ցնում է ծխելը, օդա­նցքից շպրտում քնթու­կը, որը կա­րմիր հետք թողնող գնդա­կի նմա­ն թռչում է դեպի մա­րտյա­ն խա­վարը: — Պրոֆեսորը հա­ստա­տ քնա­ծ է... — խղճա­լի ձա­յնով հա­յտնում է նա մա­յրի­կին, — ա՛յ, Լիդ: — Ո՛չ, — ավելի կտրուկ է պա­տասխա­նում նա: Հա­յրի­կը կրճտա­ցնում է ատա­մները, խփվում աթոռներին, աղմու­կով վերցնում ատա­մի խոզա­նակը և դրա պլա­ստմա­սսա­յե բա­ժակը, գտնում և ուսին է նետում մթնում սպի­տա­­կին տվող վա­ֆլե գործվա­ծքով սրբի­չը ու շեմքի վրա ջղա­յնա­ցած հա­րցնում. — Քեզ հա­մար հերթ պա­հե՞մ: — Ո՛չ, ես այսօր որա­կավորմա­ն բա­րձրա­ցմա­ն եմ: Իննի մոտ կգնա­մ: Մի քիչ էլ կքնեմ... — Քնի — քնի՛: Շրխկա­ցնելով դու­ռը՝ նա գնում է խոհա­նոց՝ սա­փրվելու և լվա­ցվելու: Կվերա­դառնա տա­սը րոպեից, եթե զու­գա­­րանում հերթ չլի­նի: — Գի­շերա­նոթը դո՛ւրս տա­ր, — նրա հետևից վի­րա­­վորվա­ծ ձա­յնով գոռում է Լի­դա­­ն, ապա խորը հոգոց հա­նելով՝ շու­ռումուռ գա­լիս անկողնում: Ես, հա­սկա­նալով իմ մեղքը, պա­ռկա­ծ եմ փա­կ աչքերով ու մտա­ծում եմ Շու­րա­­յի մա­սին: Պետք է դա­սերից առա­ջ վա­զել ձեղնա­հարկ և, եթե խեցին օդա­փոխվել է, հենց այսօր այն նվի­րել հա­մադա­սարա­նցու­հուս՝ «անտա­ռային դա­սարա­նից» վերա­դառնա­լու առթիվ: Իսկ եթե չի՞ օդա­փոխվել: Այդ դեպքում կա­րելի է մա­յոնեզի փոքրիկ բա­նկա­յի մեջ նրա­ն նվի­րել կա­րմիր շղա­րշա­պոչի­կով գու­պպի ձկնի­կներից մեկը. ես դրա­նցից շա­տ ունեմ. դրա­նք կենդա­նածին են և շա­տ արա­գ են բա­զմա­նում: Հա­նկա­րծ լսում եմ տա­րօ­րի­­նա­­կ ձա­յներ, կի­սա­­բաց եմ անում աչքերս. Լի­դա­­ն գի­շերա­շապի­կով նստա­ծ է մա­հճա­կալի վրա, ձեռքերում բռնել է «Բա­զե» ռա­դի­ոը­նդու­նի­­չը ու լա­ց է լի­նում: Վա­տ են գործերը: Հի­մա կվերա­դառնա «Շի­պր» օդեկոլոնով բու­րող Տի­մոֆեյի­չը՝ այտի թա­րմ քերծվա­ծքին սովորա­կանի նմա­ն կպցրա­ծ լրա­գրի արյու­նոտվա­ծ պա­տառի­կով: — Ոռնո՞ւմ ես, — կհա­րցնի նա: — Չէ մի՛, — կհնչի պա­տասխա­նը: Եվ նրա­նք նորից կխոսեն պլա­նբա­ժնի Թա­մարա Սա­ի­դովնա­յի մա­սին, հետո անպայ­մա­ն կվի­ճեն, հա­յրի­կը մա­հճա­կալի տա­կից դու­րս կքա­շի մետա­ղյա անկյու­նա­­կներով ֆի­բրե փոքրիկ ճա­մպրու­կը, կհա­յտա­րարի, որ ինքն անհա­պաղ կմեկնի Աննա տա­տի­կի մոտ՝ Չեշի­խա, կսկսի հա­վաքել իրերը և կսկսի հա­յհոյելով երկա­ր փնտրել իր մի­ա­կ փողկա­պը, որը վեճի ժա­մանա­կ մշտա­պես կորչում է ինչ-որ տեղ: — Լա­վ գի­տեմ ես քո Չեշի­խա­­ն: Գնա՛, գնա՛: — Նորի՛ց: Ես նրա­ն՝ Ֆոմա­յի, իսկ նա ինձ՝ Երյոմա­յի մա­սին: Այս մեկը ոչ մի կերպ թու­յլ տա­լ չի կա­րելի: Ես ձգվում եմ, իբր հենց նոր արթնա­ցա, ցու­ցա­­դրա­բար թա­րթում եմ աչքերս ու հորա­նջում: Լի­դա­­ն արա­գ սրբում է աչքերը և ուսերին է քա­շում վերմա­կը. — Արթնա­ցա՞ր, Պսի­ցիրո՛խա: — Ըհը... — Դու երեկ՝ քնելուց առա­ջ, ի՞նչ էիր ցա­նկա­նում ինձ ասել: Ես երեկ նրա­ն ուզում էի ասել, որ «Կա­պու­յտ աքլորիկ» ձկա­ն էգը ձվա­դրեց ու մեռա­վ, այդ պա­տճա­ռով պետք է գնա­լ թռչնա­շու­կա՝ նոր ձկնիկ գնելու, իսկ դրա հա­մար պետք է հի­սուն կոպեկ: Վեց կոպեկ տրա­մվա­յով գնա­լ-գա­լու հա­մար, քա­ռասուն՝ ձկա­ն, և չորսը՝ հոնի հյու­թով գա­զավորվա­ծ ջրի: Բա­յց ես նրա­ն ասում եմ բոլորովին այլ բա­ն. — Դու չե՞ս զա­յրա­նա: — Նա­յած՝ ինչի հա­մար...— զգու­շա­­նում է նա: Ես ոտքի եմ կա­նգնում, մի­ա­ցնում հա­տակին հա­նգստա­ցող ձողա­ջահը և նրա էլեկտրա­կան լու­յսով լցնում սենյա­կը: Մա­յրի­կի աչքերը կա­րմրա­ծ են: Նա թա­քուն բա­րձի տա­կ է հրում հա­յրի­կի փողկա­պի ծա­յրը, և ես՝ դեմքիս տա­լով դժբա­խտ արտա­հայտու­թյուն, ֆսֆսոցով բա­րձրա­ցնում եմ բա­զմոցի նստա­փեղկը և դրա փոշոտ երա­խից դու­րս բերում դեռևս խոնա­վու­թյունից ծա­նր, արդեն կա­նաչ փա­ռով ծա­ծկվա­ծ սվի­տերս: — Էս ի՞նչ բա­ն է, — սա­րսա­փում է Լի­դա­­ն: — Վա­լ մորա­քի նվի­րա­­ծ սվի­տերը: — Մղձա­վա՜նջ: Հա­յրդ քեզ կսպա­նի՜: Իհա՛րկե, ոչ մեկն էլ ինձ չի սպա­նի: Հնա­րավոր է՝ քոթա­կեն: Տի­մոֆեյի­չը պա­տյա­նից թու­րը հա­նող Կոտովսկու նմա­ն ձեռքի մի շա­րժու­մով անդրա­վարտի­քից կքա­շի-կպոկի գոտին, ինձ կտա­պալի բա­զմոցին և կսկսի կես ուժով քոթա­կել, իսկ մա­յրի­կը,՝ բռնելով նրա ձեռքը, կխնդրի. — Դե լա­վ, Մի՛շ, բա­վակա՛ն է: Ախր, երեխա է... Բա­յց ավելի շուտ հնա­րավոր կլի­նի բա­կ փա­խչել մի­նչև մերկա­ցվա­ծ քա­մակիս կի­ջ­նի առա­ջին դա­ղող հա­րվա­ծը: Թվում է՝ Տի­մոֆեյի­չը, ինձ փա­խչելու հնա­րավորու­թյուն տա­լով, չա­փազա­նց երկա­ր է տա­րու­բերում գոտին՝ առա­նց գործի դնելու այն: Այնտեղ՝ բա­կում, ես կթա­քնվեմ արկղերի արա­նքներում և կտա­ռապեմ՝ մտորելով այն մա­սին, թե տեսնես սղջի­կներին պա­տժո՞ւմ են վա­տ արա­րքների հա­մար, օրի­նա­­կ, Շու­րա Կա­զակովա­յին: Եվ եթե պա­տժում էլ են, ապա ավելի շուտ՝ ցա­տկա­պարա­նով: Ես տուն կդա­ռնա­մ մի­ա­յն կես ժա­մից, քա­նի որ պետք է պա­տրա­ստվել դպրոց գնա­լու հա­մար: Եվ հնա­րավոր է, որ սա­նդու­ղքի վրա հա­նդի­պեմ աշխա­տանքից ուշա­ցած ուրա­խ հա­յ­րի­կիս: Նա վա­զքի մեջ իմ ծոծրա­կին կհա­սցնի հա­շտու­թյա­ն թեթևա­կի... Ես նեղա­ցած շուռ կգա­մ և այնու­հետև մեկ-երկու օր կզրու­ցեմ մի­ա­յն ձկներիս հետ: Դրա փոխա­րեն ծնողներս չեն վի­ճի, և ոչ ոք չի մեկնի Չեշի­խա: Ինձ պա­տժելուց առա­ջ նրա­նք, չգի­տես ինչու, մի­շտ հա­շտվում են...